Կինն ալիքներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կինն ալիքներում
The Woman in the Waves MET DT887.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կուրբե
տարի1868
բարձրություն65,4 սանտիմետր[1]
լայնություն54 սանտիմետր[1]
ստեղծման երկիրFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա
ուղղությունռեալիզմ
ժանրդիմապատկեր և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան
սեփականատերՄետրոպոլիտեն թանգարան
ներշնչված էՎեներայի ծնունդը
մակագրություն68 G. Courbet.
https://www.wga.hu/html/c/courbet/3/courb307.html կայք
Ծանոթագրություններ
The Woman in the Waves (Gustave Courbet - Metropolitan Museum of Art) Վիքիպահեստում

«Կինն ալիքներում» (ֆր.՝ La Femme à la vague), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1868 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 65,4 × 54 սմ։

Այսօր «Կինն ալիքներում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում[3] (Նյու Յորք, ԱՄՆ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կինն ալիքներում» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է հոլանի երիտասարդ կնոջ, որը լողանում է ծովում։ Կինը կռթնել է մուգ ժայռին։ Մարմինը շատ պայծառ է, գրեթե կիսաթափանցիկ։ Ալիքավոր, կարմրաշագանակագույն մազերը փակված են ձեռքերով, որոնք կինը վեր է բարձրացրել դեպի գլուխը։ Մազերի փնջերը թափվել են կնոջ երեսին։ Մարմնի շուրջ գտնվող ջրերն ավելի պայծառ են. գորշ երկնագույն մանր ալիքները հարվածում են մարմնին և դառնում ավելի փրփրուն։ Նկարի տրամադրությունը մռայլ է, քանի որ, ուր որ է, սկսվելու է արևմտոցը. հորիզոնին, աջ կողմում, երևում է երեկոյան լուսավորության վերջին փայլը։ Հեռվում երևում է նավակը։

Նկարը նյու ժանրին է պատկանում։ Այս ժանրում Կուրբեի ամենահայտնի գործը «Աշխարհի ծագումը» կտավն է։

Կտավը բնութագրվում է մեծ ռեալիզմով, բայց, միևնույն ժամանակ, կարծես ձեռնոց է նետում դիցաբանական մոտիվներին։ Սակայն իրական տեսք ունեցող մաշկն ու թևատակերի մազածածկույթը այդ ավանդույթներին չեն համապատասխանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կինն ալիքներում» ստեղծագործությունը Կուրբեն վաճառել է 1873 թվականին արվեստի իրերի վաճառական Պոլ Դյուրան Ռուելին։ Բայց ավելի ուշ վերջինս նկարը վերավաճառում է շաքար արտադրող ամերիկացի Հենրի Օսբորն Հեվեմեյրին և կնոջը՝ Լուիզին։ 1929 թվականին, սեփականատիրոջ մահվանից հետո, կինը այս նկարը և այլ արվեստի գործեր նվիրաբերում է Մետրոպոլիտեն թանգարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.metmuseum.org/art/collection/search/436004
  2. DailyArt։ «"The Woman in the Waves" by Gustave Courbet via DailyArt app, your daily dose of art getdailyart.com»։ www.getdailyart.com (անգլերեն)։ Վերցված է 2020-06-21 
  3. Геннадий Скоков, Наталия Майорова Французская живопись конца XVIII – начала XIX века. — Litres, 2017-09-05. — 130 с. — ISBN 9785040095377

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Kathry Calley Galitz: Gustave Courbet Die Frau in den Wellen, In: Angela Schneider, Anke Daemgen und Gary Tinterow (Herausgeber): Die schönsten Franzosen kommen aus New York. Französische Meisterwerke des 19. Jahrhunderts aus dem Metropolitan Museum of Art, New York, [./https://de.wikipedia.org/wiki/Special:BookSources/9783894793814 ISBN 978-3-89479-381-4], S. 98

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]