Օդնոկլասնիկի
Համադասարանցիներ | |
---|---|
![]() | |
![]() | |
ok.ru(ռուս.) | |
Տեսակ | սոցիալական ցանց և կայք |
Երկիր | ![]() |
Շտաբ կայան | Մոսկվա, Ռուսաստան |
Գրանցում | անվճար` 2010 թ.-ի օգոստոսի 31-ից |
Լեզու | հայերեն, ադրբեջաներեն, անգլերեն, վրացերեն, ռումիներեն, ռուսերեն, ղազախերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ուզբեկերեն, բելառուսերեն և թաթարերեն |
Սեփականատեր | ![]() (ընկերությունը պատկանում է ![]() |
Հեղինակ | Ալբերտ Պոպկով |
Բացված | 2006 թ. մարտի 26 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Զուտ եկամուտ | 3.3 միլիոն դոլար (2008) |
Odnoklassniki Վիքիպահեստում |
«Օդնոկլասնիկի» (OK.ru), Mail.Ru Group-ին պատկանող ռուսական սոցիալական ցանց: 2008 թվականի սկզբին իր հայտնիությամբ երրորդ կայքն է եղել Հայաստանում[1], չորրորդը՝ Ռուսաստանում[2] և Ադրբեջանում[3], հինգերորդը՝ Ղազախստանում[4], յոթերորդը՝ Ուկրաինայում[5], քսանյոթերորդը՝ աշխարհում[6]: Ծրագիրը գործարկվել է 2006 թվականի մարտի 26-ին:
Կայքի սեփական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թվականի հուլիսին գրանցված է եղել ավելի քան 100 միլիոն օգտատեր[7], 2012 թվականի մարտին՝ ավելի քան 156 միլիոն օգտատեր[8], իսկ 2013 թվականի հունվարի 1-ին՝ ավելի քան 205 միլիոն օգտատեր, 2016 թվականին՝ ավելի քան 290 միլիոն օգտատեր[9], 2017 թվականին՝ ավելի քան 330 միլիոն օգտատեր[10]: Ամսական կայք է այցելում ավելի քան 71 միլիոն օգտատեր (2017 թվականի հունվարի տվյալների համաձայն)[11]:
Հասարակական կարծիքի հարցման համառուսաստանյան կենտրոնի կողմից 2017 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման համաձայն՝ ռուս համացանցային օգտատերերի 19 %-ն «Օդնոկլասնիկի» հաշվից օգտվում է ամեն օր[12]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի մարտի 26-ին գործարկվեց «Օդնոկլասնիկի»[13] սոցիալական ցանցը:
Կայքի հիմնադիրը՝ Ալբերտ Պոպկովը, ով ապրում էր Լոնդոնում և աշխատում էր հեռահաղորդակցության ոլորտում, եվրոպական այլ երկրներում մասնակցել է նմանատիպ ծրագրերի ստեղծմանը: 2006 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին ծրագիրը գոյություն ուներ որպես հոբբի և կոմերցիոն տեսանկյունից հիշատակվում էր միայն ընկերական գովազդային գործակալության կողմից՝ որպես գովազդ տեղակայելու հարթակ: Կայքում գրանցված օգտատերերի քանակն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով, այդ իսկ պատճառով ծրագրի հիմնադիրը որոշում կայացրեց՝ առանձին իրավաբանական անձ հիմնելու մասին:
2006 թվականի նոյեմբերին կայքն արդեն ուներ 1,5 միլիոն օգտատեր:
2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հուլիսին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտատերերի թիվն ավելի քան 4 միլիոն էր:
2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հուլիսին 14-55 տարեկան ռուս համացանցային օգտատերերի շրջանում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն զբաղեցնում էր հինգերորդ տեղը՝ ռուսալեզու կայքերի ամենամսյա այցելությունների թվով:
2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ 2008 թվականին ներմուծվեց վճարովի գրանցումը, կայքի ճանաչվածությունը կտրուկ անկում ապրեց, և օգտատերերը կտրուկ անցում կատարեցին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի հիմնական մրցակցի՝ «ՎԿոնտակտե»-ի էջ: 2010 թվականին «Օդնոկլասնիկի»-ն նորից անվճար դարձավ:
«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում գրանցված էր ավելի քան 45 միլիոն օգտատեր: TNS Web Index-ի տվյալների համաձայն՝ լսարանի 56 %-ը կազմում են 25-44 տարեկանները: Ղեկավարների և մասնագետների եկամուտը կազմում էր համապատասխանաբար 19 % և 28 %:
2010 թվականի ապրիլի սկզբին կայքում հայտնվեցին beta-թեստավորմամբ խաղեր, որոնց մշակողը դարձավ i-Jet[14] ընկերությունը:
Օգոստոսի 31-ին կայքը չեղարկեց օգտատերերի գրանցման համար պահանջվող վճարը:
Դեկտեմբերի 24-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն ստացան փորձարկելու տեսազանգի բետա-տարբերակը:
2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապրիլի 7-ին նոր հնարավորություն հայտնվեց՝ ընկերներին խմբերի բաժանելու:
- Մայիսի 31-ին ցանցը ներմուծեց միացյալ իրավազորում, որի շնորհիվ նրա օգտատերերը կարող են իրենց գաղտնաբառն ու ծածկագիրը կիրառել կողմնակի կայքերի իրավազորման համար:
- Հունիսի 1-ին ադմինիստրացիան բետա-թեստավորման ռեժիմում գործարկեց նոր բաժին՝ «Երաժշտություն», որի շնորհիվ օգտատերերը կարող են լսել և ներբեռնել MP3 ֆայլեր:
- Հուլիսի 5-ին սոցիալական ցանցն օգտատերերին թույլ տվեց իրենց հաշվի հետ կապել մինչև երեք բանկային քարտ[15]:
- Սեպտեմբերի 27-ին օգտատերերին հասանելի դարձավ «Օդնոկլասնիկի»-ի նոր գործիքաշար, որի վրա տեղակայվում են տարբեր հղումներ, որոնք հանդիսանում են Mail.Ru Group-ի[16] տարբեր ծրագրեր:
2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապրիլի 24-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը հայտարարեց Ուզբեկստանի բջջային տեղայնացված տարբերակի մասին:
- Ապրիլի 26-ին գրանցված հաշիվների թիվը հասավ 135 միլիոնի:
- Մայիսի 30-ին հնարավորություն ստեղծվեց՝ օգտվելու վճարովի ծառայություններից անգամ այն դեպքում, երբ հաշվեկշռի մնացորդը զրոյական է: Հաշվեկշիռը հաջորդ անգամ լիցքավորելիս հաշվից հանվում էր նախորդ անգամ ապառիկով վերցված գումարի պարտքը:
- Հունիսի 29-ին ի հայտ եկավ այնպիսի հնարավորություն, որի միջոցով հնարավոր էր ներբեռնել այն կոմպոզիցիաները, որոնք պատկանում էին այլ անձանց:
- Հոկտեմբերի 30-ին սոցիալական ցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը «Mail.Ru Group Update» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ կայքի ներսում կգործարկվի համացանցային ռադիոն:.
- Հոկտեմբերի 31-ին օգտատերերին հնարավորություն տրվեց իրենց իսկ ցանկությամբ և երևակայությամբ փոխելու իրենց էջերի դիզայնը, ինչը հնարավոր էր անել՝ 39 հնարավոր թեմաներից ընտրություն կատարելով:
- Դեկտեմբերի 10-ին հնարավորություն ստեղծվեց՝ հրապարակելու մեկնաբանություններ՝ ողջ խմբի անունից:
- Դեկտեմբերի 20-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը հայտարարեց հիմնական կայքը ուզբեկերեն թարգմանելու մասին:
2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունվարի 1. սեփական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013 թվականի հունվարի 1-ին գրանցված օգտատերերի թիվը հաշվվում էր ավելի քան 205 միլիոն, ընդ որում՝ ամենօյա հաճախելիությունը՝ մոտ 40 միլիոն մարդ[13]:
- Փետրվարի 4. խմբերում կարելի է հրապարակել լայնածավալ թեմաներ, որոնցում կարելի է ներբեռնել և՛ երաժշտություն, և՛ երաժշտական հավաքածուներ:
- Փետրվարի 14-ին սոցիալական ցանցը հասավ օրական 40 միլիոնից ավելի հաճախելիության ցուցանիշին
- Փետրվարի 16-ին ի հայտ եկավ նոր հնարավորություն՝ «Հարցումներ»:
- Մարտի 20-ին վերափոխվեց «Խմբեր» բաժինը, նկատելիորեն փոխվեցին խմբերի դասակարգումն ու արտաքին տեսքը:
- Մարտի 25-ին հասանելի էր նաև կայքի հայերեն տարբերակը[17]:
- Ապրիլի 4-ին տեխնիկական խնդիրների պատճառով բոլոր օգտատերերի մուտքը կայք արգելափակվեց: Ապրիլի 5-ից կայքն սկսում է աշխատել, բայց ընդհատումներով. բազմաթիվ ծառայություններ դառնում են անհասանելի[18][19]: Ապրիլի 7-ից կայքի աշխատանքը լիովին վերականգնվում է[20]:
- Ապրիլի 24-ին հնարավորություն ստեղծեցին՝ ձևավորելու խմբեր (որոնցում ավելի քան 10 000 մասնակից կա)՝ անձնական թեմաներով: Ապրիլի 30-ին հայտնվեց նոր կոճակ՝ «քվեարկել», որը հասանելի էր խմբերում՝ լուսանկարների մրցույթներում լուսանկարները հավանելու և դրանց օգտին քվեարկելու համար:
- Մայիսի վերջին կայքը մտավ աշխարհի Թոփ 10 սոցիալական ցանցերի մեջ[21]:
- Հունիսի 14-ին կայքը հասանելի դարձավ նաև տաջիկերեն տարբերակով: LiveInternet-ի տվյալների համաձայն՝ Տաջիկստանից այս կայք այցելուների թիվն ամսական կազմում է 500 հազար մարդ, որոնց 20 %-ը կայք մուտք է գործում բջջային սարքից: Այդ ժամանակ հայտարարվեց, որ ԱՊՀ տարածքում տաջիկերենը դարձավ վերջին լեզուն, որով պաշտոնապես գործարկվեց «Օդնոկլասնիկի»[22] սոցիալական ցանցը:
- Հունիսի 25-ին կայքը թողարկեց նոր տարբերակ, որը նախատեսված էր տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող օգտատերերի համար:
- Հուլիսի 4-ին կայքը հասանելի դարձավ նաև անգլերեն տարբերակով:
- Հուլիսի 10-ից յուրաքանչյուր խմբում հնարավոր դարձավ բանալի բառերի ավելացումը, որոնք կոչվում են թեգեր: Այդպիսի բառերը թույլ են տալիս որոնման համակարգով գտնել և խմբավորել նույն թեգը պարունակող գրառումները:
- Հոկտեմբերի 8-ին ի հայտ եկավ նոր հնարավորություն՝ ընկերներ որոնել՝ ըստ ծննդյան օրվա:
- Հոկտեմբերի 22-ին ի հայտ եկավ նոր ֆունկցիա՝ սեփական մեկնաբանությունները փոփոխելու հնարավորությամբ:
- Հոկտեմբերի 30-ին Windows Phone-ի համար թարմացվեց «Օդնոկլասնիկի» հավելվածը:
- Նոյեմբերի 8-ին գանահատականների փոխարեն հայտնվեցին նշաններ:
- Նոյեմբերի 15-ին հայտնվեց նոր ծառայություն՝ «Հետաձգված գրառում»: Այդ օրը թարմացվեց նաև «Օգնություն» բաժինը:
- Նոյեմբերի 28-ին թարմացվեց սոցիալական ցանցի գլխավոր էջը, որի վրա հայտնվեց «Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը» ֆիլմի մեծ պաստառը:
- Դեկտեմբերի 3-ին նշանների փոխարեն նորից հայտնվեցին գնահատականները:
- Դեկտեմբերի 12-ին «Վիդեո» բաժնում գործարկվեց օնլայն կինոթատրոնը:
2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունվարի 30-ին նոր հնարավորություն ի հայտ եկավ, որի շնորհիվ օգտատերը կարող էր իրեն նշել ընկերոջ լուսանկարի վրա:
- Փետրվարի 6-ին խմբերի «Լուսանկարների ալբոմ» բաժնում հայտնվեց որոնման գործիքը:
- Փետրվարի 13-ին ի հայտ եկավ նոր հնարավորություն, որի միջոցով հնարավոր էր տարածել տեսանյութերը:
- Մայիսի 21-ին հնարավորություն ի հայտ եկավ, որի միջոցով հաղորդագրություններում հնարավոր էր կիսվել լուսանկարներով:
- Մայիսի 23-ին հնարավոր դարձավ վիդեոալիքին բաժանորդագրվելը:
- Հուլիսի 25-ին «Հաղորդագրություններ» և «Քննարկումներ» բաժիններում հայտնվեցին նոր սմայլիկներ՝ «Էմոձի»-ներ:
- Օգոստոսի 7-ին սոցիալական ցանցը հասանելի դարձավ նաև նոր դոմենով՝ ok.ru.: Հին տարբերակը նույնպես հասանելի էր:
- Օգոստոսի 8-ին ձևավորման համար նախատեսված թեմաների պատկերասրահում հայտնվեցին նոր թեմաներ:
- Սեպտեմբերի 15-ին հնարավորություն ստեղծվեց՝ հաղորդագրության միջոցով տեսանյութ ուղարկելու:
- Հոկտեմբերի 30-ին ամբողջությամբ թարմացվեց «Հաղորդագրություններ» բաժնի դիզայնը: Ինչպես նաև այդ օրը Անդրոիդ ծրագրային համակարգով աշխատող բջջային հեռախոսներում հայտնվեց «Օդնոկլասնիկիի մոդերատոր» հավելվածը:
- Մինչև 2014 թվականի ավարտը օգտատերերին սկսեց նոր ծանուցում գալ՝ տեղեկացնելով տվյալ օրը ծնված ընկերների ծննդյան տարեդարձերի մասին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Top Websites in Armenia - SimilarWeb Website Ranking» (անգլերեն)։ www.similarweb.com։ Վերցված է 2018-02-08
- ↑ «Top Websites in Russian Federation - SimilarWeb Website Ranking» (անգլերեն)։ www.similarweb.com։ Վերցված է 2018-02-08
- ↑ «Top Websites in Azerbaijan - SimilarWeb Website Ranking» (անգլերեն)։ www.similarweb.com։ Վերցված է 2018-02-08
- ↑ «Top sites ranking for all categories in Kazakhstan»։ www.similarweb.com։ Վերցված է 2018-02-08
- ↑ «Top sites ranking for all categories in Ukraine»։ www.similarweb.com։ Վերցված է 2018-02-08
- ↑ «Top Websites Ranking»։ www.similarweb.com։ Վերցված է 2018-02-08
- ↑ «Одноклассники» преодолели отметку в 100 миллионов пользователей // Российское агентство международной информации «РИА Новости»
- ↑ ««Одноклассники» отмечают шестой день рождения на взлёте популярности»։ Российское агентство международной информации «РИА Новости»։ 26 марта 2012 года։ Վերցված է 6 января 2013 года
- ↑ «Аудитория «Одноклассников» выросла на 9,3% за 2016 год»։ РБК։ Վերցված է 2017-08-26
- ↑ «Аудитория «Одноклассников» превысила 330 млн пользователей»։ РБК։ Վերցված է 2018-03-05
- ↑ «Пресс-кит социальной сети Одноклассники 2017 год»
- ↑ ВЦИОМ (12.02.2018)։ «Каждому возрасту - свои сети»
- ↑ 13,0 13,1 «День рождения социальной сети "Одноклассники"»։ infoniac.ru։ 26 марта 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-12-ին։ Վերցված է 12 июня 2016
- ↑ «Одноклассники» запустили игры
- ↑ Пользователи сети «Одноклассники» теперь могут «привязать» к аккаунтам банковские карты // Интернет // Информационно-аналитический IT-портал «Digit» (проект Российского агентства международной информации «РИА Новости»)
- ↑ «Одноклассники» начали интеграцию с проектами Mail.Ru // Интернет // Информационно-аналитический IT-портал «Digit» (проект Российского агентства международной информации «РИА Новости»)
- ↑ ««Այսուհետ Odnoklassniki.ru ցանցն ամբողջապես հասանելի է հայերենով»։ Mediamax։ 2010-08-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 22 Մարտ 2013
- ↑ Технические работы на сайте соцсети «Одноклассники» затянулись
- ↑ ««Соцсеть «Одноклассники» перестала работать»։ РБК։ 2013-04-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 05 апреля 2013 года
- ↑ «Пользователи ликуют: «Одноклассники» восстали из мертвых»։ НТВ (ntv.ru)։ 2013-04-07։ Վերցված է 2013-04-08
- ↑ Ольга Розумий (2013-07-03)։ «В ТОП-100 самых популярных соцсетей в мире «ВКонтакте» и «Одноклассники» заняли 9 и 10 место»։ Rusbase
- ↑ ««Одноклассники» теперь доступны на таджикском языке»։ ՌԻԱ Նովոստի։ 2013-06-14։ Վերցված է 2018-11-02