Jump to content

Լատվիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի ազգային գրադարան
Երկիր Լատվիա[1]
Տեսակազգային գրադարան և Պարտադիր օրինակ
Հիմնվել էօգոստոսի 29, 1919
ՏեղադրությունՌիգա[1]
ՀասցեMūkusalas iela 3, Rīga, LV-1048[2]
Հավաքածուներ
Չափ4 226 679[2]
Այլ տվյալներ
Կայքlnb.lv(լատիշերեն)

Լատվիայի ազգային գրադարան (լատիշ․՝ Latvijas Nacionālā bibliotēka), Լատվիայի ամենախոշոր գրադարանը։ Ազգային գրադարանը Լատվիայի մշակույթի նախարարության պետական հաստատություն է։ Գրադարանը կարևոր դեր է խաղում Լատվիայում տեղեկատվական հասարակության զարգացման, ինտերնետ հասանելիության ապահովման, գիտական հետազոտությունների և շարունակական կրթության աջակցման գործում։

Գրադարանի շենքը Կր․ Բարոնի (1956—2014) փողոցում

1919 թվականի օգոստոսի 29-ին Լատվիայի նախարարների կաբինետը հիմնել է Լատվիայի պետական գրադարանը[3][4]։ Գրադարանի տնօրինությանն է հանձնվել Լիվոնիայի նախկին փոխնահանգապետի նստավայրը, որը գտնվում էր Յաուինելայում։ 1920 թվականի հունիսի 1-ին բացվել է 40-տեղանոց ընթերցասրահը։ 1920 թվականին գրադարանը ստացել է տարածք Պիլսի հրապարակում գտնվող Ռիգայի ամրոցի դիմաց։ Գրադարանի առաջին ղեկավարը եղել է Յանիս Միսինշը (1862-1945)։

Հետագայում ազգային գրադարանը փոխել է բազմաթիվ շենքեր, մինչև 2008-2014 թվականին Դաուգավիի ձախ ափին՝ քաղաքի պատմական կենտրոնի դիմաց կառուցվել է անսովոր ճարտարապետությամբ հատուկ շինություն, այսպես կոչված՝ «Լույսի ամրոցը» (լատիշ․՝ Gaismas pils)[5]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Լատվիան միացել է Բրյուսելի կոնվենցիային, որը նախատեսում էր տպագիր արտադրանքի՝ պաշտոնական փաստաթղթերի, գիտական և գրական հրատարակությունների միջազգային փոխանակություն։

1950 թվականից գրադարանին կից սկսվել է «Ամսագրերի և թերթերի հոդվածների տարեգրության» հրատարակությունը։ 1968 թվականին գրադարանը կազմակերպել է մերձբալթյան գրադարանների (Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի) համար առաջին սեմինարը (LiLaEst

1992 թվականին Լատվիայի Հանրապետությունում օրենք է ընդունվել «Լատվիայի ազգային գրադարանի մասին»։ 2002 թվականին Լատվիայի Բանկը թողարկել է մեկ լատ հուշադրամ, որի վրա պատկերված էր Լատվիայի գրադարանը (Letonica), 2007 թվականին գրադարանը ներառվել է Լատվիայի գիտահետազոտական ինստիտուտների ցանկում։

Լատվիայի ազգային գրադարանը մասնակցում է միջազգային գրադարանային կազմակերպություններին՝ IFLA, CENL, CDNL, CERL, EBLIDA, LIBER, IBBY, Bibliotheca Baltica և այլ միջազգային կազմակերպությունների՝ IASA, BAAC, AABS, IGeLU, хAEPM, օգտագործել ISBN, ISSN և ISMN ստանդարտներն ու կոդիֆիկատորները։

Ազգային գրադարանը առաջարկում է խմբակային էքսկուրսիաներ, որոնց ընթացքում այցելուներին ծանոթացնում են շենքի, գրադարանի աշխատանքի և առաջարկվող ծառայությունների հետ։ Էքսկուրսիաներն անցկացվում են երկուշաբթիից շաբաթ, Լատվիայի բնակիչների համար էքսկուրսիաներն անվճար են[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Bibliotēku statistikaMinistry of Culture of the Republic of Latvia.
  3. Латвийская Национальная библиотека (2020). «Факты истории Латвийской Национальной библиотеки» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  4. Первые десять лет нашей Государственной библиотеки (латыш.) // Valdības Vēstnesis. — 1929. — № 197. Архивировано из первоисточника 16 Սեպտեմբերի 2020.
  5. «Замок света». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  6. «Латвийская национальная библиотека». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]