Լիվոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիվոնիա (լատ. Livonia, գերմ. Livland), 12-րդ-13-րդ դարերը լիվերի բնակության շրաջանը Դաուգավա և Գաուի գետերի ստորին հոսանքներում, 13-րդ դարի 2-րդ քառորդից մինչև [[1561]]-ը՝ գերմանացի խաչակիրների նվաճած Լատվիայի և Էստոնիայի ամբողջ տերիտորիան։ Լիվոնիա էր կոչվում անվանականորեն Հռոմի պապի և գերմանիաի կայսեր իշխանության տակ գտնվող ֆեոդալական 5 պետությունների՝ Լիվոնյան օրդենի, Ռիգայի արքեպիսկոպոսության, Կուռլանդական, Դերպտի (Տարտու), Էզել-Վիկի եպիսկոպոսությունների համադաշնակցությունը (կոնֆեդերացիան)։ Կուռչանդական դքսության ստեղծումից ([[1561]]) հետո Լիվոնյան սկսեցին կոչել Հյուսիսային Լատվիան և Հյուսիսային Էստոնիան, որոնք [[1558]]-[[1883]] թվականներին Լիվոնյան պատերազմի ընթացքում անցան Ռեչ Պոսպոլիտային, իսկ [[1629]] թվականից Շվեդիային։ Այդ նեղ իմաստով էլ«Լիվոնյա» տերմինը 17-րդ դարի դրի փոխարինվեց Լիֆլանդիա տերմինով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 627 CC-BY-SA-icon-80x15.png