Բաբոլսար
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բաբոլսար | ||
| պարս.՝ بابلسر | ||
| 36°41′57″N 52°39′0″E / 36.69917°N 52.65000°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Մազանդարան | |
| Շահրեստան | Բաբոլսար | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | −21 մետր | |
| Բնակչություն | 59 966 մարդ (2016)[1] | |
| Ժամային գոտի | IRDT? | |
| Հեռախոսային կոդ | 011252 | |
| Պաշտոնական կայք | babolsar.ir(պարս.) | |
|
| ||
Բաբոլսար (պարս.՝ بابلسر), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 59 966 մարդ (2016)[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մազանդարանի կենտրոնական մասում` օսթանի վարչական կենտրոն Սարիից մոտ 35 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է Կասպից ծովի ափին, Բաբոլ գետի ափերին, Բաբոլ քաղաքից 12 կմ հյուսիս։
Շրջանն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա, հանդիսանում է զբոսաշրջության հայտնի կենտրոն Թեհրանի և Իրանի այլ կենտրոնական շրջանների բնակիչների համար[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 59 966 մարդ, որոնք կազմում էին 19 576 տնտեսություն։ Բաբոլսարը Մազանդարան օսթանի բնակչությամբ ութերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1956 | 1966 | 1976 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 7 237[4] | 11 781[5] | 18 810[2] | 34 320[6] | 38 644[6] | 47 872[7] | 50 477[8] | 59 966[9] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը մինչև 1927 թվականը կրել է Մաշհադ-սար անունը. այն անվանափոխվել է հարևան Բաբոլ (մինչև 1927 թվականը` Բարֆորուշ) քաղաքի հետ միաժամանակ[2]։
Քաղաքը կարևոր նշանակություն է ստացել XVIII դարից սկսած` շնորհիվ իր նավահանգստի և Բաբոլ գետի միջոցով Բարֆորուշի հետ նավակներով կապի հնարավորության։ Բացի այդ այստեղ է գտնվել Նադիր շահի կասպից նավատորմի նավակայանը։ Նավահանգստի կարևոր դերը պահպանվել է մինչև XX դարի սկիզբը. 1909 թվականին քաղաքի մաքսատունը Մազանդարանի այլ փոքր նավահանգիստների կետերի հետ միասին ապահովել է Իրանի մաքսային եկամուտների շուրջ 12 %-ը։ Այդ տարիներին քաղաքն արդեն իսկ ստիպված էր մրցել Գիլանի նավահանգիստների հետ[2]։
Հետագայում քաղաքը կորցրեց իր նշանակությունը` զիջելով իր դերը Բանդարե Շահի նավահանգստին. 1935-1936 թվականներին նավահանգստի տարեկան շրջանառությունը կազմել է ընդամենը 25 հազար տոննա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո քաղաքը կրկին սկսեց զարգանալ` արդեն որպես զբոսաշրջության կենտրոն[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում է գտնվում Մազանդարանի համալսարանը, որն իր 14 ֆակուլտետներում ունի շուրջ 12 հազար ուսանող[10] և հանդիսանում է Մազանդարանի ամենախոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- 1 2 3 4 5 «BĀBOLSAR». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Introducing The University Of Mazandaran» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբոլսար» հոդվածին։ |
| ||||||
