Պոստիմպրեսիոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոստիմպրեսիոնիզմ (լատ.՝ post - հետո և իմպրեսիոնիզմ), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը։

Ծագումը[խմբագրել]

Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին իմպրեսիոնիզմին, 1880-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության էմպիրիզմը և իմպրեսիոնիզմին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը։

Էությունը[խմբագրել]

Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները։ Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը։ Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ (նեոիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, «մոդեռն»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապես ներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ Պոլ Սեզանի, Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է 20-րդ դարի կերպարվեստի պատմությունը։[1]

Պատկերասրահ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան