Ավինյոն
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ավինյոն | |||||
Avignon | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ | ||||
Դեպարտամենտ | Վոքլյուզ | ||||
Գլուխ | Մարի Ժոզե Ռուա | ||||
Մակերես | 64,78 կմ² | ||||
ԲԾՄ | 23 մ | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 89 683 մարդ (2010) | ||||
Խտություն | 1381,7 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 49 | ||||
Փոստային ինդեքս | 84000 | ||||
Փոստային դասիչ | 84000[1] և 84140[1] | ||||
Պաշտոնական կայք | avignon.fr | ||||
| |||||
Ավինյոն (ֆր.՝ Avignon [aviˈɲɔ̃], օքս.՝ Avinhon, լատիներեն՝ Aven(n)io)), քաղաք և շրջան Ֆրանսիայի հարավում՝
Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում, Ռոն գետի արևելյան ափին։ Ունի 89.380 բնակիչ՝ 2012-ի հունվարի 1–ի դրությամբ, որոնցից գրեթե 15.000-ն ապրում են քաղաքի պարիսպների ներսում։
Ավինյոնը պրեֆեկտուրայի նստավայրն է և միաժամանակ Վոքլյուզ վարչական շրջանի ամենամեծ քաղաքը։ Քանի որ այն 1309-1423 թվականներին եղել է Հռոմի Պապի նստավայրը, այն կրում է նաև «Հռոմի Պապի քաղաք» անվանումը։ Քաղաքի հնագույն հատվածը իր շքեղ միջնադարյան կառույցներով շրջապատված է պարսպով։ Քաղաքը 14-րդ դարի գոթական ոճի Պապի պալատով (Palais des Papes), Ռոշեր դը Դոմ եպիսկոպոսական համալիրով և հայտնի Սուրբ Բենեզետի կամրջով պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի մշակութային ժառանգությունների թվին[2]։ Արվեստի և մշակույթի բնագավառում քաղաքը հայտնի է Ավինյոնի Փառատոնով նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։ 2000 թվականին Ավինյոն Եվրոպայի Մշակույթի մայրաքաղաքն էր։
Մշակույթը և տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավինյոնը ոչ միայն վարչական կենտրոն է, այլ նաև առաջին հերթին արվեստի և մշակութային տեսարժան վայր և ունի հարուստ մշակութային ժառանգություն։ Երկար ժամանակ նա կրում էր «Արվեստի քաղաք» տիտղոսը, որը 2005-ին փոխարինվեց «Արվեստի և պատմության քաղաքներ և երկրներ» տիտղոսով։
Քաղաքի պարիսպը[խմբագրել | խմբագրել կոդը]
14-րդ դարից եկած քաղաքի բարձր պարիսպը աչքի է ընկնում, երբ մոտենում ես քաղաքի կենտրոնին։ Այն գրեթե չորս կիլոմետր երկարություն ունի։ Պարիսպը քաղաքի բնակիչների համար հուսալի պաշտպանություն է եղել թե թշնամիներից և թե Ռոն գետի հեղեղներից։
Հռոմի Պապի պալատը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պապի պալատը 1309 թ.-1417 թ. եղել է այսպես կոչված ավինյոնական Պապության և Պապերի նստավայրը։ 1309 թ. Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ի իշխանաքաղաքական ինտրիգների միջոցով ընտրվեց ծագումով ֆրանսիացի Պապ, որի նստավայրը դարձավ ոչ թե Հռոմը, այլ Ավինյոնը։ Պապի պալատը հիմնականում կառուցվեց ֆրանսիացի երրորդ և չորրորդ Պապերի՝ Բենեդիկտոս XII-ի և Կլեմենս VI-ի կողմից։ Բացի այդ Կլեմենս VI-ը Նեապոլի թագուհի Յոհաննայից գնեց Ավինյոն քաղաքը։ Մինչև Ֆրանսիական հեղափոխությունը քաղաքը մնաց Եկեղեցական պետության մի մաս։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության դինամիկան [3]՝

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիուրբել, Սենեգալ
Վեցլապ, Գերմանիա (1960)
Տորտոսա, Իսպանիա (1967)
Յանինա, Հունաստան (1984)
Նյու Հեյվեն, ԱՄՆ (1993)
Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տառագոնա, Իսպանիա (1968)
Կոլչեստր, Մեծ Բրիտանիա (1972)
Սիենա, Իտալիա (1981)
Գուանահուատո, Մեքսիկա (1990)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «L'histoire du pont d'Avignon»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2015-01-25
- ↑ «Население коммуны Авиньон» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 15 ноября 2015 года
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 621)։ ![]() |