Ֆրանսերեն
| Տեսակ | լեզու[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20] |
|---|---|
| Ենթադաս | Օիլի լեզուներ |
| Խոսողների քանակ | 75 917 870[21] և 153 299 770[21] |
| Վերահսկող կազմակերպություն | Ֆրանսիական ակադեմիա և Քվեբեկի ֆրաներենի վերահսկողություն |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ[22] |
| Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
| IETF | fr |
| ԳՕՍՏ 7.75–97 | фра 745 |
| ISO 639-1 | fr |
| ISO 639-2 | fre և fra |
| ISO 639-3 | fra |
| French language Վիքիպահեստում | |
Ֆրանսերենը (français, ֆրանսերեն արտասանությունը՝ [fʀɑ̃sɛ]) պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի Ռոմանական, արևմտա-իտալական լեզվախմբին։ Ֆրանսերեն խոսում են աշխարհում 500 միլիոն մարդ, ֆրանսերենը մայրենի լեզու է 110 միլիոն մարդու համար։ Ֆրանսերենը պաշտոնական լեզու է Ֆրանսիայում և 29 այլ երկրներում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման ֆրանսերենը 9-րդն է։ ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային 6 լեզուներից մեկն է։ Ֆրանսերենը մեծաթիվ միջազգային կազմակերպությունների պաշտոնական լեզուն է և օտար լեզուների շարքում ամենաուսումնասիրվածներից է։
Բովանդակություն
Աշխարհագրական տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական լեզու՝
- Գվինեա
- Բենին
- Գաբոն
- Գվիանա
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (նախկինում՝ Զաիր)
- Կոնգոյի Հանրապետություն
- Մադագասկար
- Մալի
- Մոնակո
- Նիգեր
- Կոտ դ'Իվուար
- Բուրկինա Ֆասո
- Տոգո
Երկու պաշտոնական լեզուներից մեկը՝
Երեք պաշտոնական լեզուներից մեկը՝
Չորս պաշտոնական լեզուներից մեկը՝
Բացի վերոնշյալ երկրներից՝ ֆրանսերենը լայնորեն տարածված է նաև ֆրանսիական և բելգիական նախկին գաղութներում՝ Ալժիր, Թունիս, Սիրիա, Մարոկկո և այլուր։
Պետական կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական կարգավիճակը Ֆրանսիայում
Ըստ ֆրանսիական սահմանադրության՝ ֆրանսերենը պետական լեզվի կարգավիճակ է ստացել 1992 թվականին։ Բոլոր պաշտոնական փաստաթղթերը և համաձայնագրերը պետք է կազմվեն ֆրանսերենով։
Պետական կարգավիճակը Կանադայում
Հանդիսանում է Քվեբեկ պրովինցիայի պաշտոնական լեզուն և ամբողջ Կանադայի ու Նյու Բրանսուիկ գավառի (ֆրանսերեն՝ Le Nouveau-Brunswick) երկու պաշտոնական լեզուներից մեկը։ Քվեբեկում ֆրանսերենի մասին օրենքը պահանջում է, որ պետական դպրոցներում բոլոր աշակերտների(բացի անգլախոս կանադացի քաղաքացիների երեխաները) ուսուցումը կատարվի ֆրանսերենով։
Ֆրանսերենի միջազգային նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս նկատվում է ֆրանսերենի՝ միջազգային կառույցներում գործածման կտրուկ անկում։ Չնայած ֆրանսերենը պահպանում է աշխարհում իր դրական «պատկերը», այնուամենայնիվ այն ավելի ու ավելի քիչ է գործածվում։ 1995 թվականից Ֆրակոֆոնիայի գրասենյակը ՄԱԿ-ում ունի դիտորդի դեր։ Այդուհանդերձ անգլերենը, որպես աշխատանքային լեզու, ունի գերիշխող դիրք, չնայած ՄԱԿ-ի անդամ 185 երկրներից 56-ը հանդիսանում են Ֆրակոֆոնիայի անդամ, և նրանց մեծամասնությունը խնդրում է ՄԱԿ-ի քարտուղարությանը իրենց հետ շփումն իրականացնել ֆրանսերենով։ Ֆրանսերենի նվազ գործածությունը մեծամասամբ պայմանավորված է անձնակազմի համալրման պայմաններով (ֆրանսերենի իմացությունը պարտադիր պայման չէ), անգլախոս շրջապատի գերակայությամբ և բյուջետային կրճատումներով։
Եվրոպական Միությունում (ԵՄ) ֆրանսերենը հանդիսանում է պաշտոնական լեզու։ Այս լեզվի ապագան կախված է նրանից, թե ինչպիսի դիրք այն կգրավի փոփոխվող Եվրամիությունում։ Այստեղ Ֆինլանդիայի, Ավստրիայի, Շվեդիայի անդամագրումը զգալիորեն նվազեցրեց ֆրանսերենի դիրքերը, քանի որ վերոնշյալ երկրները որպես հաղորդակցման լեզու օգտագործում են անգլերենը։ Եվրամիության ընդլայնումը աստիճանաբար հանգեցնում է Հռոմեկան համաձայնագրի դրույթների իրագործման անհնարինությանը։ Ըստ այս համաձայնագրի՝ բոլոր անդամ-երկրների լեզուները համարվում են Եվրամիության պաշտոնական լեզուներ։
Ֆրանսիացի հայտնի լեզվաբան Ռ. Շոդանսոնը առաջ քաշեց կտրուկ առաջարկություն. պահպանել երեք պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Ֆրանսիայի նախկին վարչապետ Լ. Ժոսպենի կարծիքով՝ Եվրամիությունում լեզվական բազմազանույունը հանդիսանում է կարևորագույն խնդիրներից մեկը։ Հենց Եվրամիությունում ֆրանսերենի զբաղեցրած դիրքից է կախված՝ որքանով այս լեզուն կպահպանի աշխարհում իր առաջատար դիրքերը։ Բայց Եվրամիության կառույցներում մեկ լեզուն չի կարող կատարել միակ հաղորդակցման լեզվի գործառույթներ։ Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիայում աշխատանքներ են տարվում ՝ ուղղված ֆրանսերենի՝ որպես աշխատանքային լեզվի գործառույթի ուժեղացմանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ethnologue.com/show_language.asp?code=fra Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.ethnologue.com/show_language.asp?code=FRA Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://europa.eu/abc/european_countries/languages/index_en.htm Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.101languages.net/french/ Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www2.ignatius.edu/faculty/turner/languages.htm Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.languagetrav.com/french Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.wordreference.com/fren/ Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.franceinlondon.co.uk/en-Article-335-Is-the-French-obsession-with-cultural-exception-declininge-Culture--london-language.html Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.language-archives.org/language/fra Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.zapfrench.com Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://dictionary.sensagent.com/french-language/en-en/ Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.pagef30.com/2008/10/french-in-9th-place-with-200-million.html Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://french.about.com/ Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.davidpbrown.co.uk/help/top-100-languages-by-population.html Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://articles.latimes.com/1986-03-01/news/mn-13048_1_french-language/2 Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.wikidata.org/wiki/Q150#P305 Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.hindifrenchenglish.blogspot.in Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://french.about.com/od/vocabulary/a/frenchinenglish_2.htm Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.interlingua.com/fr/dict_fr_ia Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ http://www.ethnologue.org/show_language.asp?code=fra Ստուգված է հունիսի 2-ին 2015:
- ↑ 21,0 21,1 Ethnologue
- ↑ Red Book of Endangered Languages
| ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներ | |
|---|---|
|
Անգլերեն · Արաբերեն · Իսպաներեն · Չինարեն · Ռուսերեն · Ֆրանսերեն |
|
||||||
| Ընթերցե՛ք «ֆրանսերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |