Հրեաներ
| Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Հրեաներ |
|---|
| Ընդհանուր քանակ |
| Բնակեցում |
| Լեզու(ներ) |
| Եբրայերեն |
| Հավատք(ներ) |
| Հուդայականություն |
| Բարեկամական էթնիկ խմբեր |
| Ասորիներ - Արաբներ |
Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִים եհուդիմ)՝ սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948 թ․-ին պետություն հռչակված Իսրայելում։ Քանակը 12-ից 14 միլիոն է[փա՞ստ], որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբար հուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը յիդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունը եբր. יְהוּדִים, եհուդիմ; յիդիշ ייִדן, (յ) իդն; լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։
Հրեաների խմբերը[խմբագրել]
- Աշքենազներ՝ ձևավորվել է Կենտրոնական Եվրոպայում։ Քանակը՝ 8-11.2 մլն։ Ապրում են Իսրայելում, Լեհաստանում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Հոլանդիայում, Սկանդինավյան և շատ այլ երկրներում։ Կենցաղային լեզուն յիդիշն է (Իսրայելում՝ եբրայերենը, Ռուսաստանում՝ ռուսերենը)։ Անունը ծագում է միջնադարյան Գերմանիայի «Աշքենազ» սեմական անունից, որն ընկալվում էր Հաբեթի թոռ Աշքենազի ժառանգների տարածման երկիր։
20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։
- Միզրահներ (מזרחים, միզրահիմ՝ Արևելքում ապրողներ)՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները, բուխարայի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
- Սեֆարդներ (եբր.՝ סְפָרַדִּים սֆարադիմ) Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
- Սամարացիներ (եբր.՝ שומרונים շոմրոնիմ) Քանակը՝ 720 մարդ (2008թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն են Թորան և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
- Բնեյ Մենաշե (եբրայերեն בני מנשה Մենաշեի զավակներ) Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
- Բեթա Իսրայել (եբրայերեն בֵּיתֶא יִשְׂרָאֵל Իսրայելի տուն) Մինչև հայրենադարձվելը Եթովպիայում ապրած հրեաներ։