Jump to content

Կասպից ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպից ծով
Տեսակփակ լիճ, աղի լիճ, ջրային օբյեկտ, լիճ և ծով
Երկիր Իրան,  Ռուսաստան,  Ղազախստան,  Ադրբեջան և  Թուրքմենստան
Երկարություն1200 կմ
Լայնություն435 կմ
ԲԾՄ−28 մետր
Խորություն1025 մետր և 211 մետր
Շրջանագծի երկարություն7000 կմ
Մակերես386 400 կմ²
Ծավալ78 700 կմ³
Մասն էՄիջերկրական ծովի տարածաշրջան[1]
Աշխարհագրական տեղադրությունAral–Caspian Depression?
Ջրահավաքի տարածքԿասպից ծովի ավազան
Ավազանի տարածք3 500 000 կմ²
Ավազանի երկիր Ռուսաստան,  Ղազախստան,  Թուրքմենստան,  Իրան և  Ադրբեջան
Աղիություն12,5 ‰
Լիճ հոսող գետԱստրաչայ, Atrek River?, Վոլգա, Gorganrud?, Կումա, Kura?, Qusar River?, Rubas (river)?, Սամուր, Սեֆիդրուդ, Sulak?, Թերեք, Ulluchay?, Ուրալ, Shuraozen?, Էմբա, Pirsaat River?, Բոլգարչայ, Sumgayit River?, Կուր գետ, Sardab River?, Bolda?, Neka River?, Sukhodol?, Karachay?, Հերազ, Darvagchay?, Kamyzyak?, Siah Rud (Mazandaran)?, Talar River?, Babol River?, Tajan River?, Յուրինսկի բանկ, Ստարի Իգոլկինսկի բանկ, Samur-Absheron channel?, Qudyalçay?, Kirvoy Bank?, Վիլյաշչայ, Vasilyevsky Bank?, Buzan?, Belinsky Bank?, Volga Delta?, Tashkuh River? և Galand River?
Անվանված էՔասիթներ
Քարտեզ
Քարտեզ

Կասպից ծով (պարս.՝ دریای خزر ղազ.՝ Каспий теңізі, ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi, ադրբ.՝ Xəzər dənizi), լիճ Եվրոպայի և Ասիայի միջև։ Հանդիսանում է Երկրի մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն լիճը կամ ամբողջական ծով[2][3]։ Կասպից ծովի ջուրը աղի է։ Աղիության մակարդակը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11-13 ‰։ Ջրի մակարդակը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է ծովի մակարդակից ցածր է 27,16 մ[4]։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 3․626․000 կմ²։

Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում Իրանը, հարավ-արևելքում՝ Թուրքմենստանը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Ղազախստանը, հյուսիսում՝ Ռուսաստանի Դաշնությունը և արևմուտքում՝ Ադրբեջանը։

«Կասպից» անվանումը առաջացել է Կասպեր (կասպք) հինավուրց ցեղերից, որոնք բնակվում էի ծովի հարավ-արևմուտքում՝ ժամանակակից Հարավային Կովկաս տարածաշրջանում[5][6]։ Ստրաբոնն իր աշխատությունում գրել է, որ «Աղվանք երկրի բնակիչներին էր պատկանում նաև Կասպիանե երկիրը, որն այդպես էր կոչվում կասպեր անունով ցեղերի պատվին, ինչպես նաև համանուն ծովը»[7]։ Բացի այդ Կասպիական Դարպասը, որն Իրանի Թեհրանի նահանգի շրջանի պատմական անվանում է, հուշում է այն մասին, որ կասպք ցեղերը ժամանակին գաղթել են ծովից դեպի հարավ։ Ծովի արաբական անվանումն է Բահր ալ Ղազվին (Ղազվինյան ծով)[8]։

Հնում հունական, պարսկական և այլ աղբյուրներում Կասպից ծովը կոչվել է նաև Հիրկանաց ծով անվանումով[6][9]։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը[6]։ Նշված անվանումները առաջացել են ծովի ափին բնակություն հաստատած ժողովուրդների անունով[6]։

Հին սլավոնական աղբյուրներում հանդիպում են ծովի Խվալինյան և Խվալիսյան անվանումներին[10]։ Թյուրքական աղբյուրներում ծովին տրվել է Խազարական ծով անվանումը[11]

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպից ծովը, ինչպես նաև Սև ծովը, Նամակ և Ուրմիո լճերը հանդիսանում են կայնոզոյի դարաշրջանում գոյություն ունեցած Պարատեսիս ծովի ջրային մնացորդներ։ Կասպիցը դարձել է դեպի բաց ծով ելք չունեցող ջրավազան տեկտոնական վերելքի և ծովի մակարդակի նվազման հետևանքով մոտավորապես 5,5 միլիոն տարի առաջ։ Տաք և չոր կլիմայական ժամանակաշրջաններում դեպի բաց ծով ելք չունեցող Կասպիցը գրեթե ցամաքել է։

Կասպից ծովը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։ Հյուսիսից դեպի հարավ երկարությունը մոտավորապես 1200 կմ (36°34'-47°13' հս․ երկ․), արևմուտքից դեպի արևելք՝ 195-ից մինչև 435 կմ, մեջտեղում՝ 310-320 կմ (46°-56° արև․ երկ․)։

Ֆիզիկա-աշխարհագրական տեսանկյունից Կասպից ծովը բաժանվում է երեք պայմանական մասի՝

  • Հյուսիսային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 25 %-ը,
  • Միջին Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 36 %-ը,
  • Հարավային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 39 %-ը

Հյուսիսային և Միջին Կասպյան հատվածների սահմանը անցնում է Չեչեն կղզի - Տյուբ Կարագան հրվանդան գծով, իսկ Միջին և Հարավային Կասպյան հատվածներինը՝ Չիլով կղզի - Գան Գուլու հրվանդան սահմանագծով[12]։

Ափամերձ տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպից ծովի ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ջրափնյա գծի երկարությունը գնահատվում է մոտավորապես 6500-6700 կմ, իսկ կղզիներով՝ 7000 կմ։ Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները։ Հյուսիսային հատվածում ափամերձ գոտին կտրտված է Ուրալ և Վոլգա գետերի ջրանցնքերով և կղզիներով, ափերը ցածրադիր են և ճահճցած, ջրային մակերեսը պատված է թփուտներով։ Արևելյան մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Առավել որոր ափերը գտնվում են Ապշերոնյան թերակղզու շրջանում (արևմուտքում) և Ղազախյան ծովածոցի ու Կարա Բողազ Գյոլի շրջանում (արևելքում)։

Կասպից ծովում առկա են բազմաթիվ թերակղզիներ, որոնցից առավել խոշորներից են

Կասպից ծովում առկա են շուրջ 50 խոշոր և միջին մեծության կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 350 կմ2

Առավել խոշոր կղզիներից են

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.marineregions.org/gazetteer.php?p=details&id=4282
  2. «Caspian Sea – Background». Caspian Environment Programme. 2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.(անգլ.)
  3. «ESA: Observing the Earth – Earth from Space: The southern Caspian Sea». ESA.int. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.(անգլ.)
  4. Resolution of conference «Climate and Water Balance Changes in the Caspian Region» (October 2010)․(անգլ.)
  5. Caspian Sea in Encyclopædia Britannica.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  7. «Strabo. Geography. 11.3.1». Perseus.tufts.edu. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.(անգլ.)
  8. Iran (5th ed., 2008), by Andrew Burke and Mark Elliott, p. 28 Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, Lonely Planet Publications, 978-1-74104-293-1(անգլ.)
  9. Hyrcania Արխիվացված 2011-06-04 Wayback Machine. www.livius.org. Retrieved 2012-05-20.(անգլ.)
  10. Max Vasmer, Etimologicheskii slovar' russkogo yazyka, Vol. IV (Moscow: Progress, 1973), p. 229.(անգլ.)
  11. Drainage Basins – Caspian Sea․(անգլ.)
  12. Особенности недропользования на территории Республики Калмыкия / Сангаджиев М. М. — М.-Берлин: Директ-Медиа, 2015.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպից ծով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 277