Դուբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դուբայ
دبيّ‎‎
Դրոշ
Flag of Dubai.svg

CollageDubai.jpg
Կոորդինատներ: 25°16′11″ հս․ լ. 55°18′34″ ավ. ե. / 25.26972° հս․. լ. 55.30944° ավ. ե. / 25.26972; 55.30944
Երկիր ԱՄԷ ԱՄԷ
Էմիր Մուհամմադ իբն Ռաշիդ ալ Մաթքում
Հիմնադրված է 1833 թ.
Մակերես 1114 կմ²
Խոսվող լեզուներ արաբերեն
Բնակչություն 2․106․177 մարդ (2013)
Խտություն 408,18 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +9714
Պաշտոնական կայք http://www.dm.gov.ae/wps/portal/MyHomeEn
##Դուբայ (Միացյալ Արաբական Էմիրություններ)
Red pog.png

Դուբայը (արաբ․՝ دبيّ‎‎‎‎), Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքն է և Դուբայի Էմիրության ադմինիստրատիվ[1], ֆինանասական և առևտրի կենտրոնը[2] (այդ թվում նաև ամբողջ Մերձավոր Արևելքի)[3]։ Գտնվում է Պարսից ծոցի ափին: Դուբայի ծովային նավահանգիստը, շնորհիվ ցածր մաքսատուրքերի, տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում, որտեղ իրականացվում է ակտիվ ապրանքաշրջանառություն(այդ թվում` ոսկի): 1954—1971 թվականներին եղել է բրիտանական Trucial States պրոտեկտորատի վարչական կենտրոնը[2]: Դուբայում անցկացվում են մի շարք միջազգային գիտաժողովներ, փառատոներ, ցուցահանդեսներ:[4] Նախատեսվում է նմանօրինակ միջոցառումներ անցկացնել նաև «էքսպո-2020»-ի շրջանակներում:[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբայը աշխարհի հնագույն քաղաքներից է: Քաղաքի մոտակայքում գտնվող կոյուղագծերից կարելի է ենթադրել, որ մոտովորապես 7000 տարեկան է: Մոտ 5000 տարի առաջ ջրափնյա գիծը ետ քաշվելով` քաղաքը ժամանակակից տեսքը ստացավ, իսկ տարածքը ծածկվեց ավազով[6][7]. Նախքան իսլամի ի հայտ գալը, մարդիկ այս տարածաշրջանում երկրպագում էին Բաջաինին (կամ Բաջար)[8]: Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, Ք.ա VI դարում եղել է պարսկական դինաստիայի` Աքեմենյանների ենթակայության տակ, իսկ Ք.ա III—VI դարերում` Սասանյանների: VIII դարում Դուբայի իշխանը մասնակցում է խալիֆայության կուսակալի դեմ կազմակերպած ապստամբությանը, որի շնորհիվ էլ VIII—IX դարերում փաստացի անկախություն է ձեռքբերում: IX դարի վերջին մի որոշ ժամանակով ընկնում են Աբբասյանների իշխանության տակ, իսկ XIII դարում` Հուլավուների: Մինչև ХVIII դարի վերջ տարածքային կռիվներ էին մղում Պորտուգալիայի, Իրանի, Թուրքիայի, Օմանի, վահաբիստների դեմ[9]. Վենետիկյան մարգարտավաճառ Գասպերո Բալբին, 1580 թվականին այցելելով այդ շրջանները, նկարագրել է մարգարիտների բեռների, ինչպես նաև Դուբայի մասին (Dibei)[10]: XVIII դարում բնակչության հիմնական զբաղմունքը ծովեզրյա նավագնացությունն ու առևտուրն էին: Հաճախ հակամարտության մեջ էին մտնում բրիտանական Արևելահնդկական ընկերության հետ, որի հետևանքով էլ բրիտանացիները այդ շրջանը կոչեցին «Ծովահենների ափ»: 1820 թվականին Արևելահնդկական ընկերությունը ռազմական ուժ գործադրեց ծովահենների վրա:Հարցը լուծվեց գեներալի համաձայնությամբ, ինչի արդյունքում Օմանը բաժանվեց 3 մասի: 1835, 1839, 1853 և 1892 պայմանագրերի արդյունքում ստեղծվում է բրիտանական պրոտեկտորատը, իսկ 1853 թվականին այդ տարածքի մի մասը մտնում է Trucial Oman-ի մեջ[9]:

Առաջին հիշատակումը Դուբայի կազմավորման մասին վերաբերում է 1799 թվականին[2]: XIX սկզբին Դուբայի բնակչությունը կազմում էր մոտավորապես 1200 մարդ: Դա մի փոքրիկ բնակավայր էր` շրջապատված պաշտպանական պարսպով, որի կենտրոնը Ալ-Ֆահիդ (Al Fahidi) ամրոցն էր:[4]: Մինչև 1833 թվականը եղել է Աբու-Դաբիի էմիրության կազմում,ավելի ուշ, մինչև 1971 թվականի անկախությունը, այն պատկանել է Trucial States-ին[2]: 1833 թվականին Դուբայը մտնում է Ալ Մակտումի իշխանության տակ[11]: XIX դարի ընթացքում երկու աղետները մեծ վնասներ են հասցնում բարեկարգ քաղաքին: Առաջինը 1841 թվականին տարածված ծաղիկ հիվանդության համաճարակն էր, որի հետևանքով բնակչությունը ստիպված է լինում տեղափոխվել արևելք` Դեր Զոր, իսկ երկրորդը` 1894 թվականին բռնկված մեծ հրդեհն էր[12]: Աշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը շարունակում էր գրավել վաճառականներին` տարբեր նահանգներից: Դուբայի էմիրը, ցանկանալով գրավել արտասահմանյան առևտրականներին, իջեցնում է հարկերը, որի շնորհիվ էլ գրավում է այդ ժամանակների առտևտրական կենտրոնի` Շարջայի վաճառականներին [12][13]:

Դերիայի շրջանը` Դուբայ-Կրիկի ափին (1960-ական թվականներ)

Իրանի հարևանությամբ գտնվելու շնորհիվ` Դուբայը շուտով գրավեց արտասահմանյան առևտրականների ուշադրությունը, հատկապես Իրանից, որոնցից շատերը, ի վերջո, բնակություն հաստատեցին Դուբայում, իսկ XX դարի սկզբին, դարձավ Պարսից ծոցի կարևորագույն նավահանգիստներից մեկը[14]: 1910 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 10.000 մարդ, շուկան, որ գտնվում էր Դերիայի ափին, ուներ ավելի քան 350 խանութներ[4]: Դուբայում ծաղկում էր մարգարտի արտադրությունը և արտահանումը, որը իրականցվում էր մինչև անգամ Մեծ ճգնաժամի (1930) ժամանակ----[6]:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Պարսից ծոցի ափին, մայրաքաղաք Աբու-Դաբիից հյուսիս-արևելք` Շարջա քաղաքի հարևանությամբ: Աշխարհագրական կոորդինատներ` հյուսիսային լայնության 25°27' և արևելյան երկայնություն 55°33': Քաղաքի երկարությունը` 134կմ, լայնությունը` 35կմ:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չորային է, չափազանց տաք: Դուբայը համարվում է աշխարհի ամենաշոգ քաղաքներից մեկը: Միջին ջերմաստիճանը օգոստոսին (ամենատաք ամիս) +35,1 ° C է, իսկ միջին առավելագույնը, որպես կանոն +40 ° C է, օդի ջերմաստիճանը երբեմն կարող է լինել մինչև 50 ° C: Ձմեռը զով է, մոտավորապես ջերմաստիճանը կազմում է այնքան, որքան ամռանը կենտրոնական Ռուսաստանում: Հունվարի միջին ջերմաստիճանը +19 ° C է (ամենացուրտ ամիսը): Տեղումները Դուբայում հազվադեպ են (տարեկան մոտ 80 մմ), հիմնականում ձմռան երկրորդ կեսին (փետրվար-մարտ), իսկ մայիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրեթե չկան:

Քաղաքի շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուր-Դուբայ` պատմական կենտրոն
  • Գարդենս ` հանգստյան շրջան
  • Դաունթաուն` գործարարական շրջան
  • Դեիրա` առևտրի կենտրոն
  • Ջումերիա` բնակելի տարածք

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբայը Մերձավոր Արևելքի ամենամեծ առևտրային, ֆինանսական և տուրիստական կենտրոնն է: Քաղաքը զարգացման տեմպով հաճախ համեմատվում է Շանհայի հետ: Արտահանման ծավալներով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում` Հոնկոնգից և Սինգապուրից հետո: Դուբայում բացակայում են հարկի որոշ տեսակներ, ինչպիսիք են` եկամտահարկը, անձնական եկամտահարկը, նույնիսկ հայրենադարձության հարկը: Միացյալ Արաբական Էմիրությունները ունի նաև կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր ավելի քան քսան երկրների հետ ամբողջ աշխարհում:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի երկու ծովային նավահանգիստ, մի քանի ավտոկայան(ամենամեծը Բար-Դուբայն է) և երկու խոշոր միջազգային օդանավակայանները Դուբայը և Ալ Մաքթումը: Ունի նաև զարգացած տրանսպորտային ցանց, 2009 թվականի սեպտեմբերի 9-ին բացվում է Դուբայի մետրոպոլիտենը: Նույն թվականի ապրիլի 30-ին բացվում է Դուբայի մոնորելսը, իսկ 2014 թվականի նոյեմբերի 12-ին` Դուբայ տրամվայը` Դուբայ Մարինայում (քաղաքի շրջաններից):

Օդային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբայի միջազգային օդանավակայանը (IATA: DXB) Emirates Airlines և FlyDubai ավիաընկերությունների բազան է, որը ծառայում է Դուբայի և այլ երկրի համար: 2014 թվականին սպասարկել է 70.4 մլն ուղևորի, տեղափոխել 2.37 մլն տոննա բեռ և այդ ցուցանիշներով աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը[15]: Emirates Airline համաշխարհային ավիաընկերություն է: Աշխատում է միջազգային ստանդարտներով, 2014 թվականին սպասարկել է 70 երկրների 142 կետեր[16]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուրջ Խալիֆա. երկնաքեր Դուբայում, իր տեսքով նմանվում է պտկաքարի: Ամենաբարձր շենքը, որը երբևէ գոյություն է ունեցել աշխարհում: Երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին, բարձրությունը 828 մետր է, ունի 163 հարկեր: Ենթադրվում է, որ գործում է 50 վերելակ` 18 մ/վ արագությամբ:
  • Բուրջ ալ-Արաբ. հյուրանոց առագաստի տեսքով, աշխարհում ամենաշքեղը:
  • Դուբայի շատրվաններ. երգող շատրվան, գտնվում է Բուրջ Խալիֆա երկնաքերի մոտ: Աշխարհի ամենաբարձր և մեծ շատրվանը, բարձրությունը կազմում է 150 մետր:
  • Դուբայ ակվարիում. ամենամեծ ակվարիումը աշխարհում, գտնվում է Մերձավոր Արևելքի առևտրի և ժամանցի ամենախոշոր կենտրոնում`«Դուբայ»ում:
  • The World. իրական կղզիախումբ ԱՄԷ-ի ափամերձ շրջանում:
  • Emirates Towers. երկու արծաթամոխրագույն աշտարակներ, որոնցից մեկը համարվում է Մերձավոր Աևելքի ամենաբարձր շենքը[17].:
  • Արմավենիների կղզիներ. արհեստական կղզիների արշիպելագ։ Կազմված է երեք կղզիներից, որոնցից յուրաքանչյուրը ունի արմավենու տեսք (Արմավենի Ջումեյրա, Արմավենի Ջեբել Ալի, Արմավենի Դեյրա):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբայի քույր քաղաքները` [18][19]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Government and Politics of the Middle East and North Africa. D Long, B Reich. p.157
  2. 2,0 2,1 2,2 2,3 Словарь современных географических названий. — Под ред. акад. В. М. Котлякова. Екатеринбург: У-Фактория. 2006[1]
  3. «The 2008 Global Cities Index»։ Foreign Policy։ 15 October 2008։ Վերցված է 20 April 2010 
  4. 4,0 4,1 4,2 [2] Энциклопедия туризма Кирилла и Мефодия. 2008
  5. «Where is Dubai and Dubai city?»։ Thatsdubai.com։ 2007-06-14։ Վերցված է 2013-03-12 
  6. 6,0 6,1 «History and Traditions of the UAE» (PDF)։ Վերցված է 31 July 2009 
  7. «The old ... turned new»։ Travel & Culture։ 25 October 2001։ Վերցված է 15 March 2008 
  8. Ibrahim Al Abed, Peter Hellyer (2001). United Arab Emirates: A perspective. Trident Press. ISBN 978-1-900724-47-0. https://books.google.com/?id=QcMz3zV0qAMC&pg=PA79։ Վերցված է 31 July 2009. 
  9. 9,0 9,1 Կաղապար:БСЭ3
  10. «The Coming of Islam and the Islamic Period in the UAE. King, Geoffrey R.» (PDF)։ Վերցված է 2013-04-20 
  11. «Bani Yas»։ Sheikh Mohammed Official Website։ Վերցված է 2009-05-30 
  12. 12,0 12,1 «Modernity and tradition in Dubai architecture. Karim, Luiza»։ Alshindagah.com։ Վերցված է 31 July 2009 
  13. Davidson, Christopher, The Emirates of Abu Dhabi and Dubai: Contrasting Roles in the International System. March 2007.
  14. "Dubayy". Encyclopædia Britannica. 2008
  15. «2008 Annual Report»։ Dubai Airport։ 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 11 January 2010-ին։ Վերցված է 28 February 2009 
  16. «Our Destinations»։ Emirates 
  17. Описание Эмирата Дубаи
  18. «Dubai's sister cities»։ dubaicityguide։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2011-09-14 
  19. «Twinning Cities Agreements»։ UAE Official Website։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2011-09-14 
  20. «Twinning agreement brings a taste of Spain to Dubai UAE – The Official Web Site – News»։ Uaeinteract.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2009-07-14 
  21. «Dubai, Detroit ink sister-city accord UAE – The Official Web Site – News»։ Uaeinteract.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2009-07-14 
  22. «Dubai, Granada discuss cooperation UAE – The Official Web Site – News»։ Uaeinteract.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2009-07-14 
  23. «Los Angeles cultural body takes Dubai as sister city UAE – The Official Web Site – News»։ Uaeinteract.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2009-07-14 
  24. «Dubai sister/twin cities list»։ Dubaicityguide.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2013-04-20 
  25. «Dubai partners with the U.S. city of Phoenix UAE – The Official Web Site – News»։ Uaeinteract.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-30-ին։ Վերցված է 2009-07-14 
  26. «Dynamic Busan – City Government – Sister Cities – Dubai»։ English.busan.go.kr։ Վերցված է 14 July 2009 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]