Արաբական ծով
![]() | ||
Կոորդինատներ | 20°00′00″ հս․. լ. 65°00′00″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |
Տեղագրություն | Հնդկական օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 3 832 000 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 4 652 մ | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Արաբական ծով (արաբ․՝ بحر العرب), Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող ծով։ Արևմուտքում սահմանակցում է Արաբական թերակղզուն, իսկ արևելքում ՝ Հինդուստան թերակղզուն։
Ընդհանուր մակերեսը - 3. 832. 000 կմ²։ Մաքսիմալ լայնությունը - 2400 կմ։ Մաքսիմալ խորությունը - 4652 մ։ Թափվող նշանավոր գետը՝ Ինդոս: Նշանավոր ծոցերն են՝ Ադենի ծոցը արևմուտքում, որը Կարմիր ծովին է միանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, և Օմանի ծոցը ՝ հյուսիս-արևմուտքում։
Արաբական ծովի ափերին են գտնվում ՝ Սոմալին, Ջիբութին, Եմենը, Օմանը, Իրանը,Պակիստանը, Հնդկաստանը և Մալդիվյան կղզիները։ Նշանավոր քաղաքներն են ՝Կարաչին, Ադենը, Մասկատը, Մումբայը և այլն։
Սահմանների նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային ջրագրական կազմակերպությունը հաստատել է Արաբական ծովի սահմանների հետևյալ նկարագրությունը.
Արևմուտքում՝ Ադենի ծոցի արևելյան սահմանը։ Հյուսիսում՝ Արաբական թերակղզու արևելյան կետից ՝ Ռաս ալ-Խադից մինչև Ռաս Ջիվանի ՝ Պակիստանի ափերին։ Հարավում՝ Ադդու կորալյան կղզուց (Մալդիվյան կղզիներ) մինչև Աֆրիկայի արևելյան հրվանդանը ՝ Ռաս Խաֆուն։ Արևելքում՝ Լակադիվյան ծովի արևմտյան սահմանը։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբական ծովը եվրոպացի և արաբ ծովագնացներին հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ Էրիթրեայի ծով, Կանաչ ծով, Հնդկական ծով, Պարսկական ծով, Օսմանյան ծով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 668)։ ![]() |