Լիվոնյան օրդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Baltic coat of arms.svg

Լիվոնյան օրդեն (լատ.՝ domus sancte Marie Theutonicorum in Lyvonia գերմ.՝ Dutscher orden to Lyffland), տևտոնական օրդենի ասպետների կաթոլիկական և ռազմա-քաղաքական կազմակերպությունը, որը 13-րդ-16-րդ դարերում ֆեոդալական պետականություն ստեղծեց Արևելյան Մերձբալթիկայում։

Հիմնադրվել է 1237 թվականին Սուսերակիրների օրդենի շախշախումից հետո։ Ընդգրկում էր Արևելյան Մերձբալթիկայում գերմանական ասպետների գրաված լատիշական և էստոնական հողերի գրեթե 2/3-ը։ Քայքայվեց 1561 թվականին՝ ռուսական բանակի հարվածների տակ, նրա տերիտորիայում առաջացավ Կուռլանդական դքսությունը, մնացած մասերն անցան Շվեդիային, Լիտվական մեծ իշխանությանը, Դանիային։ Լիվոնյան օրդենը վերշնականապես վերացավ 1562 թվականի մարտի 5-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 627 CC-BY-SA-icon-80x15.png