Սեմնանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սեմնանի նահանգ
Alborz in Semnan Province of Iran.jpg
ԵրկիրԻրան Իրան
ԿարգավիճակԻրանի վարչական բաժանում
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՍեմնան
Բնակչություն702 360 մարդ (2016)[1]
Տարածք97 491 կմ²[2] կմ²
Locator map Iran Semnan Province.png
Սահմանակցում էՂոմի նահանգ և Հարավային Խորասան
ISO 3166-2 կոդIR-12
Հեռախոսային կոդ0231
Կոորդինատներ: 35°14′4.9992000999924″ հս․ լ. 53°55′14.998800100006″ ավ. ե. / 35.234722000027772992° հս․. լ. 53.92083300002777690° ավ. ե. / 35.234722000027772992; 53.92083300002777690

Սեմնան (պարս․՝ سمنان), Իրանի 31 նահանգներից (օսթաններից): Տեղակայված է երկրի հյուսիսում: Ադմինիստրատիվ կենտրոնը Սեմնան քաղաքն է: Խոշոր քաղաքներն են` Իմամշահր (136 հազ.), Գյարմսար (70 հազ.), Դամղան (60 հազ.), Մեհդիշահր (22 հազ.), Էյվանեքի (11 հազ.), Սորխե (10 հազ.): Նահանգի մակերսը կազմում է 97 491 կմ²: 2006 թ տվյալներով բնակչության թիվը կազմում է 589 742 մարդ: Նահանգում հիմնականում բնակվում են պարսիկներ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

امامزاده جعفر و برج چهل دختران.jpg
پارک شهر سمنان - panoramio.jpg

Սեմնան նահանգը ձգվում է Էլբրուս լեռնաշղթայի երկայնքով: Հարավային շրջանում նահանգին միանում է Դաշթե Քյավիր անապատը: Հյուսիսից սամանակից է Գոլեստան և Մազանդարան նահանգներին, արևմուտքում` Թեհրան և Ղոմ, հարավում` Սպահան և արևելքում` Խորասան-Ռեզավի նահանգներին: Այս նահանգը կարելի է բաժանել երկու մասի` լեռնաին և հարթավայրային: Լեռնային մասում զարգացած է օգտակար հանածոների արդյունահանումը: Այստեղ կան նաև մեծ թվով առողջարաններ: Իսկ հարթավայրային մասում գտնվում են մի քանի հնագույն քաղաքներ, որոնցից մեկը եղել է Պարթևների մայրաքաղաքներից:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ab anbar Garmsar semnan.jpg

Նահանգը բաժանվում է 5 Շահրեստանների, որոնցից ամեն մեկը բաժանվում է մի քանի շրջանների: Դրանք են`

  • Դամղան- Կենտրոնական և Ամիրաբադ շրջաննեով, կետրոնը` Դամղան
  • Գյարմսար- Կենտրոնական, Արադան և Էյվանեքի շրջաններով, կենտրոնը` Գյարմսար
  • Մեհդիշահր- Կենտրոնական և Շահմիրզադ շրջաններով, կենտրոնը` Մեհդիշահր
  • Սեմնան- Կենտրոնական և Սորխե շրջաններով, կենտրոնը` Սեմնան
  • Շահռուդ- Կենտրոնական, Բիարժմանդ, Մեյամեյ և Բեսթամ շրջաններով, կենտրոնը` Իմամշահր

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Chehel dokhtaran.jpg

Տնտեսության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսություն (ցորեն, բամբակ, խնձոր, խաղող, պիստակ), առևտուր, տեքստիլ, սննդի, աէրոտիեզերական, ավտոմոբիլային և մետալուրգիայի արդյունաբերություն, շինանյութերի, ավտոմեքենաների պահեստամասերի և հեծանիվների արտադրություն, ածուխի հանքարդյունաբերություն, տրանսպորտ:

Իմամշահր քաղաքում տեղակայված է East Alborz ածխի արդյունահանման ընկերությունը, ինչպես նաև Սեմնան գիտական և տեխնոլոգիական պարկը, «Իրան Խոդրո»[3]շարժիչների արտադրության գործարանը, «Սիմանե Շահրուդ» ցեմենտի գործարանը, Իրանի խոշորագույն տիեզերակայանը և հրթիռային կայանը: Սեմնան քաղաքում գործում է «Իրան Խոդրո» ավտոմոբիլային գործարանի մասնաճյուղը: Դամղան քաղաքում գործում է «Իրան Խոդրո» ավտոպահեստամասերի գործարանը և «Խավարան Խոդրո » ավտոբուսի գործարանը: Գյարմսար քաղաքում գործում է «Իրան Խոդրո» ավտոպահեստամասերի գործարանը: Նահանգի տարածքում գտնվում է Սեմնան տիեզերակայանը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմնան քաղաքում գտնվում են Մեծ շուկան, «Արգ» դարպասները, շրջակայքում` Քոհան Դեժ ամրոցը: Մեհդիշահր քաղաքի մոտ (Սանգսար), գտնվում են Դարբաստ քարայրը և Շահմիրզադի առողջարանային գյուղը, որտեղ կա հին ամրոց և երկրի ամենախոշոր ընկույզի այգիները[4]:

Իմամշահր (Շահռուդ) քաղաքի մոտակայքում գտնվում են հինավուրց բնակավայրի ավերակները և հին գերեզմաններ: Բաստամ քաղաքում կա Սելջուկների շրջանի մզկիթ և Բայազիդ Բիստամիի գերեզմանատունը, շրջակայքում` Խարականի գերեզմանը և Բայար ամրոցի ավերակները: Դամղան քաղաքում գտնվում են հինավուրց ամրոցի և Թարիխխանե կոմպլեքսի (Սասանյաննրեի ժամանակաշրջանի տաճար և ամենահին մզկիթը երկրում), ավերակները, ինչպես նաև Փիրե Ալամդարի գերեզմանը, սելջուկների ժամանակաշրջանի ուրբաթօրյա մզկիթը և Ջաֆար աշտարակը, Չեհել Դոխթար [5] և Մեհմանդուսթ աշտարակները, հին մինարեթներ: Դամղան քաղաքի մերձակայքում գտնվում են Թափփե Ղեյսար ամրոցի ավերակները, որը վերաբերում է պարթևական և սասանյան ժամանակաշրջաններին, Չեշմե Ալի գեղեցիկ օազիսը, Ղաջարիների դինաստիայի պալատներով, Սեփահսալար հնագույն քարավանատունը, Շիրբանդ քարանձավը: Գյարմսար քաղաքի մերձակայքում գտնվում են Սթոնվանդ ամրոցը և Դաշթե Քյավիր անապատի Թուրան ազգային պարկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]