Անրի Ֆանտեն Լատուր
Անրի Ֆանտեն Լատուր ֆր.՝ Henri Fantin-Latour | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրենոբլ, Իզեր, Ֆրանսիա[4][5][6] |
Մահացել է | օգոստոսի 25, 1904[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Բյուրե, Օրն, Ֆրանսիա[5][6] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց |
Ազդվել է | Ռեմբրանդտ վան Ռեյն և Պաոլո Վերոնեզե |
Երկեր | The Reading?, A Studio at Les Batignolles? և Un coin de table? |
Մասնագիտություն | նկարիչ, ծաղիկներ պատկերազարդող, վիմագրող, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ամուսին | Victoria Dubourg?[9] |
Ծնողներ | հայր՝ Théodore Fantin-Latour? |
Անդամություն | Groupe des Batignolles? և Société du Jing-lar? |
![]() |
Անրի Ֆանտեն Լատուր (ֆր.՝ Henri Fantin-Latour հունվարի 25, 1836[1][2][3][…], Գրենոբլ, Իզեր, Ֆրանսիա[4][5][6] - օգոստոսի 25, 1904[1][2][3][…], Բյուրե, Օրն, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի նկարիչ, վիմագրող[10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անրիի մայրը՝ Ելենա Նայդենովան (1814 Օրյոլ - 1867 Փարիզ) եղել է գծանկարիչ Ելենա Ալեքսեևնայի (1787-1869) որդեգրած դուստրը[11]։ Անրին ուներ երկու քույր՝ Նատալին (1838-1903) և Մարի-Լուիզ-Էլենը (1837-1901)՝ Վասիլի Իվանովիչ Յանովսկու կինը։ Նկարչության առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ Թեոդոր Ֆանտեն-Լատուրը, այնուհետև Օրաս Լեկոկ դե Բուաբոդրանը։ 1854 թվականից Ֆանտեն-Լատուրը սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ 1859 թվականին նա ծանոթացել է Գյուստավ Կուրբեի հետ, որի արվեստանոցում նա աշխատել է երկու տարի։ 1863 թվականից նա արդեն դասվում էր այն նկարիչների շարքին, որոնց աշխատանքները ցուցադրվում էին Մերժվածների սալոնում և Փարիզյան սալոնում։
Չնայած նրա ժամանակակիցները իմպրեսիոնիստներ էին, սակայն նա հավատարիմ մնաց ռեալիզմի գաղափարներին։ Ֆանտեն-Լատուրը հայտնի է իր գունեղ նատյուրմորտներով և խմբակային դիմանկարներով, որտեղ պատկերում էր այդ տարիներին հայտնի ֆրանսիացի գրողներին, նկարիչներին և իր ընկերներին։ Նրան են պատկանում «Դելակրուայի հիշատակին», «Բատինյոլեի արվեստանոցում», «Սեղանի անկյունը» ստեղծագործությունները։
Իր դերն է ունեցել սիմվոլիզմի զարգացման մեջ։ Միաժամանակ նա հայտնի է նաև որպես վիմագրող։
1876 թվականին ամուսնացել է նկարիչ Վիկտորիա Դյուբուրժի հետ[12]։ Դրանից հետո նա ամառները անց է կացրել կնոջ հետ Նորմանդիայում, որտեղ էլ մահացել է 1904 թվականին[13]։ Ֆանտեն-Լատուրի աճյունը ամփոփված է Մոնպարնասի գերեզմանատանը[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նատյուրմորդ ծաղիկներով և մրգերով», 1865, Օրսե թանգարան, Փարիզ
«Դելակրուայի հիշատակին», 1864, Օրսե թանգարան, Փարիզ
«Բատինյոլեի արվեստանոցում», 1870, Օրսե թանգարան, Փարիզ
«Շառլոտա Դյուբուրժ», 1882, Օրսե թանգարան, Փարիզ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Henri Fantin-Latour (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Фантен-Латур Анри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://rkd.nl/explore/artists/27304
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ Ltd Small Bay։ «Фантен-Латур Анри Картины биография Fantin-Latour Henri»։ smallbay.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-01-31
- ↑ bolivar_s, hist_etnol (2018-02-26)։ «Художники Fantin-Latour: Сын Fantin-Latour Henri (France, 1836—1904)... (часть-2)»։ История и этнология. Факты. События. Вымысел.։ Վերցված է 2019-01-31
- ↑ galik_123 (2015-03-11)։ «Художник Анри Фантен-Латур и его цветы»։ Наводы։ Վերցված է 2019-01-31
- ↑ truskovalent։ «Анри Фантен-Латур (фр. Henri Fantin-Latour) (1836, Гренобль — 1904, Буре, Орне) — французский художник и литограф.. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-01-31
- ↑ ngasanova։ «Henri Fantin-Latour»։ ngasanova.livejournal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 25 ծնունդներ
- 1836 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1904 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- Ֆրանսիացի գրաֆիկներ
- Ֆրանսիացի արվեստագետներ