Վոքլյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոքլյուզ
Vaucluse
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՊրովանս-Ալպեր-Լազուր ափ
ՎարչկենտրոնԱվինյոն
Ամենաբարձր կետMont Ventoux?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2010)
555 240 (48րդ տեղ)
Խտություն160
Տարածք3 567
Հիմնադրված էհունիսի 25, 1793 թ.
Սահմանակցում էՎերին Ալպերի Պրովանս, Արդեշ, Բուշ-դյու-Ռոն, Դրոմ, Գար և Վար
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-84
Ավտոմոբիլային կոդ84
Անվանված էfontaine de Vaucluse?
cg84.fr/conseil-general/fonctionnement/index.html

Վոքլյուզ (ֆրանսերեն՝ Vaucluse), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևելքում։

  • Վոքլյուզ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 84։

Պատմական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոքլյուզ դեպարտամենտի պրեֆեկտուրայի շենքը Ավինյոնում։

Դեպարտամենտն իր անունն ստացել է Ֆոնթեն-դը Վոքլյուզ աղբյուրից։ Լատիներեն Vallis Clausis արտահայտությունը նշանակում է «փակ հովիտ»։
Ստեղծվել է 1793 թ. օգոստոսի 12-ին։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդը Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերից մեկն է։

Տարածքի մակերեսը 3567 կմ² է։ Դեպարտամենտի արևմտյան սահմանին մոտ հոսում է Ռոն գետը, իսկ հարավային սահմանին մոտ՝ Դյուրանս։ Դեպարտամենտի տարածքը հայտնի է կարստային հարուստ հանքերով, որոնք երկրաբանական և աշխարհագրական գրականության մեջ ստացել են Վոքլյուզային հանքեր անվանումը։

Լեռները մեծ տեղ են զբաղեցնում դեպարտամենտի արևելյան մասում։ Ամենահայտնի լեռներից մեկը Վանտուն է (1912մ), որը հայտնի է նաև «Պրովինցիայի հսկա» անվամբ։ Այլ լեռնազանգվածներից են Դանտելիե դե Մոնմիրայը, Վանկլուսի լեռները և Լյուբերոնը։

Դեպարտամենտում են գտնվում Ֆրանսիայի հարավային շրջանի ամենապտղատու հողերը, որտեղ մշակվում են մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն։

Դեպարտամենտի կազմի մեջ են մտնում 3 մարզ, 24 կանտոն և 151 կոմունա։

Կարևոր քաղաքային կենտրոններն են՝ Ավինյոնը, Օրանժը, Քավայոնը և Ապտը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության կազմը՝

  • քաղաքային 416 301 (83%)
  • գյուղական 83 384 (17%)
Ժողովրդագրական տվյալներ
1801 1831 1841 1851 1856 1861 1866
191.421 239.113 251.080 264.618 268.994 268.255 266.091
1872 1876 1881 1886 1891 1896 1901
263.451 255.703 244.149 241.787 235.411 236.313 236.949
1906 1911 1921 1926 1931 1936 1946
239.178 238.656 218.602 230.549 241.689 245.508 249.838
1954 1962 1968 1975 1982 1990 1999
268.318 303.536 353.966 390.446 427.343 467.075 499.685

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայք