Գյուստավ Կուրբե
Գյուստավ Կուրբե Gustave Courbet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1819[1][2][3][4][5][6][7][8][9][10][11] |
Ծննդավայր | Օռնան[12] |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1877[1][2][4][5][6][7][8][9][10][11] (58 տարեկանում) |
Մահվան վայր | Լա Տուր դե Պեյլց[12] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[13] |
Կրթություն | Շվեյցարական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և communard |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Լեռնային գետակի աղբյուր, Աշխարհի ծագումը, Աղբյուր և Թաղումը Օրնանում |
Մեկենասներ | Alfred Bruyas? |
Ուսուցիչ | Charles-Antoine Flajoulot?, Charles de Steuben? և Nicolas-Auguste Hesse? |
Պարգևներ | Exhibition of French Artists? և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[14] |
Անդամակցություն | Համայնքի խորհուրդ |
ստորագրություն![]() | |
Gustave Courbet Վիքիպահեստում |
Ժան Դեզիրե Գյուստավ Կուրբե (ֆր.՝ Gustave Courbet, հունիսի 10, 1819[1][2][3][4][5][6][7][8][9][10][11], Օռնան[12] - դեկտեմբերի 31, 1877[1][2][4][5][6][7][8][9][10][11], Լա Տուր դե Պեյլց[12]), ֆրանսիացի նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1837 թվականից հաճախել է Շ.Ա. Ֆլաժուլոյի նկարչական դպրոցը (Բեզանսոն)։ Գեղարվեստական կանոնավոր կրթություն չի ստացել։ Կրել է 17-րդ դարի իսպանական և հոլանդական գեղանկարչության ազդեցությունը։ 1848 թվականի հեղափոխությունը մեծապես կանխորոշել է Կուրբեի արվեստի դեմոկրատական ուղղվածությունը։ Հակադրվելով ռոմանտիզմին և ակադեմիական կլասիցիզմին՝ Կուրբեն առաջադրել է նոր տիպի «պոզիտիվ» (Կուրբի արտահայտությունն է) արվեստ, որն արտացոլում է կյանքն իր ընթացքի մեջ, հաստատում աշխարհի նյութական նշանակալիությունը և ժխտում գեղարվեստական այն արժեքը, ինչ հնարավոր չէ մարմնավորել առարկայորեն շոշափելի։ Ձգտելով բացահայտել Ֆրանսիայի բնության և առօրեական կյանքի բանաստեղծականությունը՝ Կուրբեն ստեղծել է ռեալիստական պաթոսով տոգորված մոնումենտալ կտավներ («Թաղումը Օռնանում», 1849, էուվր, Փարիզ)։ Այդ շրջանի կոմպոզիցիաներն առանձնանում են տարածական սահմանափակվածությամբ, կայուն հավասարակշռությամբ, մեղմ գունաշարով։ Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով աշխատանքի թեմայի նկատմամբ՝ Կուրբեն ստեղծել է հերոսականացված, պլաստիկորեն արտահայտիչ, ընդգծված բնավորություններով կերպարներ («Քար ջարդողները», 1849, նկարը ոչնչացել է, նախկինում եղել է Դրեզդենի պատկերասրահում), ճշմարտացիությամբ է պատկերել հասարակ ժողովըրդի կանանց («Լողացող կանայք», 1853, Ֆաբրի թանգարան, Մոնպելիե)՝ համարձակորեն համադրելով մերկ մարմինները ռեալիստական բնապատկերին։ Իր՝ դարաշրջանի դեմոկրատական իդեալներին հավատարիմ՝ Կուրբեն շեշտել է սոցիալական մոտիվները՝ մերձենալով գրոտեսկին (1863 թվականի հակակղերական սյուժեներով գծանկարներ)։ Արվեստի հասարակական հնչեղությունը կարևորվել է «Հանդիպում» («Բարե ձեզ, պարոն Կուրբե», 1854, Ֆաբրի թանգարան, Մոնպելիե) և «Արվեստանոց» (1855, Լուվր, Փարիզ) այլաբանական կոմպոզիցիաներում, որոնցում իրեն պատկերել է իր պերսոնաժների ու բարեկամների միջավայրում՝ տեսական ելույթներ ունենալիս («Ռեալիզմ» դեկլարացիան, 1855, «ճառ՝ նկարիչների համագումարում», 1861, Անտվերպեն)։ 1860-ական թվականներին աշխատելով բնության գրկում՝ Կուրբեյի երփնագիրը դարձել է լուսառատ։ Նրա բնանկար ներին և նատյուրմորտ ներին բնորոշ են առարկայական հստակությունը և դիտողականությունը («Ձմեռային բնանկար», 1867, Լուվր, «Մրգեր», 1871, Տանհաուզերի պատկերասրահ, Նյու Յորք)։ Ուշ շրջանի աշխատանքներում ի հայտ են եկել տարփամոլության և սալոնայնության նշաններ։ 1871 թվականի Փարիզ ի կոմունայի ակտիվ մասնակից Կուրբեն մեղադրվել է Վանդոմյան սյուն ը տապալելու համար, հետապնդվել է և վտարանդվել Շվեյցարիա։ Կուրբենյի ազդեցությունը նկատելի է Ստեփան Աղաջանյան ի արվեստում։ Կուրբենյի «Աղջկա դիմանկար»-ը Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրաբերել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աղջկա դիմանկար» (Հայաստանի ազգային պատկերասրահ)
«Ցորեն մաղողները»,
1854 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gustave Courbet
- ↑ 3,0 3,1 Gustave Courbet — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Jean Désiré Gustave Courbet — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Gustave Courbet — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 SNAC — 2010.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Discogs — 2000.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118522450 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Base Léonore — ministère de la Culture.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 27)։ ![]() |
|