Անգլիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիայի թագավորություն
Kingdom of England
Մեծ Բրիտանիայի թագավորություն 
Flag of England.svg Royal Coat of Arms of England (1399-1603).svg
Քարտեզ

Location map of England in 1700.svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լոնդոն
Լեզու Անգլերեն
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ թագավոր
Օրենսդրություն Պառլամենտ

Անգլիայի թագավորություն (անգլ.՝ Kingdom of England), միջնադարյան ավատատիրական պետություն Արևմտյան Եվրոպայում, զբաղեցնում է Մեծ Բրիտանիա կղզու հարավային հատվածը։

Այս պետությունը քաղաքական քարտեզի վրա պահպանվել է 927-1707 թվականներին։ Այն բանից հետո, երբ Շոտլանդիան միացվեց թագավորությանը պետությունը կոչվեց Մեծ Բրիտանիա[1]:

Անգլիայի թագավորության մայրաքաղաքը մինչև 1066 թվականը եղել է Վինչեսթերը, իսկ 1066 թվականին դրան փոխարինել է Լոնդոնը:

Անգլիայի թագավորության պետության գլուխը համարվում է միապետը՝ թագավորը և թագուհին։ Օրենսդիր մարմինն է Անգլիական պառլամենտը, որը կազմված է երկու պալատներից՝ լորդերի և համայնքային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի թագավորության պատմությունը սկսվում է Միջնադարյան շրջանից։ 9-րդ դարի սկզբին Էգբերտը միավորել է յոթ անգլիական անկախ թագավորությունները մեկ ընդհանուր պետության մեջ։ Մեծ Բրիտանիա կղզու վրա ստեղծվել է Անգլիայի անկախ թագավորությունը։

1066 թվականին վիկինգների առաջնորդ Վիլհելմը նվաճել է երկիրը և իրեն հռչակել Անգլիայի թագավոր։ 1265 թվականին պատմության մեջ ստեղծվել է առաջին խորհրդարանը Անգլիայում։

Այն կոչվել է պառլամենտ: Անգլիական պառլամենտը կազմված էր երկու պալատներից։

12-րդ դարում առաջացած անգլո-ֆրանսիական տարածքային վեճերը հանգեցրեցին երկարատև պատերազմի։ Վիլհելմ նորմանի գահակալությունից հետո Անգլիան տարածքների ձեռք բերեց Ֆրանսիայում:

1337 թվականին Ֆրանսիայում անգլիական հողերը ավելի շատ էին, քան ֆրանսիականը։ Սկզբում անգլիացիները հաղթում էին։

Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկի գլխավորությամբ հետ է վերադարձում Օռլեանը։ 1453 թվականին պատերազմը ավարտվում է ֆրանսիացիների հաղթանակով։

Ֆրանսիայում Անգլիային մնաց միայն Կալե նավահանգստային քաղաքը։

1588 թվականին կաթոլիկությունը Անգլիայի թագավորությունում պահպանելու նպատակով Հռոմի պապտը դիմում է Իսպանիային: Վերջինս «Անպարտելի արմադա» կոչվող նավատորմ է ուղարկում Անգլիա, սակայն Շոտլանդիայի ափերի մոտ խոշոր փոթորիկ է բռնկվում։

Իսպանիա է վերադառնում միայն նավերի մի մասը։ 1607 թվականին Անգլիան ձեռք է բերում իր առաջին անդրծովային գաղութային տարածքը՝ Ամերիկյան Վիրջինյան:

1640 թվականին սկսում է բուրժուական հեղափոխխություն Անգլիայում, որը հայտնի է Անգլիական փառահեղ հեղափոխություն անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. London, 800-1216: The Shaping of a City, "...rivalry between City and government, between a commercial capital in the City and the political capital of quite a different empire in Westminster.", accessed November 2013.

Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elton, G. R., England under the Tudors (London: Methuen, 1955)
  • Elton, G. R., The Tudor Revolution in Government: Administrative Changes in the Reign of Henry VIII (Cambridge University Press, 1953)
  • Elton, G. R., The Reformation (Cambridge University Press, 1958)
  • Elton, G. R., The Tudor Constitution: Documents and Commentary (Cambridge University Press, 1960),
  • Elton, G. R., ed., England, 1200–1640: Sources of History. (Ithaca, NY: Cornell Press, 1969)
  • Elton, G. R. Studies in Tudor and Stuart Politics and Government: Papers and Reviews. 4 volumes (Cambridge University Press, 1974–1992) (1946–1972—1983–1990)
  • Wood, Michael, In Search of the Dark Ages (London: BBC Books, 1981)