Վրացերեն
![]() Վրացերեն | |
Տեսակ | լեզու, Գրական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | քարթվելական լեզուներ |
Մասն է | քարթվելական լեզուներ |
Երկրներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | ![]() |
Խոսողների քանակ | 3 700 000 մարդ (2014) |
Լեզվակիրների թիվը | 5 միլիոնից ավել |
Գրերի համակարգ | վրացական գիր |
IETF | ka |
ԳՕՍՏ 7.75–97 | гру 158 |
ISO 639-1 | ka |
ISO 639-2 | geo (B) kat (T) |
ISO 639-3 | kat |
![]() | |
Վրացերեն խոսողների տարածվածությունը | |
Georgian language Վիքիպահեստում |
Վրացերեն (ինքնանվանում՝ ქართული ენა ― քարթուլի էնա), քարթվելական լեզվախմբին պատկանող լեզու։ Վրաստանի պաշտոնականն լեզուն և Կովկասի որոշ ազգությունների գրական լեզուն։
Վրացերեն խոսում է մոտավորապես 5 միլիոն մարդ Վրաստանում և մի քանի հազարը՝ այլ երկրներում, հիմնականում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իրանում և Թուրքիայում։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրացերենը Քարթվելական լեզվաընտանիքի առաջատար լեզուն է, որի մեջ են մտնում նաև սվաներենը, մեգրելերենը և լազերենը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետազոտությունները հանգեցրել են այն ենթադրության, որ մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբներին գոյություն է ունեցել մեկ ընդհանուր լեզու։ Վերջինս պայմանականորեն անվանում են նախաքարթվելական[1]։
Վրացերենի զարգացումը բաժանվում է հետևյալ ժամանակաշրջանների.
- հին 5 - 11 դարերից,
- միջին 12 - 18 դարերից
- նոր 19 դարից։
Բարբառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրացերենը ունի մի քանի բարբառներ, որոնց տարբերությունը շատ չնչին է.
- քարթլիի
- կախեթիի
- իմերեթիի
- գուրիայի
- փշավի
- ռաչինի
- աջարիայի
- խևսուրի
- թուշիի և այլ։
Վրացերեն բարբառների թվին է պատկանում նաև հրեա-վրացական բարբառը, որով խոսում են վրաստանաբնակ հրեաները, նրանց այն մասը, որն այժմ բնակվում է Իսրայելում։ Ընդհանուր առմամբ՝ մոտավորապես 85.000 մարդ։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հրաչիկ Բայրամյան, Վրաց լեզու, Երևան, 2010։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկո Չուբինաշվիլիի վրաց-ռուսերեն բառարան
- Անգլո-ռուսերեն, վրաց-անգլերեն, ռուս-վրացերեն, վրաց-ռուսերեն և գերմանո-ռուսերեն բառարան
|
|
|
![]() |
Ընթերցե՛ք «վրացերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |