16-րդ դար
16–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 1501 թվականին և ավարտվել է 1600 թվականին: 16-րդ դարը պատմաբանների կողմից համարվում է Արևմուտքի հզորացման սկիզբ: 16-րդ դարի ընթացքում Իսպանիան և Պորտուգալիան ճանապարհորդեցին համաշխարհային օվկիանոսով և բացեցին բազմաթիվ ծովային առևտրային ճանապարհներ: Նոր Աշխարհի մեծ մասը դարձան իսպանական և պորտուգալական գաղութներ, իսկ Պորտուգալիան դարձավ Ասիայի, Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի առևտուրի առաջադարը, Իսպանիան բացեց առևտրային ուղի Ատլանտյան օվկիանոսով` միացնելով Ամերիկան Ասիային:
Այս գաղութատիրական ժամանակաշրջանում հիմնադրվեց Մերկանտիլիզմը, որպես տնտեսական մտքի առաջատար դպրոց, որտեղ տնտեսական համակարգը դիտվում էր որպես Անտոգոնիստական խաղ, որտեղ մեկ կողմը օգտվում էր մյուս կողմի վնասի հաշվին[1]: Մերկանտիլիստական դոկտրինը դարձավ շատ միջեվրոպական պատերազմների պատճառ և խթան հանդիսացավ եվրոպական էքսպիանսոնիզմի և իմպերիալիզմի համար աշխարհով մեկ մինչև 19-րդ դարը կամ 20-րդ դարի սկիզբը:
Եվրոպայում Ռեֆորմացիայից հետո սկսվեց պապականության և Կաթոլիկ եկեղեցու թուլացումը: Եվրոպայում սկվեցին համատարած կրոնական պատերազմները, որոնցից հիմնականն էր Երեսնամյա պատերազմը, որի ակունքները գալիս են դարի վերջից: Իտալիայում Լուկա Պաչոլին հրատարակեց առաջին հաշվապահության աշխատությունը, իսկ Գալիլեո Գալիլեյը պատրաստեց առաջին ջերմաչափը: Անգլիայում իտալացի Ալբերիկո Ջենտիլին գրեց առաջին գիրքը միջազգային իրավունքի մասին և բաժանեց աշխարհականություն կանոնային իրավունքից և կաթոլիկ տեսությունից:
Մերձավոր Արևելքում Օսմանյան կայսրությունը շարունակվեց ընդարձակվել, իսկ Սուլթանը իրեն հռչակեց Խալիֆ: Իրանում և Իրաքում աճեց Շիա իսլամի տարածվածությունը` դառնալով Սուննի իսլամից հետո հիմնական հոսքը Իսլամական աշխարհում:
Չինաստանը տարհանեց ափամերձ հատվածները ճապոնական ծովահենության պատճառով: Այդ ժամանակ ճապոնիայում տեղի էր ունենում քաղաքացիական պատերազմ, որը հայտնի է որպես Սենգոկու ժամանակաշրջան: Ասիայի մյուս վայրերում Մեծ Մողոլների կայսր Աքբար Մեծը ընդարձակեց Մեծ Մողոլների կայսրությունը դեպի մայրցամաքի հարավ:
Նիկոլայ Կոպեռնիկոս հայնտաբերեց Արևակենտրոն համակարգը, որը մեծ քննադատությունների ալիք բարձրացրեց, իսկ Տիխո Բրահեը ժխտեց երկնոլորտների մասին տեսությունը աստղադիտակով արված պատկերների շնորհիվ: Այս իրադարձությունները ուղղակիորեն կապված էին հնագույն մտածողներ Կլավդիոս Պտղոմեոսի և Արիստոտելի հետ և մեծ հեղափոխություն մտցրեց աստղագիտության և գիտության մեջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ekelund & Tollison 1981, էջ. 9 .