Վատիկանի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատիկանի գրադարան
Melozzo da Forlì 001.jpg
Տեսակ ազգային գրադարան
Երկիր Flag of the Papal States (pre 1808).svg Վատիկան
Տեղագրություն Վատիկան
Հիմնադրված է 1450[1]
Կոորդինատներ: 41°54′17″ հս․ լ. 12°27′16″ ավ. ե. / 41.90472° հս․. լ. 12.45444° ավ. ե. / 41.90472; 12.45444
Կայք bav.vatican.va
Վատիկանի գրադարանը գտնվում է Վատիկանում
Վատիկանի գրադարան
Biblioteca Apostolica Vaticana Վիքիպահեստում

Վատիկանի առաքելական գրադարան (լատ.՝ Bibliotheca Apostolica Vaticana), որն ավելի հայտնի է Վատիկանի գրադարան կամ պարզապես Վատ անունով, Սուրբ Աթոռի գրադարանն է, որը գտնվում է Վատիկանում։ Գրադարանը տեղակայված է Վատիկանի պալատի շենքում, որտեղ կարելի է մուտք գործել Բելվեդերի բակի կողմից։ Պաշտոնապես հիմնադրված լինելով 1475 թ․, այն աշխարհի ամենահին գրադարաններից է, որտեղ պահպանվում են պատմական տեքստերի ամենակարևոր հավաքածուները։ Գրադարանի հիմնադիրն է համարվում Նիկողայոս V պապը (1447-1455), սակայն առաջին կարդինալ գրադարանավարը նշանակվել է Պողոս III պապի կողմից՝ մի դար անց՝ 1548 թ։ Գրադարանը հարստացել է կարևոր նվիրատվություններով, ժառանգություններով և ձեռքբերումներով Լևոն XIII և Պիոս XI պապերի գահակալության օրոք[2]։ Ներկայումս այն ունի 75․000 ձեռագիր գիրք՝ պատմության ամբողջ շրջանից[3], ինպես նաև 1.1 միլիոն տպագիր գիրք, այդ թվում՝ 8․500 հնատիպ գիրք։ Վատիկանի գրադարանը պատմության, օրենքի, փիլիսոփայության, գիտության և աստվածաբանության բնագավառներում հետազոտական գրադարան է։ Մասնավոր ուսումնասիրության նպատակով 1801-1990 թթ․ լույս տեսած գրքերի էջերից պատճենահանում կատարելու համար անհրաժեշտ է անձամբ կամ էլեկտրոնային հասցեով դիմում ներկայացնել։ 2007-2010 թթ․ գրադարանն իրականացրել է 9 միլիոն եվրո արժողությամբ վերանորոգման աշխատանքներ՝ անհրաժեշտ սարքավորումները նորացնելու համար։ 2014 թ․ մարտին գրադարանը սկսել է նախնական 4 տարի տևողություն ունեցող ձեռագրերի հավաքածուն թվայնացնելու նախագիծ, որի շնորհիվ այդ ձեռագրերը հասանելի կդառնան առցանց տարբերակով։ Գրադարանում գործում է Գրադարանային գիտության Վատիկանի դպրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ դարից սկսած վկայություններ կան եկեղեցի գրապահոցի մասին, որը միևնույն ժամանակ գրադարան էր ու արխիվ։ Բիբլիոտեկարիուսի կերպարը Հռոմեական գրադարանում ի հայտ է գալիս XIII դարի վերջին․ այս տիտղոսը տրվել էր գրադարանավար Թեոֆիլաքուսին, ինչի մասին նշվում է 784 թ․ մի փաստաթղթում՝ Ադրիանոս I պապի օրոք։ XIII դարի առաջին կեսին պապերի վաղագույն գրադարանն ու արխիվը ցրվեց։ Պատճառը մինչ օրս անհայտ է։ Վերոհիշյալ դարի պապերը կազմեցին նոր հավաքածուներ։ Դրանց նկարագրությունը դեռևս կարելի է կարդալ Բունիֆացիոս VIII (1294-1303 թթ․) պապի օրոք կազմած գույքագրման մեջ։ Պապի մահից հետո այս հավաքածուները տեղափոխվում են սկզբում սկզբում Պերուջիա, այնուհետև Ասսիսի և վերջապես Ավինյոն՝ ճանապարհին կրելով լուրջ վնասներ։ Ավինյոնում Հովհաննես XXII (1316-1334 թթ․) պապը սկսում է հավաքել նոր գրադարան, որի մի մասը հայտնվեց Բորգեզե ընտանիքի հավաքածուում 17-րդ դարում, իսկ 1891 թ․ վերադարձվեց Սուրբ Աթոռին։ 14-րդ կեսը հավանաբար կարող է համարվել Վատիկանի գրադարանի ժամանակակից պատմության սկիզբ։ Նիկողայոս V պապի (1447-1455) որոշմամբ էր, որ լատիներեն, հունարեն և եբրայերեն ձեռագրերը, որոնց թիվը նրա գահակալության սկզբից մինչև վերջ 350-ից հասել էր մոտավորապես 1200-ի, հասանելի դարձան [գիտնական]ների ընթերցման ու ուսումնասիրման համար։ Նիկողայոս V-ի ժամանակ գրադարանը բաղկացած էր մի ընթերցասենյակից։ Վերջինիս նախագիծն իրականացվել է Սիքստուս IV (1471-1484) պապի կողմից։ Նոր ինստիտուտը տեղակայվեց դեռևս Նիկողայոս V-ի օրոք վերանորոգված շինության առաջին հարկում։ Սիքստուս IV֊-ը ժամանակի լավագույն նկարիչներին հանձնարարեց նկարազարդել սենյակները։ 1587-1589 թթ․ երբ այս տարածքն արդեն չափազանց փոքր դարձավ շարունակ աճող հավաքածուի համար, Սիքստուս V-ը (1585-1590) որոշեց գրադարանի համար նոր շենք կառուցել, որի պատվերը տրվեց ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտատային։ Հենց այդ շենքում է մինչ օրս գործում գրադարանը։ 17-րդ դարում մասնավոր կամ իշխանական ամբողջական գրադարաններ սկսեցին ներառվել հավաքածուի մեջ։ Սրանցից շատերն առանձնացան բաց հավաքածուներից, որոնք հենց գրադարանում էին ձևավորվել, և դարձան ձեռագրերի և տպագիր գրքերի հատուկ, փակ հավաքածուներ։ Դրանցից են Հայդելբերգի պալատական գրադարանը (1623 թ․), Ուրբինոյի Դքսի գրադարանը (1657 թ․) և Շվեդիայի Քրիստինա թագուհու գրադարանը (1690 թ․)։ 18-րդ դարում գրադարանում ի հայտ են գալիս և սկսում են աճել անտիկ և գեղարվեստական հավաքածուներ։ Ամենից առաջ 1738 թ․ բացվում է Դրամագիտութուն բաժինը (Medagliere) հունական և հռոմեական դրամների և մեդալիոնների հավաքածուով։ 1748 թ․ ձեռք բերեց Կապպոնի գրադարանը, իսկ 1748 թ․՝ Օտտեբոնին։ 1757 թ․ 3 կարևոր հավաքածուների միավորմամբ ստեղծվեց Սուրբ Թանգարանը (Museo Sacro), որը մշտապես հարստացվում է քրիստոնեական տարբեր արտեֆակտներով (փղոսկր, ջնարակ, բրոնզ, ապակի, խեցեղեն, գործվածք)։ 1767 թ․ կրոնականից աշխարհիկ նմուշների անջատմամբ ստեղծվեց Աշխարհիկ թանգարանը (Museo Profano)։ 1999 թ․ սկսած 2 թանգարաններն էլ հանձնված են Վատիկանի թանգարաններին խնամակալությանը։ 1798-99 թթ․ և 1809 թ․ ֆրանսիական, իսկ այնուհետև նապոլոնյան բանակները գրավեցին Հռոմը։ Գրադարանը զգալի կորուստներ կրեց, այդ թվում նաև դրամների գրեթե ողջ հավաքածուն, որը մինչ այդ հավաքվել էր։ 1809 թ․այնուամենայնիվ, երբ Հռոմը միացվեց Ֆրանսիական կայսրությանը, Վատիկանի գրադարանը դարձավ Ազգային գրադարան և հարստացավ կրոնական միաբանությունների հավաքածուներով։ 1825-1855 թթ․տպագիր գրքերի հավաքածուն հարստացավ Լեոպոլդո Չիկոնյարայի հավաքած գրքերով, որոնց թվում կային արվեստի վերաբերյալ և անտիկ գրքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #11873553t // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. Վատիկանի գրադարանի պաշտոնական կայք
  3. Vatican Film Library informational pamphlet