Պոլ Սինյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Սինյակ
Paul Signac
Seurat Paul Signac.jpg
Ծնվել է նոյեմբերի 11, 1863(1863-11-11)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Վախճանվել է օգոստոսի 15, 1935(1935-08-15)[8][1][2][3][4][5][6] (71 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիացի
Քաղաքացիություն Ֆրանսիա[9]
Կրթություն Բինգի ազատ արվեստանոց
Մասնագիտություն նկարիչ
Ոճ պուանտիլիզմ
Ժանր դիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներ Deux stylistes Rue du Caire, Golfe Juan և Les Démolisseurs
Ուսուցիչ Էմիլ Ժան Բատիստ Ֆիլիպ Բեն
Աշակերտներ Lucie Cousturier
Պարգևներ Պատվո լեգեոնի ասպետ
Անդամակցություն Les XX
Համատեղ ապրող Jeanne Selmersheim-Desgrange
Paul Signac Վիքիպահեստում

Պոլ Սինյակ (ֆր.՝ Paul Signac) (նոյեմբերի 11, 1863, Փարիզ - օգոստոսի 15, 1935, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ-նեոիմպրեսիոնիստ, պուանտիլիզմ ուղղության ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Փարիզում, Բինգի ազատ արվեստանոցում։ Մոտ էր իմպրեսիոնիզմին1886 թվականին Ժորժ Սյորայի և Կամիլ Պիսսարոյի ազդեցությամբ դիմել է նեոիմպյրեսիոնիզմին (հետագայում՝ նրա առաջատար վարպետներից և տեսաբանը), միաժամանակ իր գործերի հարթազարդապատկերային բնույթով կանխորոշել մոդեռն ոճի երևան գալը (Ֆ․ Ֆենեոնի դիմանկարը, 1890, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Մյուս աշխատանքներում (հիմնականում ծովային բնապատկերներ) Սինյակը հասել է մոտիվների արտահայտման կենսալի անմիջականության, օգտագործելով տոների որոշակի հարաբերություններ՝ կերպարների հուզական հնչողության («Մարսելի նավահանգիստը», 1911, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ)։ Եղել է «Անկախների սալոնի» (1884) կազմակերպիչներից, հասարակական ակտիվ գործիչ, գաղափարապես մոտ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը։ 1930-ական թվականներից այցելել է ԽՍՀՄ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականի նոյեմբերի 8-ին, Սինյակը Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետարանում ամուսնացավ Բերտա Ռոբլեսի հետ : Հարսանիքին ներկա էին Ալեքսանդր Լեմոնյեն, Լյուս Մաքսիմիլենը, Կամիլ Պիսսարոն և Ժորժ Լեկոնտը: 1897 թվականի նոյեմբերին, Սինյակը տեղափոխվեց նոր բնակարան Բերանժի ամրոցում-ում` կառուցված Էկտոր Գիմարի կողմից: Նույն թվականի դեկտեմբերին նա ձեռք բերեց La Hune անվանումով տուն Սեն-Տրոպեյում: Այդտեղ նկարիչը կառուցեց մեծ ստուդիա, որի բացումը տեղի ունեցավ 1898 թվականի օգոստոսի 16-ին:

1913 թվականին, Սինյակը վարձակալեց տուն Անթիբում, որտեղ նա բնակություն հաստատեց Ժաննա Սելմերսխեյմ-Դեգրանժի հետ, ով 1913 թվականի հոկտեմբերի 2-ին Սինյակին պարգևեց Ժինետին: Նույն ժամանակում Սինյակը թողեց La Huna -ը և Բերանժի ամրոցը Բերտային: Նրանք մնացին ընկերներ, մինչև նկարչի կյանքի վերջը:

1927 թվականի ապրիլի 6-ին, Սինյակը ընդունեց Ժինետին, որպես իր ապօրինի դուստր:

Պոլ Սինյակը մահացավ սեպսիսից 1935 թվականի օգոստոսի 15ին, Փարիզում: Մահանալու ժամանակ նա 71 տարեկան էր: Նրա մարմինը դիահերձեցին և թաղեցին օգոստոսի 18-ին, Պեր Լաշեզ գերեզմանատանը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Paul Signac
  3. 3,0 3,1 Paul Signac — 1834.
  4. 4,0 4,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 SNAC — 2010.
  7. Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  8. Синьяк Поль // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 393 CC-BY-SA-icon-80x15.png