Վիլհելմ I Նվաճող
Վիլհելմ I Նվաճող | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | ոչ վաղ քան 1027 և ոչ ուշ քան 1028 |
Ծննդավայր | Ֆալեզ, Duchy of Normandy[1] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 9, 1087[1] |
Վախճանի վայր | Ռուան, Duchy of Normandy[1] |
Abbey of Saint-Étienne, Caen | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Նորմանդիայի հարստություն |
ռազմական գործիչ և միապետ | |
Հայր | Ռոբերտ I, Նորմանդիայի դուքս[2] |
Մայր | Հերլևա[2] |
Երեխաներ | Ռոբերտ II Կուրտգյոզ, Richard of Normandy?, Վիլհելմ II[2], Ադելիզա, Constance of Normandy?, Adela of Normandy?[2], Հենրի I[2], Alberta?[3], Agatha of Normandy?, Matilda of Normandy? և Cecilia of Normandy? |
Վիլհելմ I Նվաճող (նաև՝ Վիլհելմ Նորմանդացի, Վիլհելմ Ապօրինածին, անգլ.՝ William I the Conqueror, William the Bastard, ֆր.՝ Guillaume le Conquérant, Guillaume le Bâtard, ոչ վաղ քան 1027 և ոչ ուշ քան 1028, Ֆալեզ, Duchy of Normandy[1] - սեպտեմբերի 9, 1087[1], Ռուան, Duchy of Normandy[1]), Նորմանդիայի դուքս, (որպես Վիլհելմ II, 1035 թվականից) և Անգլիայի թագավոր (1066 թվականից), Անգլիայի նորմանական նվաճման կազմակերպիչ և ղեկավար, XI դարի Եվրոպայի խոշորագույն պետական գործիչներից մեկը։
Իմանալով Էդվարդ Խոստովանողի մահվան մասին՝ պահանջ է ներկայացնում Անգլիայի գահին տիրելու համար։ Կառուցելով շուրջ 700 նավ իր զորքը (մոտ 7000 մարդ) տեղափոխում է Անգլիա՝ ափ իջնելով 1066 թ. սեպտեմբերի 28-ին Պիվենսիում։ Անգլիայի թագավոր Հարոլդ II-ը շտապում է հարավ, սակայն նրա ռազմական ուժերը թուլացած էին դրանից քիչ առաջ տեղի ունեցած նորվեգացիների հարձակումը հետ մղելուց հետո։ Վճռական ճակատամարտը կայացել է 1066 թ հոկտեմբերի 14-ին՝ Հաստինգսի մոտ՝ ավարտվելով անգլիացիների պարրտությամբ։ Ճակատամարտում զոհվում են Հարոլդը և անգլոսաքսոնական ազնվականությունից շատերը։ Շուտով Լոնդոնը, երկրի հյուսիսը և հարավը հնազանդվում են Վիլհելմ Նվաճողին, և նա 1066 թ. դեկտեմբերի 25-ին թագադրվում է Վեստմինստերում՝ որպես Անգլիայի նոր թագավոր։
1068 թ. Լոնդոնի մոտ սկսում է կառուցվել թագավորական ամրոցը՝ Թաուերը։ 1069 թ. նոր թագավորի դեմ ապստամբում են երկրի հյուսիսային շրջանները։ Վիլհելմ I-ի զորքը մեծ դաժանությամբ ճնշում է այն։
1085 թ. Վիլհելմը անց է կացնում բնակչության մարդահամար։ Համաձայն այդ մարդահամարի տվյալների՝ Անգլիայի բնակչությունը կազմում էր շուրջ 2 միլիոն մարդ և նրանցից 95% ապրում էր գյուղերում։ Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ Վիլհելմը Անգլիայի ամբողջ հողատարածքը հայտարարեց արքունական սեփականություն, որպես հողատարածքների (ֆեոդների) տիրելու պայման պարտավորեցնելով բոլոր հողատերերին անձնական հավատարմության երդում տալ թագավորին։
Անգլիայի նվաճումը արագացրեց գյուղացիության ճորտատիրացման գործընթացը, որի հետևանքով ազատ գյուղացիների թիվը զգալի չափով նվազեց։ Ֆեոդալիզացման ավարտը նպաստեց հասարակության հետագա զարգացմանը։ Երկրում հաստատվեց բավականին ուժեղ կենտրոնական իշխանություն, որին աջակցում էին մանր և միջին ֆեոդալները, առևտրականները և եկեղեցին։
Վիլհելմը I-ը մահացել է 1087 թ. Ռուանում՝ կտակելով Անգլիայի գահն իր որդուն՝ Վիլհելմ II (Անգլիա)-ին։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռ.Գևորգյան, Մեծ Բրիտանիայի պատմություն, Երևան, 2004(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
- ↑ Medieval Culture and the Mexican American Borderlands — Texas A&M University Press, 2001. — P. 174.
|