Բաքու
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բաքու | |||||
Bakı | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | 12 շրջան | ||||
Քաղաքապետ | Հաջիբալա Աբութալիբով | ||||
Հիմնադրված է | 1-ին դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 5 դար | ||||
Այլ անվանումներ | Բագու | ||||
Մակերես | 2 130 կմ² | ||||
ԲԾՄ | 12 մ | ||||
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | ||||
Բնակչություն | 2 204 200[1] մարդ (2015) | ||||
Խտություն | 958 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 2 320 | ||||
Ազգային կազմ | ադրբեջանցիներ (90.3%), ռուսներ, լեզգիներ, հրեաներ և այլն | ||||
Կրոնական կազմ | իսլամ, քրիստոնեություն, հուդայականություն | ||||
Տեղաբնականուն | բաքվեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | +994 12 | ||||
Փոստային ինդեքս | AZ1000 | ||||
Փոստային ինդեքսներ | AZ1000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 10 AZ 90 AZ | ||||
Պաշտոնական կայք | bakucity.az | ||||
| |||||
Բաքու[2] (ադրբ.՝ Bakı, Baraca/պարսկերեն՝ باراکا, Pakovanհայերեն՝ Պակովան[1]), Ադրբեջանի մայրաքաղաքը։ Գտնվում է Ապշերոնյան թերակղզու հարավային մասում։ Խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և գիտա-տեխնիկական կենտրոն Հարավային Կովկասում, ինչպես նաև Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստը և Կովկասի ամենամեծ քաղաքը[3][4]։
Բնական պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաքվի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, նավթաքիմիական, քիմիական, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները, մեքենաշինությունը (նավթասարքավորումների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա, նավանորոգում և այլն)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաքվում գործում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ (այդ թվում՝ 3 համալսարան), 7 թատրոն, մետրոպոլիտեն (1967 թվականից), շուրջ 30 թանգարան՝ արվեստի, գորգերի, ժողովրդական կիրառական արվեստի և այլն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաքուն 1540 թվականին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, 1580-ական թվականներին՝ Օսմանյան կայսրությունը։ 1747 թվականին Բաքուն դարձել է Բաքվի խանության կենտրոնը։ Ռուս-պարսկական պատերազմի (1804–1813 թվականներին) ժամանակ՝ 1806 թվականին, Բաքուն միացվել է Ռուսաստանին։ Խորհրդային իշխանության տարիներին՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, 1991 թվականից Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց է), Շիրվանշահերի պալատը (15-րդ դար), Սընըղ Կալա մզկիթը (11-րդ դար), Բաիլովյան քարերը (13-րդ դար), Կըզ Կալասին (Կույսի աշտարակը, 13-րդ դար) և այլն։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաքուն անցյալում եղել է նաև հայ մշակույթի կենտրոն։ 500 թվականին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 19-րդ դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, որոնք էլ ակտիվորեն մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին։ Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին Ալեքսանդր Մանթաշյան, Ստեփան Լիանոզով, Պավել (Պողոս) Ղուկասով, Եսայի Փիթոև և ուրիշներ, ովքեր ունեին նավթի սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային)։ Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում։ Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1863–1869 թվականներին հայերը Բաքվում կառուցել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1895 թվականին օծվել է քաղաքի հայկական գերեզմանատան մատուռ-եկեղեցին, 1911 թվականին՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին։ Առաջին հայկական դպրոցը Բաքվում բացվել է 1860 թվականին, և արդեն 19-րդ դարի վերջին այդտեղ գործում էր 12 դպրոց, իսկ 1930–1950-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցների թիվը հասել էր 80-ի։ Այդ տարիներին գործում էին նաև մանկավարժական տեխնիկումը, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում և մանկավարժական ինստիտուտում։ Հայ ճարտարապետները (Գաբրիել Տեր-Միքելյան, Վարդան Սարգսյան, Հ. Տեր-Հովհաննիսյան և ուրիշներ) և շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը։ 1980-ական թվականների վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հազար հայ։ Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թվականին։ 1990 թվականի հունվարի 13–19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայերը հարկադրաբար հեռացել են քաղաքից։
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870 թվականին, բացվել է հայկական թատրոն (որպես պետական թատրոն գործել է 1939–1949 թվականներին)։ Բաքվում գործել են նաև երաժշտական անսամբլներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ։ Տարբեր տարիների Բաքվի հայ թատերական կյանքը ղեկավարել են Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը, Լևոն Երամյանը, Ժասմենը, Արշակ Հարությունյանը և ուրիշներ։ Այստեղ գործել են նաև տպարաններ, հրատարակվել հայերեն պարբերականներ («Հայկական աշխարհ», «Օրեր», «Շեփոր», «Առավոտ», «Թատրոն և երաժշտություն», «Նոր խոսք» և այլն), դասագրքեր, գրականություն։ 1890-ական թվականների կեսերին Բաքվում գործել է «Օջախ» գրական խմբակը, 1910–1917 թվականներին՝ Հայ գրողների ընկերություններ, որոնց աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը։ Բաքվի մշակութային կյանքում նշանակալի դեր են խաղացել հայ կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ադրբեջանցիներ | % | Ռուսներ | % | Հայեր | % | Հրեաներ | % | Այլ | % | Ընդամենը |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1886[5] | 37,530 | 43.3 | 21,390 | 24.7 | 24,490 | 28.3 | 391 | 0.5 | 2,810 | 3.2 | 86,611 |
1897[6] | 40,341 | 36 | 37,399 | 33.4 | 19,099 | 17.1 | 3,369 | 3 | 11,696 | 10.5 | 111,904 |
1926[7] | 118,737 | 26.2 | 167,373 | 36.9 | 76,656 | 16.9 | 19,589 | 4.3 | 70,978 | 15.7 | 453,333 |
1939[8] | 215,482 | 27.4 | 343,064 | 43.6 | 118,650 | 15.1 | 31,050 | 3.9 | 79,377 | 10.1 | 787,623 |
1959[9] | 211,372 | 32.9 | 223,242 | 34.7 | 137,111 | 21.3 | 24,057 | 3.7 | 56,725 | 8.7 | 652,507 |
1970[10] | 586,052 | 46.3 | 351,090 | 27.7 | 207,464 | 16.4 | 29,716 | 2.3 | 88,193 | 6.9 | 1,262,515 |
1979[11] | 530,556 | 52.4 | 229,873 | 22.7 | 167,226 | 16.5 | 22,916 | 2.3 | 62,865 | 6.2 | 1,013,436 |
1999[12] | 1,574,252 | 88 | 119,371 | 6.7 | 378 | 0.02 | 5,164 | 0.3 | 89,689 | 5 | 1,788,854 |
2009[13] | 1,848,107 | 90.3 | 108,525 | 5.3 | 104 | 0.005 | 6,056 | 0.6 | 83,023 | 4.1 | 2,045,815 |
|
|
|
|
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաքուն գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմեռները զով են, երբեմն՝ ցուրտ և ձնառատ։ Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ Տեղումների հիմնական մասը գալիս է, գարնանը, աշնանը և ձմռանը։ Լինում են ուժեղ քամիներ ամբողջ տարվա ընթացքում։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։
Բաքուի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6.6 (43.9) |
6.3 (43.3) |
9.8 (49.6) |
16.4 (61.5) |
22.1 (71.8) |
27.3 (81.1) |
30.6 (87.1) |
29.7 (85.5) |
25.6 (78.1) |
19.6 (67.3) |
13.5 (56.3) |
9.7 (49.5) |
18.1 (64.6) |
Միջին օրական °C (°F) | 4.4 (39.9) |
4.2 (39.6) |
7.0 (44.6) |
12.9 (55.2) |
18.5 (65.3) |
23.5 (74.3) |
26.4 (79.5) |
26.3 (79.3) |
22.5 (72.5) |
16.6 (61.9) |
11.2 (52.2) |
7.3 (45.1) |
15.1 (59.2) |
Միջին ցածր °C (°F) | 2.1 (35.8) |
2.0 (35.6) |
4.2 (39.6) |
9.4 (48.9) |
14.9 (58.8) |
19.7 (67.5) |
22.2 (72) |
22.9 (73.2) |
19.4 (66.9) |
13.6 (56.5) |
8.8 (47.8) |
4.8 (40.6) |
12.0 (53.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 21 (0.83) |
20 (0.79) |
21 (0.83) |
18 (0.71) |
18 (0.71) |
8 (0.31) |
2 (0.08) |
6 (0.24) |
15 (0.59) |
25 (0.98) |
30 (1.18) |
26 (1.02) |
210 (8.27) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 6 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 2 | 2 | 6 | 6 | 6 | 49 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm) | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 10 |
Միջին ամսական արևային ժամ | 89.9 | 89.0 | 124.0 | 195.0 | 257.3 | 294.0 | 313.1 | 282.1 | 222.0 | 145.7 | 93.0 | 102.3 | 2207,4 |
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[23], Hong Kong Observatory[24] for data of sunshine hours | |||||||||||||
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)[25] |
Հայերը Բաքվում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական դպրոցները մինչև ԽՍՀՄ կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաքվի հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց
- Բաքվի հայկական Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոց
- Բաքվի Ս. Աստվածածին եկեղեցու իգական ծխական դպրոց
- Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց
- Բաքվի Գրիգոր Լուսավորչի անվան դպրոց
- Բաքվի եկեղեցական աղքատանոցի արական դպրոց
- Բաքվի եկեղեցական աղքատանոցի իգական դպրոց
- Բաքվի մարդասիրական աղքատանոցի արական դպրոց
- Բաքվի մարդասիրական աղքատանոցի իգական դպրոց
- Բաքվի «Շամախու» թաղի արական ծխական դպրոց
- Բաքվի «Շամախու» թաղի օրիորդաց դպրոց
- Բաքվի հայ բողոքականների դպրոց
- Բաքվի Ա. Տեր-Ղուկասյանի հիմնած դպրոց
- Բաքվի հայկական ձայնագրության դպրոց
- Բաքվի հայ-լյութերական դպրոց
- Բաքվի հայ կանանց արհեստագիտական դպրոց
- Բաքվում բացվեց Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը
ԽՍՀՄ շրջանի հայկական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական Հանրագիտարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ (ադրբ.) Bölmə 2: Demoqrafik göstəricilər, səhifə 89. // Azərbaycanın Statistik Göstəriciləri 2015 (statistik məcmuə). Müəllifi: Azərbaycan Respublikası Dövlət Statistika Komitəsi. Məcmuənin ümumi rəhbəri: Həmid Bağırov; Məcmuənin hazırlanması üçün məsul şəxs: Rafael Süleymanov. Bakı — 2015, 814 səhifə. ISBN 5-86874-232-9
- ↑ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012)։ Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան։ Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ։ էջ 5։ ISBN 978-99941-2-663-7
- ↑ Столица Азербайджана Баку — самый большой город на Кавказе и крупнейший порт на Каспийском море
- ↑ Азербайджан
- ↑ (ռուս.) Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 года, г. Тифлис, 1893
- ↑ (ռուս.) Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. — г. Баку
- ↑ (ռուս.) Всесоюзная перепись населения 1926 года, т. 14, Закавказская СФСР, г. Москва, 1929
- ↑ Soviet 1939 census
- ↑ Soviet 1959 census
- ↑ Soviet 1970 census
- ↑ Soviet 1979 census
- ↑ (անգլ.) Ethnic composition of Azerbaijan 1999
- ↑ (անգլ.) Ethnic composition of Azerbaijan 2009
- ↑ Russian Empire Census
- ↑ First All-Union Census of the Soviet Union
- ↑ 1939 Soviet Census
- ↑ 1959 Soviet Census
- ↑ Soviet Census
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)
- ↑ 21,0 21,1 https://www.stat.gov.az/source/demoqraphy/ap/az/2_4.xls
- ↑ https://www.stat.gov.az/source/demoqraphy/?lang=en
- ↑ «World Weather Information Service»
- ↑ "Climatological Information for Baku, Azerbaijan" Archived 2012-01-19 at the Wayback Machine. – Hong Kong Observatory
- ↑ «Baku, Azerbaijan»։ Meoweather։ Վերցված է փետրվարի 25, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաքվի քաղաքապետարանի պաշտոնական կայք (ադրբ.)
- Հայերը Բաքվում (ռուս.)
|
|
|
|