Մանգըշլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մանգըշլակ
Маңғыстау
Տեղագրություն Կասպից ծով
Երկիր Ղազախստան Ղազախստան
Обзорная карта Мангыстау.png

Մանգըշլակ (ղազ.՝ Маңғыстау), թերակղզի Կասպից ծովի արևելյան ափին, Ղազախստանի Հանրապետությունում։

Կասպից ծովի մակարդակի իջնելու և Կոմսոմոլեց ծոցի մեծ մասի ցամաքելու կապակցությամբ ձևափոխվում է մանգըշլակի թերակղզային դիրքը։ Հիմնական մասը կազմում են Մանգըսթաու լեռները (առավելագույն բարձրությունը՝ 556 մ, Բեսշոկի լեռ)։ Թերակղզու արևմուտքում է գտնվում Տյուբ-Կարագան սարավանդանման թերակղզին, հարավում՝ Մանգըշլակ սարավանդը՝ Կարագիե (-132 մ) և Կաունդի (-57 մ) աղուտային իջվածքներով, հյուսիսում՝ Բուզաչի ցածրադիր թերակղզին։ Մանգըշլակում տիրապետում են անապատային լանդշաֆտները։ Կան նավթահանքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 216 CC-BY-SA-icon-80x15.png