Արևելյան Ադրբեջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևելյան Ադրբեջանի նահանգ
استان آذربایجان شرقی

Արևելյան Ադրբեջան օսթանը Իրանի քարտեզին

Ընդհանուր տեղեկանք
Մակերես. 45 650 կմ²
Բնակչություն. 3 909 652 (2016)
Խտություն. 86 մարդ/կմ²
Համայնքներ. 21 շահրեստան (շրջան)
Մայրաքաղաք. Թավրիզ
Նահանգապետ

Արևելյան Ադրբեջան (պարսկերեն՝ آذربایجان شرقی Âzarbâyjân-e Šarqi, կարդ.՝ Ազարբայջան-ե շարղի), Իրանի 31 օսթաններից մեկը։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Իրանական Ադրբեջանում, հյուսիսից սահմանակցում է Ադրբեջանին, Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, արևելքից՝ Արդաբիլ օսթանին, հարավից՝ Զանջան օսթանին, իսկ արևմուտքից՝ Արևմտյան Ադրբեջան օսթանին։ Բնակչությունը 3,909,652 մարդ` ըստ 2016 թվականի տվյալների[1]։ Օսթանի վարչական կենտրոնը Թավրիզ քաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Ադրբեջանը զբաղեցնում է 45 650 կմ² տարածք[2]։ Վարչականորեն բաժանվում է 21 շահրեստանների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1950 թվականին՝ նախկին Ադրբեջան օսթանի արևմտյան և արևելյան մասերի բաժանվելու արդյունքում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]