Jump to content

Աբու Դաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աբու Դաբի
أبو ظبي
Դրոշ

ԵրկիրԱՄԷ ԱՄԷ
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքAbu Dhabi
ՇեյխԽալիֆա բին Նայադ ալ Նյանի
Հիմնադրված է1760 թ.
Մակերես972 կմ²
ԲԾՄ14 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն1,570,000[1] մարդ
Խտություն1525,72 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(+971) 2
Պաշտոնական կայքabudhabi.ae
Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)##
Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)

Աբու Դաբի (արաբ․՝ ابوظبي‎‎, «Եղջերուի հայրը»), Միացյալ Արաբական Էմիրությունների և Աբու Դաբիի Էմիրության մայրաքաղաքը։ Նավահանգիստ Պարսից ծոցի ափին[2]։ Բնակչությունը՝ 1 570 000 մարդ (2023)[3]։

Հիմնադրվել է 1760 թվականին։ Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից ծոցի կղզիներից մեկում է՝ մայրցամաքից 4 կմ հեռավորության վրա։ Կղզին մայրցամաքին կապված է 2 ավտոմոբիլային կամուրջներով։

Քաղաքում է Մինա Զաիդ նավահանգիստը և Միջազգային օդանավակայանը։

Հիմնական փոխադրամիջոցը տաքսին է։ Փողոցները լայն են, արդիական կառուցապատմամբ, երթևեկությունը եռագիծ է բոլոր կողմերից։ Որպես կանոն՝ հյուսիսից հարավ ձգվում են ճանապարհները, իսկ արևմուտքից արևելք՝ փողոցները։ Փողոցները բաժանված են կենտրոնից, բաժանման գիծը պատված է արմավենիներով։

2009 թվականից Յաս կղզու ճանապարհին ընդունվում է Ֆորմուլա 1-ի էտապներից մեկը՝ Աբու Դաբիի գրան-պրին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Middle East :: United Arab Emirates». Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ), Ե., «Լույս», 1987, էջ 8։
  3. https://tellusant.com/repo/tb/tellubase_factsheet_are.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Դաբի» հոդվածին։