Սոցիալական ցանց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոցիալական ցանցեր (այլ կիրառումներ)
Սոցիալական ցանց, համացանցային հարթակ, ծառայություն կամ կայք, որը նախատեսված է սոցիալական փոխհարաբերությունների հխմար ։
ՖՈԼՏԲՈԼ
Ֆուտբոլի պատմությունը մինչև 1950 թվականը, սկիզբ է առնում միջնադարյան ֆուտբոլից։ Ֆուտբոլի առաջին միասնական կանոնները ձևավորվել են մասնավոր դպրոցներում, ինչպես նաև Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների թիմերում։ Ֆուտբոլային կանոնների լավացման առաջին փորձը եղել է 1846 թվականին, երբ հրապարակվեց «Քեմբրիջյան կանոնները», որն արժանացել է շատ ակումբների հավանությանը։ Ներկայիս Ֆուտբոլային ասոցիացիան հիմնված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի վրա, որը ձևավորվել է 1863 թվականին Անգլիայում գնդակով խաղերի բազմաթիվ ձևերի ստանդարտացման ջանքերի շնորհիվ։ Դա հնարավորություն տվեց, որ ակումբների հանդիպումներն ընթանան առանց վեճերի և կռիվների։ Ասոցիացիայի հինգերորդ հանդիպումից հետո ռեգբիի և ֆուտբոլի կանոնների միջև բախում է տեղի ունեցել։ Այն ժամանակ ֆուտբոլային ակումբները անկախ էին և կանոնները հաստատվում էին խաղը սկսելուց առաջ ընդհանուր համաձայնության գալով։
Ֆուտբոլն օլիմպիական մարզաձև է դարձել 1900 թվականի երկրորդ ամառային Օլիմպիական խաղերից հետո։
Թեև մ. թ. ա. մոտ 2000 թվականին հուն հույները հորինել էին ժամանակակից ռեգբի հիշեցնող գնդակով խաղ, որը կոչվում էր «էլիսկիրոս» (ἐπίσκυρος) կամ «ֆայիվիվդա» (φαινίνδα)[1][2], նոր ժամանակների Հունաստանում ֆուտբոլը հանրաճանաչ է դարձել հիմնականում անգլիացիների միջոցով։ Առաջին հունական թիմերը ստեղծվել են Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) 1890-ական թվականներին[3]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար, սոցիալական ցանցում օգտատերը կարող է նշել իր մասին որոշակի ինֆորմացիա (ծննդյան ամսաթիվը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, սիրելի զբաղմունքները, գրքերը, ֆիլմերը և այլն), որոնց միջոցով ցանցի այլ օգտատերերը կարող են գտնել իրեն։ Գոյություն ունեն բաց և փակ սոցիալական ցանցեր։ Սոցիալական ցանցի բնութագրիչ հատկությունների կարելի է նշել «ընկերների» և «խմբերի» համակարգերը։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Web 2.0 տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց սոցիալական ցանցերը դարձան բավականին հանրահայտ։ Օգտատերը, գրանցվելով սոցիալական ցանցում և այնտեղ ավելացնելով գոնե մեկ ծանոթի, ինքաբերաբար դառնում է ծանոթների հսկայական շղթայի մի մասը։ Այդ շղթան կապում է ցանցի բոլոր օգտատերերին միմյանց հետ։ այսպիսով, օգտատերը ցանցում ցանկացած այլ օգտատիրոջ հետ կապված է միջանկյած ծանոթներով։
Սոցիալական ցանցերը համացանցում իրենց հաղթական քայլերգը սկսել են 1995 թվականին։ Հենց այդ ժամանակ է հիմնադրվել ամերիկյան Classmates.com կայքը (Օդնոկլասնիկի սոցցանցը համարվում է այդ կայքի ռուսական տարբերակը)։ Նախագիծը բավականին հաջող էր, և հետագա տարիների ընթացքում ստեղծվեցին մի շարք այլ նմանատիպ նախագծեր։
Սոցիալական ցանցերն էլ ավելի պահանջարկ ունեցան 2003-2004 թվականներին, երբ ստեղծվեցին LinkedIn, Ֆեյսբուք և MySpace սոցիալական ցանցերը։ Եվ եթե LinkedIn սոցիալական ցանցը ստեղծվել է գործնական հարաբերությունների սահմանման և աջակցման համար, ապա MySpace-ն ու Ֆեյսբուքը առաջին հերթին նախատեսված են սովորական օգտատերերի համար։
Ամենամեծ սոցցանցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի տարբեր երկրներում այս կամ այն սոցցանցի տարածվածությունը տարբեր է։ Այսպես, MySpace, Ֆեյսբուք, Թվիթթեր և LinkedIn ցանցերը առավել տարածված են Հյուսիսային Ամերիկայում[1], Nexopia-ը՝ Կանադայում[2], Bebo-ն՝ Մեծ Բրիտանիայում[3], Ֆեյսբուքն ու dol2day-ը՝ Գերմանիայում, Tagged-ը, XING-ն[4] ու Skyrock-ը՝ Եվրոպական տարբեր երկրներում[5], Public Broadcasting Service-ը, Orkut-ը, Ֆեյսբուքն ու Hi5-ը՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում (սոցիալական ցանցերի բրազիլացի օգտագերերի 55 %-ը նախընտրում է օգտվել Orkut սոցցանցից), Friendster-ը, Multiply-ը, Orkut-ը, Renren-ն ու Cyworld-ը՝ Ասիայում (Ֆիլիպիններում, Մալազիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում)։ Հայաստանում ամենատարածված սոցցանցերն են Օդնոկլասնիկին, Ֆեյսբուքն ու ՎԿ-ը։
Օգտագործողների քանակով առաջատար են Ֆեյսբուքը (901 միլիոն ակտիվ օգտատերեր[6]), Twitter-ը (623 մլն[7]), ՎԿ-ը (177 մլն[8]), Օդնոկլասնիկին (140 մլն), Habbo Hotel-ը (243 մլն[9]), Friendster-ը (115 մլն[10]), Tagged.com-ը (100 մլն[11]), MySpace-ը (25,1 մլն[12])։
- Անգլալեզու կայքեր
- Ֆեյսբուք [Ն 1]
- Թվիթթեր[Ն 2]
- Ինստագրամ
- Badoo
- Flickr
- Last.fm
- MySpace
- Bebo
- ՅուԹուբ[Ն 3]
- Match.com
- MyAnimeList
- Habbo Hotel
- Tagged.com
- Գաբ
- Մաստոդոն
- Հայկական կայքեր
- Ռուսալեզու կայքեր[13]
- Ուկրաինալեզու կայքեր
- exSlife
- vceti
- Українці
- Friendbuzz[Ն 2]
- Ճապոնական կայքեր
- mixi
- Ameba
- 2channel
- Բելառուսական կայքեր
- ВСети.by
- Լատվիական կայքեր
- Draugiem.lv
- ONE.LV
- Մոլդովական կայքեր
- Onspace.net
- People.md
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Adweek — Breaking News in Advertising, Media and Technology». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Nexopia.com Site Info(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Windows Live Messaging Coming To Bebo(անգլ.)
- ↑ http://www.marketingvox.com/german-xing-plans-invasion-of-linkedin-turf-/(չաշխատող հղում)
- ↑ MediaShift . Orkut, Friendster Get Second Chance Overseas // PBS Արխիվացված 2008-09-19 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Facebook Fact Sheet». Facebook. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.(անգլ.)
- ↑ «Հետհաշվարկ՝ մինչև Twitter-ում 700 մլն-րդ օգտագործողի գրացումը». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Каталог пользователей ВКонтакте». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.(ռուս.)
- ↑ «Habbo Hotel — Check in to check it out!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «MOL & Friendster: About Us». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Tagged: About». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.(անգլ.)
- ↑ «Featured Content on Myspace». Myspace. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Самые популярные социальные сети в России». Коммерсантъ. 2012 թ․ մարտի 6. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական ցանց» հոդվածին։ |
|