Օդիլոն Ռեդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օդիլոն Ռեդոն
ֆր.՝ Odilon Redon
Odilon Redon.jpg
Ի ծնեֆր.՝ Bertrand Redon
Ծնվել էապրիլի 20, 1840(1840-04-20)[1][2][3][4][5]
ԾննդավայրԲորդոКатегория:Википедия:Страницы с неоднозначными геоцепочками[6]
Վախճանվել էհուլիսի 6, 1916(1916-07-06)[7][1][3][8][4][5][9][10] (76 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[6]
ՔաղաքացիությունՖրանսիա[11]
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, քանդակագործ և վիմագրող
Ոճսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Birth of Venus?, Les Yeux clos? և The Cyclops?
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԸնկերություն ХХ
ԱմուսինCamille Redon?
ԶավակներArï Redon?
Կայքodilonredon.net/us/odilon_page_index.php
Odilon Redon Վիքիպահեստում

Օդիլոն Ռեդոն ((ֆր.՝ Odilon Redon, (ապրիլի 20, 1840(1840-04-20)[1][2][3][4][5], ԲորդոКатегория:Википедия:Страницы с неоднозначными геоцепочками[6] - հուլիսի 6, 1916(1916-07-06)[7][1][3][8][4][5][9][10], Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, դեկորատոր, սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, եղել է «Անկախ նկարիչների միության» հիմնադիրներից։ Նրա ստեղծագործության փուլերը՝ «Սև» և «Գունավոր», աչքի են ընկնում իռեալիզմի և սիմվոլիզմի բացահայտ դրսևորումներով։ Չնայած նրան, որ Ռեդոնի ստեղծագործելու ժամանակահատվածը համընկել է իմպրեսիոնիզմի ծաղկման հետ, այդուհանդերձ նրա աշխատանքները ձևով և բովանդակությամբ արտահայտում են սյուրռեալիստական տենդենցներ, իսկ վերջինս, որպես ուղղություն, այդ ժամանակ դեռևս ձևավորված չի եղել։ Շատ նկարիչներ Ռեդոնին համարում են իռեալիզմի նախահայրը, ով անդրադարձել է մարդկային հոգեբանությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդիլոն Ռեդոնը ծնվել է 1840 թվականին։ Ապագա նկարչի մանկությունը անց է կացել Պեյեռբալդում (Բորդոյից մի քանի մղոն հարավ-արեւմուտք)։ Այստեղ նա 11 տարի մնացել է ստնտուի մոտ։ Տղան տառապում էր ընկնավորության նոպայով։ Ենթադրվում է, որ ծնողները նրան միտումնավոր թաքցրել են մարդկանց աչքից։

1851 թվականին Օդիլոնը վերադառնում է ընտանիք և ընդունվում դպրոց։ 1857 թվականին նա փորձում է ընդունվել փարիզյան Նրբագեղ արվեստների դպրոց, սակայն ձախողում է առաջին քննությունը։

1855 թվականին սովորում է Բորդոյում, տեղի նկարիչ-վերանորոգող Ստանիսլավ Գոռենի մոտ, որը նրան սովորեցնում է ջրաներկի տեխնիկան։ 3 տարի անց սիրողական նկարիչների ցուցահանդեսում նա ցուցադրում է 2 նկար։

1863 թվականին եղբայրը նրան ծանոթացնում է գրաֆիկ Ռուդոլֆ Բռեդենի հետ (պռոտոսիմվոլիստ), ով խորը ազդեցություն է թողնում Ռեդոնի՝ գրաֆիկ դառնալու որոշման վրա։

1864 թվականին սովորում է Փարիզի Նրբագեղ արվեստների դպրոցում՝ Ժան Լեոն Ժերոմի մոտ։ Վիմագրություն սովորել է Անրի Ֆանտեն-Լատուրի մոտ։ 1865-1870 թվականներին Ռեդոնը աշխատել է հիմնականում ածուխով, իր սև-սպիտակ մակերեսները նկարիչը կոչում էր «սև» կամ «մթություն»[12]։ Լինելով հիվանդագին կասկածամիտ մարդ՝ Ռեդոնը երկար ժամանակ չի կարողացել գտնել իր տեղը արվեստում, չի հավատացել, որ կարող է ստեղծել ինչ-որ արժեք[13]։ Օրինակ՝ 1868 թվականին, երբ նրա «Ռոլանդ Ռոնսևալիայի մnտ» նկարը ընդունվում է փարիզյան սրահի հանձնաժողովի կողմից, հեղինակը, վերջին րոպեին, վախենալով քննադատությունից, վերցնում է իր աշխատանքը։

1874 թվականի մարտին մահանում է նկարչի հայրը, ինչը մեծ ցնցում էր նկարչի համար, չնայած որ երբեք չի ձերբազատվում հոր նկատմամբ վրդովմունքից՝ իր մանկության տարիների «անտուն» կարգավիճակի համար։ Հոր մահից հետո նա մեկնում է Փարիզ և նվիրվում արվեստին։

1879 թվականին Ռեդոնը վերջապես որոշում է թողարկել իր գծանկարների ալբոմը։ Այս ալբոմը կոչվում էր «Երազների աշխարհում», որին հաջորդում են ուրիշները՝ «Էդգար Պո» (1882), «Աղբյուրներ» (1883), «Ի պատիվ Գոյայի» (1885), «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» (1888, 1889, 1896), «Գուսթավ Ֆլոբեր» (1889), «Չարի ծաղիկներ» (1890), «Ապոկալիպսիս» (1899)։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին Ռեդոնը առաջին անգամ ցուցադրում է «Վի մոդեռն»-ի տարածքում իր «սև» նկարը։ 1886 թվականին մասնակցել է իմպրեսիոնիստների VIII և վերջին ցուցադրությունը։ Այդ ցիկլի ամբողջ աշխատանքները լի էին տարօրինակ արարածներով։

1880 թվականին նկարիչը ամուսնանում է Կամիլ Ֆոլտի հետ։ Նրանց առաջին երեխայի մահը ճնշում է Ռեդոնին. նա երկար ժամանակ չի կարողանում աշխատել։ Դեպրեսիան տևում է մինչև 1889 թվականը՝ երկրորդ երեխայի ծնունդը։

1890 թվականին Ռեդոնի ստեղծագործական դաշտում եղավ բեկումնալի, հենց այս ժամանակահատվածից սկսած նա դիմում է յուղաներկի, պաստելի օգտագործմանը, ծաղիկներով էքսպերիմենտների կիրառմանը։ Այս փուլի ստեղծագործություններին բնորոշ են բազմագույն երանգներ, թիթեռների, ծաղիկների մոտիվներ, կանացի պատկերներ՝ վառ բնանկարի ֆոնին։

Ցուցադրվել է 1906 թվականին Աշնանային սալոնում, 1913 թվականին՝ Նյու-Յորքի միջազգային ցուցահանդեսին։

«Սև» շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդոնի այս շրջանի ստեղծագործություններն արդյունքն են նկարչին մանկության տարիներից անհանգստացնող դեպրեսիաների, որոնք պատճառն էին նկարչի ենթագիտակցական վախերի և սարսափների։ Ինչպես նկարիչն է նշել.

Aquote1.png «Սևը» ծնվել է հոգու խորքի գաղտնիքներից: Aquote2.png

Առանձնահատուկ է նրա «Սև ագռավ» գծանկարը, որտեղ ագռավը դիտվում է որպես մահվան դեսպան։ Նրան բնորոշ է նաև ահավոր մազակալած մարդկային դեմքերի պատկերումը։ Սիրել է օգտագործել հսկայական աչքի մոտիվը, ինչն իր արվեստում խորհրդանշում է վախի մղձավանջ։

«Պարսիֆալ» (1891) փորագրությունը գրաֆիկական արձագանք էր օպերային երաժիշտ Ռիխարդ Վագներին, ով 80-ականներին ցնցեց Փարիզը։ Ուղիղ գծերը և փափուկ օդային ֆորմաները կարծես մատնանշում են, ընդգծում Վագների երաժշտության գեղեցկությունը։

«Սև» շարքի կոմպոզիցիաներում գերիշխում են տագնապալի, սյուրռեալիստիկ շունչը։ Այս շարքի գործերից են «Օդային փուչիկ աչքի հետ», «Ժպտացող ցիկլոպ», «Լացող սարդ», «Ժպտացող սարդ», «Պարսիֆալ»։

«Գունավոր» շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդոնի ստեղծագործության երկրորդ փուլում վերանում է սև գույնը (տոնը), տեսնում ենք բնությունը իդեալականացնելու միտում, անտիկ (հնաոճ) տարրերի ներմուծում։

Հայտնի են նրա` ամպերի գունավոր ու վերացական պատկերները, մեդուզայի, խեցեմորթների և այլ ծովային բնակիչների պատկերումը։ Այս փուլում բնորոշ է գունավոր մշուշի օգտագործումը («Փակ աչքերով»(1890), «Ցիկլոպ» (1914), «Բեատրիչե» (1855), «Խեցգետնիկ» (1912), «Վեներայի ծնունդը» (1912), «Պեգաս» (1900), «Երաժշտություն Պեգասի վրա» (1900))։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Odilon Redon
  2. 2,0 2,1 Bertrand Redonministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Odilon Redon
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Редон Одилон // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  9. 9,0 9,1 9,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  10. 10,0 10,1 10,2 NooSFere
  11. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  12. Redon, Odilon, and Raphaël Bouvier (2014). Odilon Redon. p. 2.
  13. Redon, Odilon (1988). Odilon Redon: the Woodner Collection. Washington, D.C.: Phillips Collection. unpaginated. OCLC 20763694.