Պարտադիր օրինակ
Jump to navigation
Jump to search
Պարտադիր օրինակ, պետական գրապահոցներին, մատենագիտական և տեղեկատու կենտրոններին, գրադարաններին և այլ հաստատություններին պարտադիր կերպով տրվող տպագրական արտադրանքի նմուշ՝ գրանցման և հաշվարկման, մատենագիտական և տեղեկատու աշխատանքների կազմակերպման, գրադարանային ֆոնդերի համալրման ու պետական արխիվների ստեղծման, ինչպես նաև հեղինակային իրավունքի պահպանության նպատակով։ Առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում, 1537 թվականին։ Ռուսաստանում, որպես համապետ․ համակարգ, ընդունվել է 1783 թվականին։ 1959 թվականից ԽՍՀՄ-ում գործում է երկու հիմնական տեսակ, անվճար պարտադիր (ստուգողական) և վճարովի պարտադիր։
- Անվճար պարտադիր (ստուգողական) օրինակը տպագրական արտադրանքի նմուշ է, որ տպագրական ձեռնարկությունը (կամ հրատարակող կազմակերպությունը) անհատույց տրամադրում է պետական գրապահոցներին, մատենագիտական և տեղեկատու կենտրոններին, երկրի առաջատար գրադարաններին։ Լինում է համամիութենական, հանրապետական և տեղական։
- Տպագրական արտադրանքի նմուշ, որ ուղարկվում է հրատարակչությանը կամ հրատարակող կազմակերպությանը՝ որակի ստուգման նպատակով։ Հայրենական տպագրության անվճար պարտադիր օրինակ տրամադրվում է նաև բոլոր սոցիալիստական երկրներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 210)։ ![]() |