Jump to content

Բուշեհրի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուշեհր օսթան
պարս.՝ استان بوشهر
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էԲուշեհր[1], Tangestan County?[1], Dashtestan County?[1], Dashti County?[1], Deyr County?[1], Kangan County?[1], Ganaveh County?[1], Deylam County?[1], Jam County?[1] և Asaluyeh County?[1]
ՎարչկենտրոնԲուշեհր
Բնակչություն1 163 400 մարդ (2016)[2]
Տարածք22 743 կմ²
Սահմանակցում էԽուզեսթան, Ֆարս և Հորմոզգանի նահանգ
ISO 3166-2 կոդIR-18
Հեռախոսային կոդ0771
28°55′06″N 50°50′18″E / 28.9184°N 50.8382°E / 28.9184; 50.8382
ostb.ir

Բուշեհր (պարսկերեն՝ بوشهر - կարդ.՝ Բուշեհր), օսթան (նահանգ) Իրանի հարավում` Պարսից ծոցի ափին։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Խուզեսթան, հյուսիսից` Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, արևելքից` Ֆարս, հարավ-արևելքից` Հորմոզգան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 22 743 կմ², բնակչությունը՝ 1 163 400 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը նավահանգստային Բուշեհր քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 1970-ական թվականներին Ֆարս օսթանից հարավ-արևմտյան ծովափնյա շրջանների անջատման արդյունքում. ի սկզբանե կրել է Խալիջ-է Ֆարս անունը, 1977 թվականին անվանափոխվել Բուշեհր օսթան[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 886 490 մարդ` 188 762 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 032 949, որոնք ապրում էին 246 742 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 163 400 մարդ` 321 826 տնտեսություններում[7]։

Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Բուշեհրը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 223 504 մարդ), Բորազջանը (110 567 մարդ), Բանդար Գանավեն (73 472 մարդ), Բանդար Կանգանը (60 187 մարդ), Խորմուջը (40 722 մարդ), Ջամը (31 436 մարդ), Բանդար Դեյլամը (25 730 մարդ), Ալիշահրը (23 178 մարդ), Աբփախշը (18 913 մարդ), Նախլ Թաղին (18 837 մարդ), Չողադաքը (18 702 մարդ), Ահրամը (15 198 մարդ), Բանքը (14 126 մարդ), Ասալույեն (13 557 մարդ), Քաքին (12 119 մարդ), Վահդաթիեն (11 222 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 71%-ը[7]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 10 շահրեստանների (գավառների).

Բուշեհր օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[5]Բնակ. 2011[6]Բնակ. 2016[7]Վարչ. կենտրոն
Ասալույե շահրեստան173 958Ասալույե
Բուշեհր շահրեստան216 087258 906298 594Բուշեհր
Գանավե շահրեստան82 93790 493102 484Բանդար Գանավե
Դաշտեստան շահրեստան222 226229 425252 047Բորազջան
Դաշտի շահրեստան71 28577 53086 319Խորմուջ
Դեյլամ շահրեստան29 07931 57034 828Բանդար Դեյլամ
Դեյր շահրեստան48 48852 52360 612Բանդար Դեյր
Թանգեստան շահրեստան63 27670 28276 706Ահրամ
Կանգան շահրեստան95 113170 774107 801Բանդար Կանգան
Ջամ շահրեստան37 99951 44670 051Ջամ
Ընդհանուր866 4901 032 9491 163 400
1Առանձնացվել է Կանգան շահրեստանից 2012 թ.[9]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. Iran Provinces
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2023-12-21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 18. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). էջ 18. Վերցված է 2022 թ. դեկտեբերի 19-ին.
  7. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). էջ 18. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  9. Ostan News Announcement Արխիվացված 2013-03-11 Wayback Machine (fa)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուշեհրի նահանգ» հոդվածին։