Jump to content

Գար (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գար (այլ կիրառումներ)
Գար
Gard
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՕկսիտանիա
Ներառում էԱլես (շրջան), Նիմ (շրջան) և Լե Վիգան (շրջան)
ՎարչկենտրոնՆիմ
Ամենաբարձր կետMont Aigoual?
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն
770 940 մարդ (հունվարի 1, 2023)[1] (34-րդ տեղ)
Խտություն110
Տարածք5 853
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԱրդեշ, Ավերոն, Բուշ-դյու-Ռոն, Էրո, Լոզեր և Վոքլյուզ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-30
Անվանված էGardon?
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
gard.fr(ֆր.)

Գար (ֆրանսերեն՝ Gard), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում։

  • Գար դեպարտամենտի կարգային թիվն է՝ 30։

Անտիկ ժամանակներում այս տարածքը լավ յուրացրել էին հռոմեացիները։ Այստեղով էր անցնում «Վիա Դոմիցիա» ճանապարհը։

Գար դեպարտամենտի ռելիեֆային քարտեզը։

Տասնիներորդ դարի կեսերին Նիմը, լինելով տեքստիլի առևտրի ավանդական կենտրոն, նպաստեց, որ զարգանա երկաթուղային հաղորդակցությունը, դառնալով կարևոր երկաթուղային հանգույց։ Կառուցվեց մի քանի շքեղ հյուրանոց, երկաթուղու զարգացման հետ նաև արագ աճ ունեցավ գինեգործությունը, սակայն, տնտեսություններից շատերը սնանկացան 1872 թվականի խաղողի փիլոքսերայի ներթափանցումից։

Հին Հռոմի Ժամանակներից մնացած Պոն դյու Գար աքվեդուկը։

Աշխարհագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Ելք ունի դեպի Լիոնի ծոցը։ Արևմուտքից, հյուսիսից և արևելքից հարևան է Էրո, Լոզեր, Ավերոն, Բուշ-դյու-Ռոն, Վոկլյուզ և Արդեշ դեպարտամենտներին։ Տարածքը 5 853 կմ² է։ Ունի 353 համայնք։

Դեպարտամենտն իր անունն ստացել է Գարդոն գետից, որի 2002 և 2003 թվականների վարարումներից տնտեսությունը բավականին տուժել է։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերի տարածքի մեջ է մտնում Սեվեն ազգային զբոսայգու մի մասը։ Այստեղ պահպանվել են Հռոմի կայսրության ժամանակների բազմաթիվ շինություններ։ Գար դեպարտամենտում է գտնվում նաև Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում մեծ համբավ ունեցող ածխաթթվային հանքային ջրերի «Պերյե աղբյուրները»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Populations de référence 2023 (ֆր.)INSEE, 2025.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գար (դեպարտամենտ)» հոդվածին։