Ֆիլիպիններ
Ֆիլիպինների Հանրապետություն (թագալերեն՝ Republika ng Pilipinas), կամ Ֆիլիպիններ[11] (թագալերեն՝ Pilipinas), երկիր Հարավ-Արևելյան Ասիայում։ Կազմված է բազմաթիվ կղզիներից, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում՝ Ինդոնեզիայից հյուսիս։ Մայրաքաղաքն է Մանիլան։
Ֆիլիպինները գտնվում են խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, ինչով էլ պայմանավորված է նրանց հրաբխային ծագումը և ռելիեֆի լեռնային բնույթը։ Կղզեխումբը գտնվում է հասարակածից ոչ մեծ հեռավորության վրա, ունի արևադարձային բուսական և կենդանական հարուստ աշխարհ, որտեղ գերակշռում են թռչունները և սողունները։
Երկրի անվանումը կապված է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի անվան հետ։
Բովանդակություն
Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպինյան կղզիները (երկարությունը․՝ ավելի քան 1800 կմ) խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտու արևմտյան մասի կղզիների աղեղի մի օղակն են։ Մակերևույթի մոտ 3/4-ը զբաղեցնում են լեռներն ու սարավանդները։ Լեռնաշղթաների միջին բարձրությունը մոտ 2000 մ է, առավելագույնը՝ 2954 մ (Ապո հրաբուխը՝ Մինդանաո կղզում)։ Ֆիլիպիններում կան ավելի քան 10 գործող և բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Ափագծերը չափազանց կտրտված են։ Ընդերքը հարուստ է պղնձի, նիկելի, կոբալտի, քրոմիտների, սնդիկի, երկաթի, մանգանի պաշարներով։ Կան նաև ածխի, բնական գազի հանքավայրեր։ Կլիման հասարակածային է, հյուսիսում՝ մերձհասարակածային, մուսսոնային։ Օդի ջերմաստիճանը ծովեզերքին ամբողջ տարվա ընթացքում գրեթե նույնն է (24—28°С), բայց ըստ բարձրության նվազում է (մինչև 15—17°С)։ Տեղումներն արևմտյան լանջերին տարեկան մինչև 3000—4000 մմ են, հողմատակ արևելյան լանջերին՝ 1000 մմ-ից պակաս։
Աշնանը հաճախակի են թայֆունները, որոնք երբեմն մեծ վնաս են պատճառում։ Գետերը կարճ են, սահանքավոր, ունեն պոտենցիալ մեծ հիդրոռեսուրսներ։ Հողածածկույթում գերակշռում են լատերիտային տիպի կարմրահողերն ու դեղնահողերը։ Ֆիլիպինների տարածքի 46%-ը ծածկված է անտառներով, ծովեզերքին կան մանգլի մացառուտներ։
Ֆիլիպիններում խոշոր կաթնասուններ չկան․ հանդիպում են կապիկներ, լեմուրներ, թռչող շներ, մանր եղջերուներ, ֆիլիպինյան բրդաթևիկ, անտառային կատու։ Կան շատ թռչուններ և սողուններ (այդ թվում՝ պիթոններ)։
Հայերը Ֆիլիպիններում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպիններում հայ առաջին վաճառականները հաստատվել են 16-րդ դարի 2-րդ կեսին՝ իսպանական տիրապետության ժամանակ։ Նրանց մուտքը կղզիներ, ի տարբերություն այլ օտարազգիների, եղել է ազատ և խրախուսվել տեղական իշխանությունների կողմից։
1686 թ. Հնդկաստանում գործող Արևելա-հնդկական առևտրական ընկերության և տեղի հայ վաճառականների միջև կնքված պայմանագրով հայ վաճառականներն անգլիական նավերով Մանիլայում ազատ ելումուտի և առևտրի իրավունք են ստացել։ Հայ առևտրականները Մանիլայից հիմնականում արտահանել են համեմունք, մետաքս, կերպաս և այլն, ներմուծել շաքար և արծաթ, ինչպես նաև «հայկական» կոչվող ներկատեսակ։
Հայ ակնավաճառների ձեռքում է եղել Ֆիլիպիններում թանկագին քարերի առևտրի մենաշնորհը։
18-րդ դարում Մանիլայի հայ գաղութը հիշվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գրագրություններում՝ որպես Իրանա-Հնդկաստանի (Նոր Ջուղայի) Հայոց թեմի մեջ մտնող համայնք։
18-րդ դարի երկրորդ կեսին Ֆիլիպիններում ապրել և ստեղծագործել է պատմաբան Զաքարիա Ջուղայեցին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ճապոնական օկուպացիայի տարիներին (1942-1945), Ֆիլիպիններում հայերի թիվը նվազել է։ Ներկայումս Ֆիլիպիններում շատ հայեր կան։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.gov.ph/constitutions/1987-constitution/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 http://nap.psa.gov.ph/activestats/psgc/listreg.asp
- ↑ 7 // Constitution of the Philippines
- ↑ http://ncca.gov.ph/subcommissions/subcommission-on-cultural-disseminationscd/language-and-translation/development-of-filipino-the-national-language-of-the-philippines/
- ↑ 7 // Constitution of the Philippines
- ↑ https://www.officialgazette.gov.ph/1976/05/29/presidential-decree-no-940-s-1976/
- ↑ http://rtvm.gov.ph/main/?tag=administration-of-oath-of-office-to-the-president-elect-rodrigo-roa-duterte
- ↑ https://www.psa.gov.ph/content/highlights-philippine-population-2015-census-population
- ↑ Philippines 2015 Census
- ↑ https://www.officialgazette.gov.ph/1998/02/12/republic-act-no-8491/
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 54։ ISBN 99941-56-03-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||||||||||
| ||||||||||