Jump to content

Էրո (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրո
Hérault
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էԼանգեդոկ-Ռուսիլյոն
ՎարչկենտրոնՄոնպելյե
Ամենաբարձր կետQ26896696?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (1999)
896 441 (22րդ տեղ)
Խտություն150
Տարածք6 101
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՕդ, Ավերոն, Գար և Թարն
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-34
Անվանված էHérault?
cg34.fr/conseil-general/fonctionnement/index.html

Էրո (ֆրանսերեն՝ Hérault), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի մոտ։

  • Էրո դեպարտամենտի կարգային թիվն է՝ 34։

Էրոն Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Կազմավորվել է նախկին Լանգեդոկ գավառի տարածքի մի մասից։

20-րդ դարի սկզբի տնտեսական ճգնաժամի հետևանքով տարածաշրջանում մեծ անկում ապրեց խաղողագործությունը և դարձավ հարյուրավոր մանր ձեռնարկությունների ապստամբության պատճառ։ Դա մեծ ճնշում էր Ժորժ Կլեմանսոյի կառավարության վրա։

1956 թվականի ձմռան խիստ սառնամանիքները մեծ վնաս հասցրին ձիթենիներին և ձիթապտղի արտադրությունը չէր վերականգնվում մինչև 80-ականների վերջը։ Այդ ժամանակներում փակվել էին ձեռնարկություններից շատերը։

Աշխարհագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակույկներով թիավարություն Էրո գետում։

Էրո դեպարտամենտը գտնվում է Միջերկրական ծովի մոտ։ Կարևոր գետերն են Օրի, Էրո, Վիդուրլ գետերը։ Երեք կողմերից Էրոյին շրջապատում են Օդ, Թարն, Ավերոն և Գար դեպարտամենտները։

  • Տարածքը 6 101 քառ.կմ է, ունի 343 համայնք։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած է տուրիզմը։
Արդյունահանվող օգտակար հանածոներից են երկաթը, քարածուխը, մարմարը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրո (դեպարտամենտ)» հոդվածին։