Կարաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կարաչի
ուրդու՝ کراچی
անգլ.՝ Karachi
սինդհի՝ ڪراچي
Karachi montage 1.jpg
24°51′36″ հս. լ. 67°00′36″ ավ. ե. / 24.86° հս. լ. 67.01° աե. ե.
Երկիր Պակիստան Պակիստան
Նազիմ Ֆազլուր Փահման
Մակերես 3530 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 8 մ
Խոսվող լեզուներ ուրդու
Բնակչություն 13 205 339 մարդ (2010)
Խտություն 3740,89 մարդ/կմ²
Կրոնական կազմ Սուննի իսլամ
Ժամային գոտի UTC+5
Պաշտոնական կայք www.karachicity.gov.pk
##Կարաչի (Պակիստան)
Red pog.png

Կարաչին (Ուրդու՝ کراچی, Սինդհի՝ ڪراچي) քաղաք Պակիստանում, Ինդոսի դելտայի մոտ, Արաբական ծովի ափին, Սինդ պրովինցիայի վարչական կենտրոնը: Այն նաև Պակիստանի գլխավոր նավահանգիստն ու ֆինանսական կենտրոնն է։ 18.5 միլիոն բնակչությամբ Կարաչին աշխարհի ամենախոշոր քաղաքներից է և 13-րդ ամենախոշոր քաղաքային ագլոմերացիան։

Տրանսպորտային հանգույց է, նավահանգիստ, ունի խոշոր օդանավակայան: Կարաչիում և նրա արվարձաններում կենտրոնացած է Պակիստանի արդյունաբերական արտադրանքի մոտ 1/2-ը: Կա բամբակեղենի, սննդի, ծխախոտի, կաշվի, թղթի, ցեմենտի, ապակու, քիմիական և դեղագործական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, մետաղամշակություն ու մեքենաշինություն, նավթավերամշակություն: ՍՍՀՍ օգնությամբ նրա մոտ կառուցվում է մետալուրգիական խոշոր գործարան: Ափամերձ շրջաններում, գոլորշիացման միջոցով, ստանում են աղ: Կարաչիում են գտնվում հիմնական բանկերի, ապահովագրական և առևտրական ընկերությունների, բորսաների վարչությունները, կան ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ համալսարան, ԳՀԻ-ներ և այլն: Գործում է Պակիստանի ազգային թանգարանը: Կարաչին առաջացել է XVIII դարի սկզբին՝ բելուջների ձկնորսական ավանի տեղում: 1843 թվականին զավթել են անգլիացիները և դարձրել Սինդ նահանգի վարչական կենտրոն: XIX դարի 2-րդ կեսին դարձել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային բազա: 1947-1959 թվականներին եղել է Պակիստանի մայրաքաղաքը: Քաղաքի գործարար մասում (Բանդեր-ռոդ և Մակլեոդ-ռոդ փողոցներ) հիմնականում XIX-XX դարերի կառույցներն են՝ գերագույն դատարանը, «Ինտերքոնթինենթալ» հյուրանոցը, պետական բանկը և այլն: Բանդեր-ռոդ փողոցից հյուսիս-արմուտք մինչև Լայարի գետը հին քաղաքն է՝ 1-2 հարկանի տներով, նեղ փողոցներով: Համալսարանը հիմնադրվել է 1951 թվականին, գեղարվեստի կենտրոնը՝ 1960 թվականին:

Լուսանկարներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]