Պոլ Սեզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Պոլ Սեզան
PaulCézanne
Cezanne- Bildnis Ambroise Vollard.jpg
Ծնվել է հունվարի 19, 1839({{padleft:1839|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:19|2|0}})[1]
Ծննդավայր Էքս-ան-Պրովանս
Վախճանվել է հոկտեմբերի 22, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}})[1] (67 տարեկանում)
Մահվան վայր Էքս-ան-Պրովանս
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրթություն Q2302586? և Շվեյցարական ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ոճ Պոստիմպրեսիոնիզմ
Թեմաներ նատյուրմորտ
Ուշագրավ աշխատանքներ Մառնայի ափերը, Ժամանակակից Օլիմպիա և Q682750?
Ուսուցիչ Ջոզեֆ Գիլբերտ
Ամուսին Q463803?
Զավակներ Պոլ Սեզան
Պոլ Սեզան Վիքիքաղվածքում
Paul Cézanne Վիքիպահեստում

Պոլ Սեզան (ֆր.՝ Paul Cézanne, հունվարի 19, 1839[1] , Էքս-ան-Պրովանս - հոկտեմբերի 22, 1906[1] , Էքս-ան-Պրովանս), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Սեզանը ծնվել է 1839 թվականի հունվարի 19-ին Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքում[2]։

1858-1862 թվականներին հաճախել է Էքսի նկարչական դպրոցը, իսկ 1861-1865 թվականներին՝ Փարիզի Սյուիս ակադեմիան։ Մանկության ընկեր Էմիլ Զոլայի[3][4] և դասընկեր Կամիլ Պիսսառոյի միջոցով մտերմացել է Էդուարդ Մանեի, Կլոդ Մոնեի, Оգյուստ Ռենուարի և մյուս ապագա իմպրեսիոնիստների հետ։ 1874 թվականից մասնակցել է նրանց մի քանի ցուցահանդեսներին․ շարունակ (բացի 1882 թվականից) Սալոնի ժյուրին մերժել է նրան։

Սեզարի վաղ շրջանի գործերում նկատելի է Պաոլո Վերոնեզեի, Յակոբո Տինտորետտոյի, Էժեն Դելակրուայի, Օնորե Դոմիեի ազդեցությունը, սակայն նրանց ստեղծագործական ավանդույթների ընկալումը Սեզարի մոտ հաճախ չափազանցված, անզուսպ, ֆանտասմագորիկ պատկերների են վերափոխվում («Գինարբուք», 1864-1868, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Սպանություն», 1867֊1870, Վիլդենշտեյն պատկերասրահ, Նյու Յորք)։ Սեզարի 1860-ական թվականների ծանրավուն «նյութականությամբ», մուգ, խուլ գուներանգներով բնորոշվող գործերում նկատելի է նաև Գյուստավ Կուրբեի նկարելակերպի ազդեցությունը («Վառարան արվեստանոցում», 1865-1868, մասնավոր հավաքածու, Լոնդոն)։ 1870-ական թվականներին ձևավորվել է Սեզարի սեփական նկարչական համակարգը, որն իր սկզբունքային ավարտին է հասել 1880-ական թվականների վերջերին։ Սեզարը սկսել է աշխատել պլենէրում, և, թեպետ ներկապնակը պայծառացել է, հենց այդ ժամանակից էլ նկատելի է նրա սկզբունքային տարբերությունն իմպրեսիոնիզմից։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզանին հետաքրքրել են ոչ թե գույների փոփոխականությունը օդում, շրջապատող միջավայրի դինամիկան և լուսաստվերի պատահական էֆեկտները, այլ գունահարաբերումների կայուն օրինաչափությունները, բնության նյութական հագեցվածությունն ու շոշափելիությունը («Կախվածի տունը Օվերում», 1872-1873, «Ճանապարհի ոլորանը», երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։

Համառորեն ուսումնասիրելով կյանքն ու բնությունը, տևականորեն մշակելով միևնույն մոտիվը՝ Սեզարը ձգտել է ստեղծել «դասական» արվեստ (նրա պատկերացմամբ ամեն անցողիկ ու «աննշան երևույթից անջրպետված), բացահայտել ժամանակի ու տարածության մեջ անփոփոխ բնության վեհությունը, կատարելությունը, ձևերի օրգանական միասնությունը։ Թե՝ դիմանկարներում (օրինակ՝ Լուի Գիյոմի, 1879-1882, Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն), ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում («Պիեռոն և Առլեկինը», 1888, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա), թե՝ բնանկարներում («Սենտ Վիկտուար լեռը», 1900, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) կամ նատյուրմորտներում («Նարինջներով և խնձորներով նատյուրմորտ», 1895֊1900, Իմպրեսիոնիզմի թանգարան) Սեզանի պատկերած օբյեկտները կարծես խորհրդանշում են բնական ուժերի հավասարակշռությունը՝ մոնումենտալորեն ստատիկ, ավարտուն, ներամփոփ։ Գերազանցապես օգտագործելով երեք հիմնական գույների (կանաչի, երկնագույնի և դեղինի) զուգորդումները, դրանց օգնությամբ որոշարկելով տարածական պլանները, ներդաշնակորեն զուգակցելով գծանկարի ցայտունության, կոմպոզիցիայի հստակության հետ՝ Սեզարը հասնում է բնանկարի համապատկերային, էպիկական հնչողության («Սենտ Վիկտուար լեռը աղջամուղջին», մոտ 1905, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։ Շեշտելով առարկայի կառուցիկությունը, ձևը «ծանրացնելով» մաքուր գույնով, օգտվելով հակադիր հեռանկարից (այսինքն՝ առարկան շրջելով դեպի դիտողը)՝ Սեզարը նատյուրմորտներում շեշտել է նյութականությունը, առարկայական աշխարհի պլաստիկականությունը («Դեղձեր և տանձեր», 1880-ական թվականների վերջ, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։

Կյանքի վերջին տարիներին Սեզանը հաճախ է անդրադարձել «Լողացող կանանց» և «Լողացող տղամարդկանց» թեմաներին, բազմաֆիգուր կոմպոզիցիաներում ձգտել համադրել կերպարների՝ պլաստիկությունն ու մոնումենտալությունը։ Միաժամանակ Սեզարի ուշ շրջանի ստեղծագործությանը բնորոշ է հակասականությունը։ Միտումնավոր կերպով պարզեցնելով իրական ծավալները (դրանք նմանեցնելով երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները՝ նկարիչը ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել գեղանկարչական կերպարի զգալի վերացականության։

Սեզարի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի նկարչության և ամենատարբեր նկարիչների ստեղծագործության վրա, հաճախ մեկնաբանվել նաև միակողմանիորեն։ Ավանգարդիստական ուղղությունների ներկայացուցիչները կամ աղավաղել են ձևերի ծավալայնությունը (այսպես կոչված՝ սեզանիզմ) կամ ծայրահեղորեն ուժեղացրել կոլորիտի ինտենսիվությունը (ֆովիզմ), կամ էլ զարգացրել բնական մարմինների երկրաչափականացման Սեզարի դրույթը և ի վերջո հանգել վերացական սխեմաների (կուբիզմ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. J. Lindsay Cézanne; his life and art, p.6
  3. «Paul Cézanne Biography (1839–1906)»։ Biography.com։ Վերցված է 17 February 2007 
  4. A. Vollard, First Impressions, p.14

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А․ Воллар "Сезанн", Л․ 1934
  • А․ Перрюшо "Сезанн", М․, 1966
  • Р․ Русакова "П․ Сезанн", М․, 1970
  • Н․ Яворский "Поль Сезанн․ Переписка․ Воспоминания современников", М․, 1972

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png