Ղազվինի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղազվին օսթանից)
Ղազվին
պարս.՝ استان سيستان و بلوچستان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՂազվին
Պաշտոնական լեզուներպարսկերեն
Բնակչություն1 273 761 մարդ (2016)[1]
Տարածք15 567 կմ²[2]
Հիմնադրված է1993 թ.
Սահմանակցում էԶանջան, Ալբորզի նահանգ, Մազանդարան, Գիլան, Կենտրոնական նահանգ և Համադանի նահանգ
ISO 3166-2 կոդIR-26
Հեռախոսային կոդ0281

Ղազվին օսթան (պարս.՝ استان قزوین` Օսթան-է Ղազվին), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսից սահմանակից է Գիլան, հյուսիս-արևելքից` Մազանդարան, արևելքից` Ալբորզ, հարավից` Մարքազի, հարավ-արևմուտքից` Համադան, արևմուտքից` Զանջան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 15 567 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 273 761 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ղազվին քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 1996 թվականին՝ Զանջան օսթանի հարավ-արևելյան շրջանների անջատման արդյունքում[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թեհրանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 127 734 մարդ` 294 305 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 201 565 մարդ, որոնք ապրում էին 352 472 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 273 761 մարդ` 397 165 տնտեսություններում[7] ։

Խոշոր քաղաքներն են Ղազվինը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 402 748 մարդ), Ալվանդը (93 836 մարդ), Մոհամմադիեն (90 513 մարդ), Թակեստանը (80 299 մարդ), Աբյեկը (60 107 մարդ), Էքբալիեն (55 066 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 74,8%-ը[7]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 6 շահրեստանների (գավառների).

Ղազվին օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[5] Բնակ. 2011[6] Բնակ. 2016[7] Վարչ. կենտրոն
Աբյեկ 89 334 93 844 94 536 Աբյեկ
Ալբորզ 182 046 203 276 242 865 Ալվանդ
Ավաջ1 43 798 Ավաջ
Բուին Զահրա 153 873 164 723 122 994 Բուին Զահրա
Թակեստան 171 520 172 949 172 636 Թակեստան
Ղազվին 530 961 566 773 596 932 Ղազվին
Ընդհանուր 1 127 734 1 201 565 1 273 761
1Առանձնացվել է Բուին Զահրա շահրեստանից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Qazvin
  3. Iran Provinces
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند»։ همشهری آنلاین (պարսկերեն)։ 2014-06-22։ Վերցված է 2022-06-27 
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (Excel) (պարսկերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ. սեպտեմբերի 20-ին։ Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25 
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն)։ Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19 
  7. 7,0 7,1 7,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (Excel) (պարսկերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ. նոյեմբերի 30-ին։ Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19 
  8. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)