Բուշ-դյու-Ռոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուշ-դյու-Ռոն
Bouches-du-Rhône
Զինանշան
Blason13.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Պրովանս-Ալպեր-Լազուր ափ
Վարչկենտրոն Մարսել
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2007) 1 958 926
Խտություն 390 մարդ/կմ²
Տարածք 5 087 կմ²
Բուշ-դյու-Ռոն վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Բուշ-դյու-Ռոն (ֆր․` Bouches-du-Rhône), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում:

  • Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի կարգային թիվն է` 13։
Իստրը 40 000 բնակիչով Բուշ-դյու-Ռոնի մեծությամբ չորրորդ քաղաքն է:

Դեպարտամենտը շրջապատված է արևմուտքից՝ Գար, հյուսիսից՝ Վոկլյուզ, արևելքից՝ Վար դեպարտամենտներով և հարավից՝ Միջերկրական ծովով։
Դեպարտամենտի խոշորագույն քաղաքը Մարսելն է՝ Ֆրանսիայի խոշորագույն առևտրական նավահանգիստը։

Պատմությունը[խմբագրել]

Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790թ. մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Ստեղծվել է նախկին Պրովանս գավառի արևմտյան մասից։ Վոկլյուզ դեպարտամենտի ստեղծման ժամանակ 1793թ. կորցրել է իր տարածքի մի մասը։

Ստեղծման օրից անմիջապես իր եռանդուն աջակցությունն է ցուցաբել ֆրանսիական հեղափոխությանը[1] Ուշադրության է արժանի նաև այն, որ դեպարտամենտի քահանաների ավելի քան 50%-ն ընդունեցին Կղերականների քաղաքացիական սահմանադրությունը, ինչով եկեղեցին վերակողմնորոշվեց դեպի կառավարության կողմը։[2]

Մշակույթ[խմբագրել]

Դեպարտամենտը լավ է ներկայացված Ֆրանսիայի արվեստում։ Պոլ Սեզանն այստեղ ստեղծել է Մոն սեն-Վկտորի մի քանի պատկեր։ Վինսեն վան Գոգնն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Արլում, ստեղծելով տարածքի բազմաթիվ նկարներ։

Տուրիզմ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Albert Ceccarelli, La Révolution à l’Isle sur la Sorgue et en Vaucluse, Éditions Scriba, 1989, 2-86736-018-8, p 27
  2. Albert Ceccarelli, La Révolution..., p 30