Կարստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարստ (այլ կիրառումներ)
Կարստային գետ

Կարստային (Սլովենիայում գտնվող Կարստ սարահարթի անունից) երևույթները առաջանում են լուծվող ապարներում՝ կապված ջրի և քիմիական պրոցեսների հետ, երբ ջուրը մակերևույթներից ճեղքվածքների միջոցով թափանցում է երկրի ընդերքը։ Այստեղ նա լուծում է կրաքարը և առաջացնում ընդարձակ անձավներ` նրանց մեջ երբեմն առաջացնելով ստորերկրյա լճեր։ Որոշ գետեր անհետանում են խոր իջվածքներում, հոսում են գետնի տակով, ապա դուրս գալիս երկրի մակերևույթ։

Կարստային գոյացություններ

Կարստային երևույթներ երկրագնդում դիտվում են ոչ միայն լեռներում, այլև հաթավայրերում։

Կարստային երևույթների ամենատիպիկ արտահայտությունը քարանձավներն են։ Սրանք շատ դեպքերում ստորերկրյա գոյակցություններ են[1]։

Կարստը բնութագրվում է մակերեսային (կառեր, փակ խորություններ, ձագարներ, գոգավորություններ) և ստորերկրյա (անցքեր, խոռոչներ, անձավներ) ձևերի համալիրով, գետային ցանցի, լճերի և ստորերկրյա ջրերի յուրահատուկ շրջանառությամբ ու ռեժիմով։ Զարգանում է կարբոնատային (կրաքար, դոլոմիտ, կավիճ) և ոչ կարբոնատային (գիպս, քարաղ) ապարներում՝ մակերեսային և ստորերկրյա ջրերի համատեղ ներգործությունից։ Ապարների տարրալուծումը հաճախ ուղեկցվում է մեխանիկական լվացումով։ Ամենաերկար կարստային անձավը (Ֆլինտ–Ռիջը, Կենտուքիում) ավելի քան 100 կմ է, ամենախոր անդունդը (Բերժե, Ֆրանսիայում)՝ 1112 մ։ Կարստային վայրերին բնորոշ է մակերեսային հոսքի սակավությունը։ Գետակներն ու աղբյուրները հաճախ անցնում են ստորերկրյա խոռոչները, հոսում նրանցով և դուրս գալիս երկրի մակերես հզոր աղբյուրների ձևով։ Կարստային երևույթներին արտաքնապես նման է կեղծ Կարստի երևույթը, որն առաջանում է սառույցներում և սառած գրունտներում։ Կարստը բարդացնում է շինարարական աշխատանքները, դժվարացնում օգտակար հանածոների հանույթը։ Կարստը զարգացած է Արևելա–Եվրոպական հարթավայրում, Ղրիմում, Ուրալում, Կովկասում, Հարավսլավիայում, Չինաստանում, ԱՄՆ–ում և այլուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Կ. Գաբրիելյան, Մարդը և ջրային տարերքը, Երևան, 1982 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348