Իսպանիայի ազգային գրադարան
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Երկիր | |
|---|---|
| Տեսակ | ազգային գրադարան, հանրային գրադարան և main library? |
| Հիմնվել է | դեկտեմբերի 29, 1711[2] |
| Տեղադրություն | Մադրիդ[1] |
| Հասցե | Paseo de Recoletos, 20, Madrid և Paseo de Recoletos, 20-22[1] |
| Հասանելիություն և օգտագործում | |
| Այլ տվյալներ | |
| Տնօրեն | Աննա Սանտոս Արամբուրո |
| Անձնակազմ | ▼353 մարդ (2021)[3] |
| Կայք | bne.es(իսպ.) |
| 40°25′25.759″N 3°41′24.774″W / 40.42382194°N 3.69021500°W | |

Իսպանիայի ազգային գրադարան, (իսպ.՝ Biblioteca Nacional de España) Իսպանիայի գլխավոր գրադարանը և գրքերի պահոցը։ Իսպանիայի ազգային գրադարանը գտնվում է մայրաքաղաք Մադրիդում։ Համարվում է Իսպանիայի ազգային մատենագրության կենտրոններից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի ազգային գրադարանը հիմնադրվել է 18-րդ դարում` 1712 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի կողմից` որպես թագավորական գրադարան, սակայն պաշտոնապես բացումը կատարվել է միայն 1716 թվականին։
Գրադարանի մուտքը բաց է բոլորի համար, սակայն թանգարանի հիմնական հաճախորդները Իսպանիայի արիստոկրատիան է։ 1761 թվականին ավագ գրադարանավար Յուան դե Սանտանդերի օգնությամբ Իսպանիայի թագավորը հայտարարել է գրադարանի կանոնադրությունը, որը գրեթե չի փոփոխվել մինչ օրս։ Գրադարանը հիմնվել է թագավորական տպարանի վրա։
1836 թվականին մասնավոր գրադարանը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ՝ դառնալով Իսպանիայի և Մադրիդի մատենագրության կարևոր կենտրոններից մեկը։
1896 թվականին ավարտվել է գրադարանի շենքի շինարարությունը և գրադարանին ավելացել է թանգարանային և արխիվի բաժինները։
1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմից հետո գրադարանի հարստացել է նոր ստեղծագործություններով, որը նվիրված է Իսպանական հեղափոխությանը։
1991 թվականին ստեղծվել է գրադարանի մեկ այլ մասնաճյուղ Մադրիդից դուրս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի ազգային գրադարանի պաշտոնական էջը իսպաներեն լեզվով Արխիվացված 2014-06-04 Wayback Machine (իսպ.)
- Գրադարանի պաշտոնական հավաքածուի նկարներ Արխիվացված 2020-05-29 Wayback Machine (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի ազգային գրադարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
