Jump to content

Գիլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիլան (այլ կիրառումներ)
Գիլան օսթան
պարս.՝ استان مرکزی
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
Ներառում էAstara County?[1], Astaneh-ye Ashrafiyeh County?[1], Bandar-e Anzali County?[1], Talesh County?[1], Ռաշթ[1], Rudbar County?[1], Rudsar County?[1], Sowme'eh Sara County?[1], Fuman County?[1], Langarud County?[1], Lahijan County?[1], Shaft County?[1], Amlash County?[1], Rezvanshahr County?[1], Siahkal County?[1], Masal County?[1] և Khomam County?
ՎարչկենտրոնՌաշթ
Բնակչություն2 530 696 մարդ (2016)[2]
Տարածք14 042 կմ²
Սահմանակցում էԱստարայի շրջան, Արդաբիլի նահանգ, Զանջան, Ղազվինի նահանգ և Մազանդարան
ISO 3166-2 կոդIR-01
37°16′39″N 49°35′20″E / 37.2774°N 49.589°E / 37.2774; 49.589
gilan.ir

Գիլան (պարս.՝ استان گیلان, Օսթան-է Գիլան), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում, Կասպից ծովի հարավարևմտյան ափին։ Արևելքից սահմանակից է Մազանդարան, հարավից` Ղազվին, հարավ-արևմուտքից` Զանջան, արևմուտքից` Արդաբիլ օսթաններին, հյուսիսից` Ադրբեջանի հանրապետությանը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 2 530 696 մարդ (2016)[2], հիմնականում գիլանցիներ, թալիշներ, քրդեր, ազարիներ և պարսիկներ, տարածքը 14 042 կմ²։ Մայրաքաղաքը Ռաշթ քաղաքն է։

Գիլանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Գիլանից անջատվել են Զանջան և Քուրդիստան օսթանները[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 381 063 մարդ` 669 221 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 2 480 874 մարդ, որոնք ապրում էին 777 316 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 2 530 696 մարդ` 851 382 տնտեսություններում[7]։

Քսան հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Ռաշտը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 679 995 մարդ), Բանդարե Անզալին (118 564 մարդ), Լահիջանը (101 073 մարդ), Լանգարուդը (79 445 մարդ), Հաշթպարը (54 178 մարդ), Աստարան (51 579 մարդ), Սովմե Սարան (47 083 մարդ), Ասթանե Աշրաֆիեն (44 941 մարդ), Ռուդսարը (37 998 մարդ), Ֆումանը (35 841 մարդ), Խոմամը (20 897 մարդ)[8]։ Քաղաքներում է բնակվում օսթանի բնակչության 63,2%-ը[7]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 17 շահրեստանների (գավառների).

Գիլան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[5]Բնակ. 2011[6]Բնակ. 2016[7]Վարչ. կենտրոն
Ամլաշ շահրեստան46 10844 26143 225Ամլաշ
Ասթանե Աշրաֆիե107 801105 526108 130Ասթանե Աշրաֆիե
Աստարա շահրեստան79 41686 75791 257Աստարա
Բանդարե Անզալի շահրեստան130 851138 004139 016Բանդարե Անզալի
Թալեշ շահրեստան179 499189 933200 649Հաշթպար
Խոմամ շահրեստան1Խոմամ
Լահիջան շահրեստան161 491168 829167 544Լահիջան
Լանգարուդ շահրեստան133 133137 272140 686Լանգարուդ
Մասալ շահրեստան47 64852 49652 649Մասալ
Շաֆթ շահրեստան63 37558 54354 226Շաֆթ
Ռաշտ շահրեստան847 680918 445956 971Ռաշտ
Ռեզվանշահր շահրեստան64 19366 90969 865Ռեզվանշահր
Ռուդբար շահրեստան101 884100 94394 720Ռուդբար
Ռուդսար շահրեստան144 576144 366147 399Ռուդսար
Սիահքալ շահրեստան46 99147 09646 975Սիահքալ
Սովմե Սարա շահրեստան129 629127 757125 074Սովմե Սարա
Ֆուման շահրեստան96 78893 73792 310Ֆուման
Ընդհանուր2 381 063 2 480 8742 530 696
1Առանձնացվել է Ռաշտ շահրեստանից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  3. Iran Provinces
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
  5. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. 1 2 3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլան» հոդվածին։