Սեպտեմբերի 27
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Սեպտեմբեր | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
Սեպտեմբերի 27, տարվա 270-րդ (նահանջ տարիներին՝ 271-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 95 օր։
Բովանդակություն
Դեպքեր[խմբագրել]
- 1066՝ Վիլհելմ I-ն սկսում է Անգլիայի նվաճումը
- 1529՝ Սուլեյման I սուլթանն սկսում է Վիեննայի պաշարումը։
- 1590՝ Ուրբան VII-ը մահանում է պապ ընտրվելուց ընդամենը 13 օր անց
- 1777՝ Փենսիլվանիայի Լանքասթեր քաղաքը մեկ օրով դառնում է ԱՄՆ մայրաքաղաք
- 1821՝ Մեքսիկան ձեռք է բերում իր անկախությունը Իսպանիայից
- 1821՝ Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը հայտարարում է, որ վերծանել է Ռոզետայի քարը
- 1829՝ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախումբը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ առաջինը հաղթահարեց Արարատի գագաթը
- 1854՝ SS Arcticշոգենավը 300 մարդով խորտակվում է Ատլանտյան օվկիանոսում
- 1959՝ Հոնսյու կղզում թայֆունի զոհ է դառնում 5000 մարդ
- 1998՝ ստեղծվեց Գուգլ կայքը
Ծնունդներ[խմբագրել]
- 1818՝ Հերման Կոլբե Hermann Kolbe գերմ. քիմիկոս (մ.1884)
- 1818 - Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբե,գերմանացի քիմիկոս
- 1871՝ Գրացիա Դելեդա Grazia Deledda իտալ. գրող, Նոբելյան մրցանակակիր (մ. 1936)
- 1872 - Լեոպոլդ Սուլերժիցկի,ռուս ռեժիսոր, հասարակական և թատերական գործիչ, գրականագետ
- 1913՝ Ալբերթ Էլլիս Albert Ellis ամեր. հոգեբան (մ. 2007)
- 1918՝ Մարթին Րայլ Martin Ryle անգլ. աստղագետ (մ. 1984)
- 1922՝ Արթուր Փեն Arthur Penn ամեր. ռեժիսոր և արտադրող (մ. 2010)
- 1925՝ Րոբերթ Էդվարդս Robert Edwards անգլ. ֆիզիոլոգ Նոբելյան մրցանակակիր (մ. 2013)
- 1931՝ Ֆրեդի Քուին Freddy Quinn ավստրիացի երգիչ, դերասան
- 1946՝ Նիկոս Անաստասիադիս Νίκος Αναστασιάδης Կիպրոսի 7-րդ նախագահը (2013 թ.-ից)
- 1950՝ Քերի-Հիրոյուքի Թագավա Cary-Hiroyuki Tagawa ճապոնա-ամերիկյան դերասան
- 1950 - Հենրի Գարուկյան, հայ նկարիչ
- 1958՝ Իրվին Ուելշ Irvine Welsh շոտլ. գրող և դրամատուրգ
-
Գվինեթ Փելթրոու
Ծն. 1972 թ. -
Ֆրանչեսկո Տոտի
Ծն. 1976 թ. -
Անի Լորակ
Ծն. 1978 թ. -
Ավրիլ Լավին
Ծն. 1984 թ.
- 1972՝ Գվինեթ Փելթրոու Gwineth Paltrow ամեր. դերասանուհի և երգչուհի
- 1976՝ Ֆրանչեսկո Տոտտի՝ Francesco Totti իտալացի ֆուտբոլիստ, Ռոմա ՖԱ ավագ և խորհրդանիշ։
- 1978՝ Անի Լորակ Анi Лорак ուկր. երգչուհի
- 1982 - Լիլ Ուեյն, ամերիկացի ռեփեր
- 1984՝ Ավրիլ Լավին Avril Lavigne կանադացի երգիչ երգահան
- 1992՝ Գաբրիել Վասկոնսելոս Ֆերեյրա Gabriel Vasconselos Ferreira բրազ. ֆուտբոլիստ
- 1992 - Գրանիտ Ջակա,շվեյցարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
Մահեր[խմբագրել]
- 1783՝ Էթյեն Բեզու ֆրանս. մաթեմատիկոս (ծն. 1730)
- 1914՝ Նիկոլ Դուման,հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի
- 1917՝ Էդգար Դեգա Edgar Degas ֆրանս. նկարիչ (ծն. 1834)
- 1976 - Արտավազդ Մխիթարյան,հայ սովետական մեխանիկ
ՄԱԿ անդամ դարձած երկրներ[խմբագրել]
Տոներ[խմբագրել]
Զբոսաշրջության համաշխարհային օր
Մեքսիկա՝ Անկախության պատերազմի ավարտի օր