Jump to content

Թեհրանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեհրան (այլ կիրառումներ)
Թեհրան օսթան
պարս.՝ استان تهران
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էԹեհրանի շրջան[1], Damavand County?[1], Ray County?[1], Shemiranat County?[1], Վարամին[1], Shahriar County?[1], Eslamshahr County?[1], Robat-Karim County?[1], Pakdasht County?[1], Firuzkuh County?[1], Qods County?[1], Malard County?[1], Pishva County?[1], Baharestan County?[1], Pardis County?[1] և Qarchak County?[1]
ՎարչկենտրոնԹեհրան
Բնակչություն▲13 267 637 մարդ (2016)[2]
Տարածք18 814 կմ²
Սահմանակցում էՂոմի նահանգ, Սեմնան, Ալբորզի նահանգ, Կենտրոնական նահանգ և Մազանդարան
Ժամային գոտիUTC+3:30
ISO 3166-2 կոդIR-23
Հեռախոսային կոդ021
35°42′42″N 51°24′25″E / 35.7117°N 51.407°E / 35.7117; 51.407

Թեհրան (պարս.՝ استان تهران, Օսթան-է Թեհրան), օսթան (նահանգ) Իրանի իսլամական հանրապետության կենտրոնական-հյուսիսային մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Մազանդարան, արևելքից` Սեմնան, հարավից` Ղոմ, հարավ-արևմուտքից` Մարքազի (Կենտրոնական), հյուսիս-արևմուտքից` Ալբորզ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 18 814 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲13 267 637 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Իրանի մայրաքաղաք Թեհրանն է։

1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմներից հետո օսթանի տարածքը մտել է Մազանդարան օսթանի կազմի մեջ։ Հետագայում մտել է Մազանդարանից անջատված Մարքազի (Կենտրոնական) օսթանի կազմի մեջ, որն իր հերթին 1986 թվականին բաժանվել է նոր Մարքազի և Թեհրան օսթանների։ 1995 թվականին օսթանից անջատվել են հարավային շրջանները, որտեղ ձևավորվել է Ղոմ օսթանը։ 2010 թվականին օսթանից անջատվել են հյուսիս-արևմտյան շրջանները, որտեղ ձևավորվել է Ալբորզ օսթանը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թեհրանը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 13 281 858 մարդ` 3 729 010 տնային տնտեսություններում[5]։ Մարքազի օսթանի անջատումից հետո 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 12 183 391 մարդ, որոնք կազմում էին 3 731 480 տնտեսություն[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 13 267 637 մարդ` 4 288 563 տնտեսություններում[7]։

Քսան հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Թեհրանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 8 693 706 մարդ), Իսլամշեհրը (448 129 մարդ), Շահրիարը (309 607 մարդ), Ղոդսը (309 605 մարդ), Մալարդը (281 027 մարդ), Գոլեսթանը (239 556 մարդ), Պաքդեշտը (236 319 մարդ), Գարչակը (231 075 մարդ), Վարամինը (225 628 մարդ), Նասիմշահրը (200 393 մարդ), Անդիշեն (116 062 մարդ), Ռոբաթքարիմը (105 393 մարդ), Փարանդը (97 464 մարդ), Բաղեսթանը (83 934 մարդ), Բումահենը (79 034 մարդ), Փարդիսը (73 363 մարդ), Բաղերշահրը (65 388 մարդ), Փիշվան (59 184 մարդ), Սալեհիեն (58 683 մարդ), Սաբաշահրը (53 971 մարդ), Չահարդանգեն (49 950 մարդ), Դամավանդը (48 380 մարդ), Հասանաբադը (43 922 մարդ), Քահրիզաքը (37 527 մարդ), Ֆերդոուսիեն (34 221 մարդ), Վահիդեն (33 249 մարդ), Սաֆադաշտը (32 476 մարդ), Նասիրշահրը (28 644 մարդ), Ռուդեհեն (28 533 մարդ), Շահեդշահրը (25 544 մարդ), Ֆերունաբադը (21 682 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 12 452 230 մարդ կամ օսթանի բնակչության 93,9%-ը[7]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրան օսթանը բաժանված է 16 շահրեստանների (գավառների).

Թեհրան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[5]Բնակ. 2011[6]Բնակ. 2016[7]Վարչ. կենտրոն
Բահարեսթան շահրեստան1—523 636536 329Նասիմշահր
Գարչակ շահրեստան2——269 138Գարչակ
Դամավանդ շահրեստան96 860100 690125 480Դամավանդ
Թեհրան շահրեստան7 882 8438 293 1408 737 510Թեհրան
Իսլամշեհր շահրեստան447 192485 688548 620Իսլամշեհր
Ղոդս շահրեստան3—290 663316 636Ղոդս
Մալարդ շահրեստան3—373 994377 292Մալարդ
Նազարաբադ շահրեստան4128 666——Նազարաբադ
Շահրիար շահրեստան1 044 707624 440744 210Շահրիար
Շեմիրանաթ շահրեստան37 77844 06147 279Շեմիրան
Պաքդեշտ շահրեստան240 841291 397350 966Պաքդեշտ
Ռեյ շահրեստան292 016319 305349 700Ռեյ
Ռոբաթքարիմ շահրեստան608 530195 917291 516Ռոբաթքարիմ
Սավոջբոլաղ շահրեստան4215 086——Հաշտգերդ
Վարամին շահրեստան540 442526 294283 742Վարամին
Փարդիս շահրեստան5——169 060Փարդիս
Փիշվա շահրեստան2—75 45486 601Փիշվա
Քարաջ շահրեստան41 709 481——Քարաջ
Ֆիրուզքուհ շահրեստան37 41638 71233 558Ֆիրուզքուհ
Ընդհանուր13 281 85812 183 39113 267 637
1Առանձնացվել է Ռոբաթքարիմ շահրեստանից
2Առանձնացվել է Վարամին շահրեստանից
3Առանձնացվել է Շահրիար շահրեստանից
4Անջատվել է Թեհրան օսթանից
5Առանձնացվել է Թեհրան շահրեստանից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. ↑ Iran Provinces
  4. ↑ «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Tehran (province)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրանի նահանգ» հոդվածին։