Մազանդարան
Վաչական միավոր | ||
---|---|---|
Մազանդարան | ||
مازرون مازندران | ||
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Ամոլ[1], Բաբոլի մարզ[1], Behshahr County?[1], Tonekabon County?[1], Ramsar County?[1], Sari County?[1], Savadkuh County?[1], Qaem Shahr County?[1], Nur County?[1], Nowshahr County?[1], Babolsar County?[1], Mahmudabad County?[1], Neka County?[1], Chalus County?[1], Juybar County?[1], Galugah County?[1], Fereydunkenar County?[1], Abbasabad County?[1], Miandorud County?[1], Simorgh County?[1], North Savadkuh County?[1] և Kelardasht County?[1] | |
Ղեկավար | Ֆալահ Ռաբիհ | |
Մակերես | 23 701 կմ² կմ² | |
Բնակչություն | 3,073,943 մարդ (2011) | |
Խտություն | 130/կմ² մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
| ||
Մազանդարան (պարսկերեն՝ مازندران), Իրանի 81 գավառներից (օստաններից) մեկը, գտնվում է երկրի հյուսիսում։ Սահմանակից է Գիլան և Ղազվին օստաներին՝ արևմուտքից, Թեհրանին և Սեմնանին՝ հարավից, Գոլեստան գավառին՝ արևելքից։ Հյուսիսում Կասպից ծովն է։ Հարավային սահմանի երկայնքով ձգվում է Էլբուրս լեռնաշղթան, ուր գտնվում է Իրանի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդ լեռը։ Վարչական կենտրոնը Սարի քաղաքն է։ Մակերեսը՝ 23 701 կմ²[2]. Բաժանված է 16 շահրեստանների։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
529-536 թվականներին Մազանդարրանը ղեկավարում էր սասանյան արքայազն Քավուսը (Քեյ-Քավուս), Քավադի որդին[3], գովաբանված «Շահ-Նամե»-ում։ Ֆիրդուսին Մազանդարանը նկարագրում է որպես հրեշների երկիր, որը դժվարությամբ նվաճում է Քեյ-Քավուսը, ում և օգնության է գալիս իրանական հերոս Ռուստամը։
Ռուսաստանի համար հաջող ռուս-պարսակական պատերազմից հետո 1723 թվականի սեպտեմբերի 12-ին Մազանդարանը հանձնվեց Ռուսաստանին։ Ռուս-թուրքական 1735-1739 թվականների պատերազմի ավարտին տարածաշրջանը վերադարձվեց Պարսկաստանին՝ Թուրքիայի դեմ դաշինք ձևավորելու նպատակով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2 922 432 մարդ է։ Հիմնականում մազանդարանցիներ և գիլանցիներ են, ինչպես նաև պարսիկներ, թալիշներ։ Խոշորագույն քաղաքներն են Ամոլը, Բաբոլը, Բաբոլսերը, Բեհշահրը, Մահմուդաբադը, Նոուշեհրը, Ռամսարը, Սարին, Տոնկաբոն,Չալուսը։
Բնակչությունը ըստ 2006 թվականի տվյալների | ||||||||||||||||||||
|
Վարչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրովինցիան բաժանվում է 15 վարչական միավորների՝
- Ամոլ (անգլ.՝ Amol, պարսկերեն՝ آمل)
- Բաբոլ (անգլ.՝ Babol, պարսկերեն՝ بابل)
- Բաբոլսեր (անգլ.՝ Babolsar, պարսկերեն՝ بابلسر)
- Բեհշահր (անգլ.՝ Behshahr, պարսկերեն՝ بهشهر)
- Չալուս (անգլ.՝ Chalus, պարսկերեն՝ چالوس)
- Ջույբար (անգլ.՝ Juybar, պարսկերեն՝ جویبار)
- Մահմուդաբադ (անգլ.՝ Mahmudabad, պարսկերեն՝ محمودآباد)
- Նեկա (անգլ.՝ Neka, պարսկերեն՝ نکا)
- Նուր (անգլ.՝ Nur, պարսկերեն՝ نور)
- Նոուշեհր (անգլ.՝ Noshahr, պարսկերեն՝ نوشهر)
- Ղայեմշեհր (անգլ.՝ Qaem Shahr, պարսկերեն՝ قائمشهر)
- Ռամսար (անգլ.՝ Ramsar, պարսկերեն՝ رامسر)
- Սարի (անգլ.՝ Sari, պարսկերեն՝ ساری)
- Սևադկուխ (անգլ.՝ Savadkuh, պարսկերեն՝ سوادکوه)
- Տոնեկաբոն (անգլ.՝ Tonekabon, պարսկերեն՝ تنکابن)
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմնական ճյուղերն են՝ զբոսաշրջությունը, առևտուրը, տրանսպորտը, սննդի, տեքստիլ, ավտոմոբիլային, փայտամշակման, մետոլուրգիական, ծխախոտի, թղթի արդյունաբերությունները, շինանյութերի արտադրությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը (ցիտրուսային, բրինձ, թեյ, ծխախոտ, բամբակ, շաքարի ճակնդեղ, հլածուկ, ծաղիկներ, խնձոր, դեղձ, կիվի, վարունգ, սոխ, ելակ, մորի, բանան, պնդուկ, կենաֆ), ձկնորսությունը, լեռնահանքային երկաթի և ածխի արդյունահանումը։
Սարի քաղաքում հիմնավորված են փայտամշակման և թղթային «Սանայե Չուբ Կագազ» ընկերությունը, էլեկտրոտեխնիկական «Պիշրանեխ Էլեկտրոնիկս» ընկերությունը։ Ամոլ քաղաքում գտնվում է «Դեսա Դիզել» շարժիչների գործարանը ։ Բաբոլ քաղաքում գտնվում է ավտոմոբիլային «Իրան Հոդրո» / «Չերի Աուտոմոբայլ» գործարանը։ Նոուշեհր քաղաքում գտնվում է Ազատ տնտեսական գոտին, ավտոհավաք «ՄԱԶ» գործարանը։ Միյանդորուդ քաղաքում տեղակայված է ավտոմոբիլային «Սայպա» գործարանը։ Նեկա քաղաքում գտնվում է նավթային տերմինալը, «Շահիդ Սոլեյմի» ՋԷԿ-ը, նավաշինական «Սադրա» գործարանը։ Ամիրաբադ քաղաքում գտնվում է Ազատ տնտեսական գոտին, մետալուրգիական «Դեմավենդ» գործարանը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մազանդարանի կլիմայական պայմանները նպաստել են պատմական հուշարձանների պահպանմանը։ Բարենպաստ էկոլոգիական պայմանները, հաճելի և մեղմ մերձարևադարձային կլիման, գեղեցիկ բնական բնապատկերները և Թեհրանին մոտ գտնվելը գավառը դարձրել են Իրանի տուրիզմի հիմնական վայրերից մեկը։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիրդուսու «Շահ-Նամե» էպոսում Մազանդարանը հզոր դևերի երկիր է ։ Մեծագույն հերոս Ռուստամի 7 սխրանքները կատարվում են հենց Մազանդարան կատարած անհաջող արշավանքի արդյունքում դևերին գերի դարձած Քեյ-Քավուսի ազատագրման նպատակով նրա կատարած արշավանքի ժամանակ։
Հենրի Լայոն Օլդիի «Ես ինքս կվերցնեմ» վեպում Մազանդարանը դևերի երկիր է։
Գաստոն Լեռուի «Օպերայի ուրվականը» վեպում Մազանդարանն այն վայրն է, ուր գլխավոր հերոսը ապրել է իր կյանքի մեծ մասը։
«Hikari no Valusia ~What a Beautiful Hopes~»վիզուալ վեպում (ճապ.՝ 白光のヴァルーシア ~What a beautiful hopes~) Մազանդարանը շրջան է բերդի արևելյան մասում։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարի քաղաքում գտնվում են Աբբասի և Եղիայի դամբարանները, Իմամ-Սաջադ, Հաջ Մուստաֆա Խան և Ռեզա Խան մզկիթները, ժամացույցներով աշտարակը, մերձակայքում՝ Հուտտոյի և Կամարբանդի քարանձավները, Դաշտ-է նազ ազգային պարկը։ Ռամսար քաղաքում գտնվում են Փահլևիների պալատը, հնագույն հյուրանոցներ և ազնվականության առանձնատներ։ Բաբոլ քաղաքում են գտնվում Սեֆյանների պալատի ավերակները և տեղի պատմության թանգարանը։ Ղայեմշեհր քաղաքում է գտնում Հեստպոլ կամուրջը։
Ամոլ քաղաքում գտնվում է Միր Հեյդար Ամոլի դամբարանը, Ամոլի շուրջ՝ Դեմավենդ հրաբուխը, Լար լիճը և ջրապատնեշը, Շահանդաշը գյուղի մոտ՝ ջրվեժը և Մալեք- Բահման ամրոցը։ Բեհշահր քաղաքում գտնվում է Սեֆյան դարաշրջանի այգին, մերձակայքում՝ Միանկալե թերակղզում՝ թռչնային արգելոցը և Աբբաս-Աբադ լիճը։ Սավադկուխ քաղաքի շուրջ գտնվում են Ռավատսար, Կանգելու, Հասան-Բուր, Մազիյար և Չեխել-Դար ամրոցները, Վերեսկ կամուրջը և Ուրիմ-Ռուդբար եկեղեցին։
Նոուշեհր քաղաքում գտնվում են Փահլևիների պալատը և ազնվականների հնագույն առանձնատները, մերձակայքում՝ Սիսանգան ազգային պարկը և Ավիդար լիճը։ Տոնեկաբոն քաղաքի մոտ գտնվում է Վալաշտ լիճը։ Գավառներում կան բնական տեռասներ և տաք հանքային աղբյուրներ (Բադաբ-է-Սուրտ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
- ↑ Statoids.com (անգլ.)
- ↑ Minorsky, V.; Vasmer, R. "Mazandaran" Encyclopaedia of Islam. Edited by: P. Bearman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel and W.P. Heinrichs. Brill, 2007. Brill Online.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальная страница провинции Archived 2007-06-08 at the Wayback Machine.
- ICCIM’s page on Mazandaran Archived 2005-08-30 at the Wayback Machine.
- Mazandaran Cultural Heritage Organization Archived 2004-01-03 at the Wayback Machine.
- Mazandaran Tourism palaces
- Sari City, Capital of Mazandaran
|