Կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դասախոսություն Չեխիայի տեխնիկական համալսարանի Բիոքիմիական ինժեներության ֆակուլտետում, Պրահա, Չեխիայի Հանրապետություն
Աշակերտները նստած մրգանոցի շողքի տակ, Բամոզայում, Գարդեզի մոտ, Պատկյա գամառ, Աֆղանստան

Կրթությունը սովորելն ավելի դյուրին դարձնելու գործընթացն է, կամ գիտելիքի, հմտությունների, արժեքների, հավատների և սովորությունների ստացումը։ Կրթական մեթոդները ներառում են պատմություն պատմելը, քննարկումը, սովորեցնելը ու մարզելը և ուղիղ հետազոտությունը։ Կրթությունը հիմնականում տեղի է ունենում ուսուցիչների ուղղորդմամբ, սակայն սովորողները կարող են նաև ինքնակրթվել[1]։ Կրթությունը կարող է կազմակերպվել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով և ցանկացած փորձ, որը ֆորմալ ազդեցություն կարող է ունենալ մարդու մտածելակերպի, զգացմունքների և վարվելակերպի վրա համարվում է կրթական։ Ուսուցման մեթոդոլոգիան կոչվում է մանկավարժություն։

Ֆորմալ կրթությունը սովորաբար բաղկացած է հետևյալ փուլերից՝ նախադպրոցական կամ մանկապարտեզ,տարրական և հիմնական դպրոց և հետո քոլեջ, համալսարան կամ աշկերտություն։

Կրթության իրավունքն ընդունվել է որոշ կառավարությունների և Միավորված Ազգերի Կազակերպության կողմից[2]: Շատ շրջաններում կրթությունը պարտադիր է մինչև որոշակի տարիքի հասնելը։


Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուգաբանորեն, կրթություն բառը առաջացել է լատիներեն ēducātiō («կրթում, դաստիարակում, բարձրացում») ēducō(«Ես սովորեցնում եմ, ես մարզում եմ») որը վերաբերում է ēdūcō համանունին («Ես ուղղում եմ առաջ, ես հանում եմ, բարձրացնում եմ, ես ոգևորում եմ») ē--ից («-ից») և dūcō («Ես ուղղորդում եմ, ես առաջնորդում եմ»).[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ History of education
Նալանդա, բարձրագույն կրթության հնագույն կենտրոն

Կրթությունը սկսվել է նախապատմությունից, երբ մեծահասակները կրթում էին փոքրերին այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ էին համարվում իրենց հասարակության մեջ Կիսագրագետ հասարակություններում, սա կատարվում էր բանավոր կերպով և իմիտացիայի միջոցով։ Պատմություններ պատմելը գիտելիքը, արժեքները և հմտություններ փոխանցել է մեկ սերնդից մյուսին։ Ֆոռմալ կրթությունը զարգացավ այն ժամանակ, երբ մշակույթները սկսեցին ընդլայնել իրենց գիտելիքները առավել քան այն հմտությունները, որոնք հեշտությամբ կարող էին սովորել իմիտացիայի շնորհիվ։ Եգիպտոսի միջին թագավորությունում արդեն գոյություն ունեին դպրոցներ[4]։

Պլատոնը հիմնադրել է Աթենքի Ակադեմիան՝ Եվրոպայում բարձրագույն կրթություն ստանալու առաջին ինստիտուտը[5]։

Մատեո Ռիչչի (ձախից) և Սյու Գուանցի (աջից) 1607 թվականին տպագրված Սկզբունքներ-ի Չինական հրատարակչությունում

Մ․թ․ա 330 թվականին հաստատված Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, Աթենքից հետո դարձել է Հին Հունաստանի ինտելեկտուալ ակունք։ Այստեղ, մ․թ․ա․ երրորդ դարում կառուցվեց Ալեքսանդրիայի գրադարանը։ Մ․թ․ 476 թվականի ն Հռոմի անկումից հետո եվրոպական քաղաքակրթությունները գրագիտության և կազմակերպվածության անկում ապրեցին[6]։

Կոնֆուցիոսը՝ Չինաստանի Լու նահանգից(Մ․թ․ա 551֊479), երկրի ամենաազդեցիկ հնագույն փիլիսոփան է, ում կրթական մոտեցումը շարունակում է ազդեցություն ունենալ Չինաստանի հասարակությանը և հարևան երկրի վրա ինչպիսիք են Կորեան, Ճապոնիան և Վիետնամը։ Կոնֆուցիոզը աշակերտների էր հավաքում , և իզուր փնտրում էր ղեկավար, ով կվորդեգրեր իր լավ ռեկավարման վերաբերյալ իդեալները, բայց հետորդները գրի էին առնում նրա ֊֊֊, իսկ վերջիններս շարունակում էին ազդեցություն ունենալ Հարավային Ասիայի կրթության վրա մինչև նոր դարեր‌[փա՞ստ]։

ուներ կրթության մասին լավ զարգացված թեորեմ, որն իր համարժեք բառն ունի Նաուատլում՝ tlacahuapahualiztli: Սա նշանակում է «մարդուն մեծացնելու և կրթելու արվեստը»[7], կամ «մարդկանց ուղղորդելու և դաստիարակելու արվեստը»[8]։ Սա կրթության լայն հայեցակարգային ձևակերպում էր, ըստ որի այն սկսվում է տանը, որին աջակցում է ֆորմալ կերպով դպրոց հաճախելը և ամրապնդվում է համայնքում ապրելով։ Պատմաբանները մեջ բերում են, որ ֆորմալ կրթությունը պարտադիր էր բոլորի համար անկախ նրանց սոցիալական և սեռական պատկանելիությունից[9]։ Կա նաև neixtlamachiliztli բառը, որը նշանակում է «մարդուն իմաստություն տալու գործընթացը»[8]։ Այս մտապատկերները ընդգծում են կրթական փորձի մի հավաքական խումբ, որը ծագել է անցյալի փորձառությունը և մտավոր ժառանգությունը հաղորդակցման շնորհիվ հաջորդ սերնդին փոխանցելով, որի նպատակն էր անհատական զարգացումը և իր՝ հասարակության մի մասը կազմելը[8]։

Հռոմի անկումից հետո, Կաթոլիկ եկեղեցին Արևմտյան Եվրոպայում դարձավ կրթաթոշակի հովանավոր։ Վաղ միջնադարոում եկեղեցին հիմնեց եկեղեցական դպրոցներ՝ որպես առաջադեմ կրթության կենտրոններ։ Հիմնադրվածներից որոշները , ի վերջո, վերածվեցին միջնադարյան համալսարանների և Եվրոպական ժամանակակից համալսարաններից շատերի համար նախատիպ դարձան[6]։ Ավելի ուշ միջնադարում Չարտրես եկեղեցին հիմնեց հայտնի և ազդեցիկ Չարտրես եկեղեցական դպրոցը։ Արևմտյան Քրիստոնյաների միջնադարյան համալսարանները ամբողջացված էին Արևմտյան Եվրոպայի բոլոր համալսարանների հետ, խրախուսում էին ֊ ազատությունը և թողարկում էին որակյալ կրթաթոշակների և բնության փիլիսոփաների, ներառյալ մեծ բազմազանություն,որոնցից են Թոմաս Ակինասը Նապլես համալսարանից , Ռոբերտ Գրոսետեստեն Օքսֆորդի համալսարանից՝ գիտական հետազոտության պարբերական մեթոդն ավելի վաղ բացահայտողը[10], և սուրբ Մեծն Ալբերտը, կենսաբանական դաշտի հետազոտության նախաձեռնող[11]։ 1088 թվականին հիմնադրված Բոլոնյայի համալսարանը համարվում է առաջինը և գործող ամենահին համալսարանը[12]։

Այլուր, միջնադարում, Իսլամական գիտությունը և մաթեմատիկան զարգացան Իսլամական խալիֆայության ներքո, որը հիմնադրվել է Միջին Արևելքում, որը տարածվում է Իբերյան արևմուտքից դեպի արևելք՝ Ինդուս Ալմորավիդ Դինաստիա և հարավում՝ Մալի։

Այսօր շատ երկրներում, կրթությունը, որը իրականացվում է դպրոցում կա այլ կերպ, պարտադիր է բոլոր երեխաների համար մինձև որոշակի տարիքի հասնելը։ Պարտադիր կրթության ստեղծման և բնակչության աճի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՈ֊ն հաշվարկել է , որ վերջին 30 տարիների ընթացքում ավելի շատ մարդ է ստանալու ֆորմալ կրթություն քան մինչ այդ ամբողջ մարդկության պատմության մեջ[13]։

Ֆորմալ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմալ կրթությունը հանդիպում է կառուցվածքային միջավայրում, որի պարզ նպատակը ուսանողներին ուսուցանելն է։ Սովորաբար, ֆորմալ կրթությունը կազմակերպվւմ է դպրոցական միջավայրում, որտեղ մի քանի աշակերտներից կազմված դասարաններին ուսուցանում է տվյալ առարկայում որակավորված և վերապատրաստված ուսուցիչ։ Դպրոցական շատ համակարգեր գծագրված են արժեքների կամ իդեալների հիման վրա, որոնք այդ համակարգում կառավարում են կրթական բոլոր ընտրությունները։ Այսպիսի ընտրությունները ներառում են ծրագիրը, կազմակերպչական մոդելները, սովորելու ֆիզիկական տարածությունների գծագիրը (օրինակ դասարանների), աշակերտ֊ուսուցիչ փոխհարաբերությունները, գնահատման մեթոդները, դասասենյակի չափը, կրթական գործունեությունը և այլն[14][15]։

Նախադպրոցական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր երեխաներ Ճապոնիայի մանկապարտեզներից մեկում
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Early childhood education

Նախադպրոցական հաստատությունները կրթություն են տրամադրում 3-7 տարեկանում, կախված երկրից, որտեղ երեխաները ընդունվում են հիմնական կրթություն ստանալու: Սրանք կոչվում են նաև մանկական դպրոցներ և մանակապարտեզներ, բացի Միացյալ Նահանգներից, որտեղ մանկապարտեզ տերմինն օգտագործվոմ է հիմնական կրթության համար‌[փա՞ստ]: Մանկապարտեզը «տրամադրում է երեխայակենտրոն, նախադպրոցական պլան երեքից յոթ տարեկան երեխաների համար, որի նպատակն է երեխայի ֆիզիկական, մտավոր և բարոյական բնույթը, հավասարաչափ շեշտադրում դնելով նրանցից յուրաքանչյուրի վրա»[16]:

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դպրոցի աշակերտներն իրենց ուսուցչուհու հետ, 2014 թվական, Կոլումբիա
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Primary education

Հիմնական(կամ տարրական) կրթությունը առաջին տարիներին հինգից յոթ տարիների ֆորմալ, կառուցվածքային կրթությունից: Ընդհանուր առմամբ, հիմնական կրթությունը բաղկացած է վեցից յոթ տարիների ընթացքում դպրոցական կրթության, որը սկսվում է հինգ կամ վեց տարեկանում, չնայած այն տատանվում է, երբեմն ըստ երկրների: Ընդհանուր առմամբ, վեցից տասներկու տարեկան երեխաների շուրջ 89%-ը ներգրավված են հիմնական կրթության մեջ, և այս քանակը ավելանում է[17]: ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարած Կրթություն բոլորի համար ծրագրերի շրջանակներում, 2015 թվականին շատ երկրներ ներառվել են միջազգային հիմնական կրթության մեջ, իսկ շատ երկրներում այն պարտադիր է: Հիմնական և երկրորդական կրթության միջև բաժանումը կամայական է, բայց ընդհանուր առմամբ այն լինում է տասնըմեկ կամ տասներկու տարի տևողությամբ: Կրթական որոշ համակարգեր ունեն առանձին միջնակարգ դպրոցներ, որտեղ տեղափոխվում են միջնակարգ կրթության վերջին փուլում, մոտավորապես տասնըչորս տարեկան հասակում: Հիմնական կրթություն տրամադրող դպրոցները, հիմնականում կոչվում են հիմնական կամ տարրական դպրոցներ: Հիմնական դպրոցները ստորաբաժանվում են մանկական(4-7 տ.) և կրտսեր դպրոցների(8-13 տ.):

Օրինակ Հնդկաստանում, պարտադիր կրթությունը տևում է ավելի քան տասներկու տարի, որի մեջ մտնում են ութ տարի հիմնական կրթություն, հինգ տարի հիմնական դպրոց հաճախելը և երեք տարի հիմնական բարձրագույն դպրոց հաճախելը: Հնդկաստանի հանրապետությունում տարբեր նահանգներ տրամադրում են 12 տարվա հիմնական դպրոցական, հիմնված ազգային կրթության պլանի շրջանակից, ծրագրված Կրթական Հետազոտության և Ուսուցման Ազգային խորհրդի կողմից:

Կրթության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության հոգեբանությունը գիտություն է կրթական պայմաններում մարդկանց ուսումնառության, կրթական փոխներգործության արդյունավետության, ուսուցման հոգեբանության և դպրոցների որպես կազմակերպություններ սոցիալական հոգեբանության մասին։ Չնայած, որ «կրթության հոգեբանություն» և «սոցիալական հոգեբանություն» եզրույթները հաճախ գործածվում են մեկը մյուսին փոխարինելով, հետազոտողները և տեսաբանները կարող են տարբերակվել որպես/իբրև կրթության հոգեբաններ, իսկ դպրոցի/դպրոցում աշխատող մասնագետները կոչվում են դպրոցի հոգեբաններ։ Կրթության հոգեբանությունը զբաղվում է ընդհանուր բնակչության և դրա ենթախմբերի կրթական ձեռքբերումների գործընթացներով, ինչպիսիք են տաղանդավոր երեխաները և հատուկ կարիք(ներ) ունեցող։

Կրթության հոգեբանությունը կարող է (նաև) մասամբ հասկացվել այլ առարկաների հետ (իր) ունեցած կապի միջոցով․ հիմնականում հոգեբանություն առարկայի, ինչպես բժշկության և կենսաբանության միջև հարաբերություններն են։ Կրթության հոգեբանությունն իր հերթին տեղեկացնում է կրթական ուսումնասիրությունների ընթացքում մասնագիտությունների լայն շրջանակի մասին, ներառյալ ուսումնական նախագծումը, կրթական տեխնոլոգիաները, ուսումնական պլանների մշակումը, կազմակերպչական ուսումնառությունը, հատուկ կրթությունը և դասարանի կառավարումը: Կրթության հոգեբանությունը և՛ փոխառում է ճանաչողական ու ուսումնառության գիտություններից, և՛ նպաստում է դրանց: ԲՈՒՀ-երում կրթության հոգեբանության բաժինները սովորաբար տեղակայված են (լինում) կրթության ֆակուլտետներում, հավանաբար հաշվի առնելով կրթության հոգեբանության վերաբերյալ/բովանդակության բացակայությունը ներածական հոգեբանության դասագրքերում (Լուկաս, Բլազեկ, Ռալեյ, 2006):

Ինտելեկտ-կրթություն հարաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կրթության հոգեբանություն

Ինտելլեկտը կարւոր գործոն է, թե ինչպես է անհատը արձագանքում կրթությանը: Բարձր ինտելեկտ ունեցողները հակված են իրենց ավելի լավ դրսևորել դպրոցում և շարունակել կրթությունը[18]: Այս ազդեցությունը հանդիպում է նաև հակառակ դեպքում․ կրթությունը քիչ նպաստում ինտելեկտի աճին[19]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած կրթական մակարդակը կարևոր է հետագա կյանքում ինտելեկտի կանխատեսման համար, 53 տարեկանում ինտելեկտն ավելի մոտ է 8 տարեկանի ինտելեկտին, քան կրթական ձեռքբերումների(ն)/մակարդակին[20]։

Ուսուցման մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ երկու տասնամյակներում ավելի է մեծացել հետաքրքրությունը ուսուցման մեթոդների և ոճերի նկատմամբ։ Ամենահաճախ հանդիպող/ամենաշատ տարածված ուսուցման մեթոդներն են՝

  • տեսողական: դիտարկման և ուսումնառության առարկան տեսնելու վրա հիմնված ուսումնառություն
  • Լսողական: հրահանգների/տեղեկատվության ունկնդրման վրա հիմնված ուսումնառություն
  • Կինեսթետիկ: շարժման վրա հիմնված ուսումնառություն, օր․՝ ձեռքի աշխատանք և ներգրավում վարժանքներում։

Այլ/մյուս հաճախ գործածվող մեթոդներից են երաժշտական, միջանձնային, վերբալ, տրամաբանական և ներանձնային մեթոդները։

Կրթական սեկտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական սեկտորը կամ կրթական համակարգը հաստատությունների խումբ է (կրթության նախարարություններ, տեղական կրթական մարմիններ, ուսուցիչների վերապատրաստման հաստատություններ, դպրոցներ, համալսարաններ, և այլն), որի առաջնային նպատակը կրթական կառույցների երեխաներին և երիտասարդներին կրթության մատուցումն է։ Այն ներառում է ամենատարբեր մարդկանց՝ կրթակարգ մշակողներ, վերահսկիչներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցի բուժքույրեր, ուսանողներ և այլք։ Բովանդակությունից ելնելով՝ այս հաստատությունները կարող են տարբերվել։ Դպրոցների կրթությունն իրականացնում են կրթական համակարգի տարբեր տարրերի՝ ինչպես օրինակ դպրոցներին վերաբերող կրթական քաղաքականություններ և ուղեցույցեր, կրթակարգ և ուսուցողական նյութեր մշակելու, ուսուցիչներին նախապատրաստելու և վերապատրաստելու միջոցով։

Դպրոցի և՛ ֆիզիկական (ինֆրակառուցվածքը), և՛ հոգեբանական (դպրոցական առօրյան) միջավայրը ևս պայմանավորված է դպրոցական քաղաքականութամբ, որը պետք է երաշխավորի սովորողի բարեկեցությունը դպրոցում գտնվելու ընթացքում։ Տնտեսական համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը գտել է, որ լավագույն արդյունք են ցուցաբերում այն դպրոցները, որտեղ տնօրենները բացարձակ իշխանություն և պատասխանատվություն են ստանձնում, որ ավարտելու ժամանակ հիմնական առարկաներից ուսանողը լավագույն կատարողականը կունենա։ Նրանք պետք է նաև հետադարձ կապ ապահովեն ուսանողերի հետ որակի ապահովման և բարելավման համար։Կառավարությունը պետք է սահմանափակվի ուսանողի մասնագիտական վերհսկողության հարցում։

Կրթական սեկտորն ամբողջովին ինտեգրված է հասարակությանը՝ բազմաթիվ շահառուների և այլ սեկտորների փոխգործակցության միջոցով։Այդպիսին կարող են լինել ծնողները, տեղական համայնքները, կրոնական առաջնորդները, ՀԿ֊ները,զանազան շահառուներ՝ աոողջության, երեխայի պաշտպանության, արդարության և օրենքի կիրառման (ոստիկանություն), մեդիայի և քաղաքական առաջնորդության ոլորտում։

Միջազգայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե բոլոր երկրները այժմ ունեն Ընդհանուր նախնական կրթության համակարգ։

Նմանություններ֊դպրոցների ընդհանուր միջազգային համակարգերում աճել է միջազգային ուսանողական փոխանակումների գաղափարը։ Եվրոպական Սոկրատես֊Էրազմուս ծրագիրը[21] նպաստում է Եվրոպական համալսարանների ուսանողական փոխանակումներին։ Սորոսի հիմնադրամը[22] բազում հնարավորություններ է ստեղծում Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ուսանողների փոխանակման համար։Միջազգային բակալավրիատի ծրագրերը նպաստում են կրթության միջազգայնացմանը։ Ամերիկյան համալսարանների կողմից ղեկավարվող առցանց գլոբալ կամպուսը ազատ հասանելիություն է տալիս այն կրթական նյութերի և դասախոսությունների համար, որոնք ձայնագրվում են իրական դասընթացների ժամանակ։ Միջազգային ուսանողների գնահատման ծրագիրը և Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիան օբյեկտիվորեն դիտարկում և համեմատում է տարբեր ազգերի զանազան ուսանողների մասնագիտացումը։

Մասնավոր և հանրային ֆինանսավորումը զարգացող երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցածր Վճարվող Մասնավոր Դպոցներում (ՑՎՄԴ) իրականացված հետազոտությունը պարզել է, որ ավելի քան 5 տարի մինչև 2013թ հուլիսը, ՑՎՄԴ֊երի՝ Կրթություն հասանելի բոլորին (ԿՀԲ) նպատակների շուրջ բանավեճը բևեռացվել է և ավելի լայն տարածում է ստացել միջազգային քաղաքականության մեջ[23]։ Բևեռացումը տեղի է ունեցել այն դիտարկումների արդյունքում, թե արդյոք դպրոցներն հասանելի են աղքատների համար, մատչելի են խոցելի խմբերին, մատուցում են որակյալ կրթություն, աջակցում են հավասարությանը և ֆինանսական կայունությանը։ Զեկույցն ուսումնասիրել է այն հիմնական մարտահրավերները, որոնք նախանշվել էին ՑՎՄԴ֊ների զարգացմանն աջակցող կազմակերպությունների կողմից։ Հարցաշարը եզրակացնում է, որ այս տիպի դպրոցները տարածվում են Աֆրիկայում և Ասիայում[23]։ Այս հաջողությունը բացատրվում է գերպահանջարկի առկայությաամբ։ Այս հարցադրումները վերաբերում են հետևյալին՝

Հավասարություն։Այս հասկացությունը լայնորեն հանդիպում է գրականության մեջ։Զարգացող երկրներում ՑՎՄԴ աճի զարգացումը կարող է խթան հանդիսանալ այդ երկրներում գոյություն ունեցող անհավասարությունների կամ դրանց խթանման համար,քաղաքային և գյուղական բնակչության; բարձր և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, տղաների և աղջիկների միջև։Զեկույցի արդյունքներն առաջարկում են, որ իգական սեռը կարող է թերներկայացված լինել և որ ՑՎՄԴ֊ներն առավել քիչ հասանելի են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար, քան բարձր եկամուտ ունեցողների համար։

Որակ և կրթական արդյունքներ։Դժվար է ընդհանրացնել մասնավոր դպրոցների որակը։Մինչ շատերն առավել լավ արդյունքներ են գրանցում,քան կառավարության գործընկերները՝անգամ իրենց սոցիալական կարգավիճակով հանդերձ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս հակառակը։ Որոշ երկրներում կախված ուսուցչի բացակայության աստիճանից, ուսուցման գործընթացը և աշակերտ֊ուսուցիչ հարաբերությունները ՑՎՄԴ֊ներում ավելի լավ են քան պետական դպրոցներում։

Ընտրություն և վճարունակություն։Ծնողները կարող են ընտրել մասնավոր դպրոցներ՝ կրթության ուսուցման բարձր որակի և հարմարավետության, ինչպես նաև անգլերեն լեզվով ուսուցման իրականացման համար։Այնուամենայնիվ, «ընտրություն» հասկացությունը չի վերաբերում բոլոր բովանդակություններին, կամ հասարակության բոլոր խմբերին, մասամբ՝ վճարունակության սահմանափակության պատճառով(որը բացառում է չունևորներից շատերին) և բացառման այլ ձևերի՝ կախված ցեղային առանձնահատկությունների կամ սոցիալական կարգավիճակի հետ։ Վճարի արժևորում և ֆինանսական կայունություն։Փաստ է,որ մասնավոր դպրոցները ցածր վարձով գործում են՝ իրենց ուսուցիչների աշխատավարձը ցածր պահելու հաշվին, և իրենց ֆինանսական վիճակը կարող է լինել ծայրահեղ, քանի որ իրենք կախվածության մեջ են գտնվում ցածր եկամուտ ունեցող տնտեսվարողներից։ Զեկույցը ներառում է որոշ ստացված վաուչերի դեպքեր և սուբսիդավորման ծրագրեր, սեկտորին միջազգային աջակցության գնահատականները շատ տարածված չեն։[23] Կարգավորման անարդյունավետությունը մատնանշելը կարևոր մարտահրավեր է։Զարգացող մոտեցումները ընդգծում են ՑՎՄԴ֊երի շուկայի քաղաքական տնտեսության ըմբռնման կարևորությունը, մասնավորապես՝ ինչպես կարող են սպառողի, կառավարության և մասնավոր առաջարկողի իշխանության և հաշվետվողականության փոխհարաբերությունները ստեղծել առավել լավ կրթական արդյունք չունևորի համար։

Կրթությունը և տեխնոլոգիան զարգացող երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Կրթություն և տեխնոլոգիա

Տեխնոլոգիան առավել նշանակալի դեր է խաղում աղքատ շրջանների և զարգացող երկրների բնակչությանը կրթական նյութերի հասանելիության հարցում: Այնպիսի բարեգործություններն, ինչպիսիք են Մեկ Լափթոփ Յուրաքանչյուր Երեխային (ՄԼՅԵ) ծրագիրն է կոչված են ձևավորելու ինֆրակառուցվածք՝ մատուցելու ուսումնական նյութեր կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին: ՄՏԻ Մեդիա Լաբի խումբը, որ կազմում է ՄԼՅԵ հիմնադրամը և աջակցություն է ստանում որոշ մեծ կորպորացիաների կողմից, նպատակ է սահմանել՝ ստեղծել 100 ԱՄՆ դոլլար կազմող լափթոփեր, որոնք կմատուցեն կրթական ծրագրեր: Այդ համակարգիչները /լափթոփերը/ լայնորեն հասանելի էին մինչև 2008 թվականը: Դրանք վաճառվում էին այդ գնով կամ տրվում նվիրատվության գումարի դիմաց: Նոր Համագործակցություն հանուն Աֆրիկայի Զարգացման (NEPAD) Աֆրիկայում գործարկել է «էլեկտրոնային դպրոցի ծրագիրը», որպեսզի ապահովի նախնական և ավագ դպրոցի բոլոր 600 000 դպրոցներին համակարգչային կահավորումով, կրթական նյութերով, և 10 տարվա համացանցի կապի սպասարկմամբ:[24] Միջազգային զարգացման Գործակալության nabuur.com կոչվող ծրագիրը[25] , որը մեկնարկել է ԱՄՆ նախկին պրեզիդենտ Բիլ Քլինթոնի աջակցությամբ, համացանցը կիրառում է, որպեսզի հնարավորություն տա անհատների համագործակցության կայացմանը սոցիալական զարգացման համար: Հնդկաստանը զարգացնում է տեխնոլոգիաներ, որոնք շրջանցում են հեռախոսը և համացանցային ինֆրակառուցվածքը, որպեսզի մատուցեն հեռահար կրթություն իրենց ուսանողներին: 2004 թվականին Հնդկաստանի Տիեզերական Հետազոտությունների կազմակերպությունը ներդրեց EDUSAT-ը՝ որը երկրի առավել մեծաքանակ բնակչությանը ապահովում է ուսումնական նյութերի հասանելիություն հնարավորինս ցածր գնով՝ արբանյակային կապի միջոցով:[26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dewey John (1944) [1916]։ Democracy and Education։ The Free Press։ էջեր 1–4։ ISBN 978-0-684-83631-7 
  2. Article 13 of the United Nations' 1966 International Covenant on Economic, Social and Cultural Rights recognizes a universal right to education. ICESCR, Article 13.1
  3. educate. Etymonline.com. Retrieved on 2011-10-21.
  4. Assmann, Jan (2002)։ The Mind of Egypt: History and Meaning in the Time of the Pharaohs։ էջ 127 
  5. «Plato»։ Encyclopædia Britannica։ 2002 
  6. 6,0 6,1 Geoffrey Blainey; A Very Short History of the World; Penguin Books, 2004
  7. Colin Ernesto (2014)։ Indigenous Education through Dance and Ceremony: A Mexica Palimpsest։ New York: Palgrave Macmillan։ էջ 65։ ISBN 9781349470945 
  8. 8,0 8,1 8,2 León-Portilla Miguel (2012)։ Aztec Thought and Culture: A Study of the Ancient Nahuatl Mind։ Norman: University of Oklahoma Press։ էջեր 134–135։ ISBN 0806105690 
  9. Reagan Timothy (2005)։ Non-Western Educational Traditions: Alternative Approaches to Educational Thought and Practice։ Mahwah, NJ: Lawrence Erlbaum Associates, Publishers։ էջ 108։ ISBN 0805848576 
  10. «Robert Grosseteste»։ Catholic Encyclopedia։ Newadvent.org։ 1 June 1910։ Վերցված է 2011-07-16 
  11. «St. Albertus Magnus»։ Catholic Encyclopedia։ Newadvent.org։ 1 March 1907։ Վերցված է 2011-07-16 
  12. Nuria Sanz, Sjur Bergan: "The heritage of European universities", 2nd edition, Higher Education Series No. 7, Council of Europe, 2006, ISBN, p. 136
  13. Robinson, K.: Schools Kill Creativity. TED Talks, 2006, Monterey, CA, US.
  14. «Enhancing Education» 
  15. «Perspectives Competence Centre, Lifeling Learning Programme»։ Արխիվացված օրիգինալից-ից 15 October 2014-ին 
  16. Ross Elizabeth Dale (1976)։ The Kindergarten Crusade: The Establishment of Preschool in the United States։ Athens: Ohio University Press։ էջ 1 
  17. UNESCO, Education For All Monitoring Report 2008, Net Enrollment Rate in primary education
  18. Butler, S., Marsh, H., & Sheppard, J. (1985). Seven year longitudinal study of the early prediction of reading achievement. Journal of Educational Psychology, 77, 349–61.
  19. Baltes, P., & Reinert, G. (1969). Cohort effects in cognitive development in children as revealed by cross sectional sequences. Developmental Psychology, 1, 169–77
  20. Richards, M., Sacker, A. (2003) Lifetime Antecedents of Cognitive Reserve. Journal of Clinical and Experimental Neuropsychology, 25, 614–24
  21. «Socrates-Erasmus Program»։ Erasmus.ac.uk։ Վերցված է 2010-06-19 
  22. «Soros Foundation»։ Soros.org։ Վերցված է 2010-06-19 
  23. 23,0 23,1 23,2 «Low-cost private schools: evidence, approaches and emerging issues»։ Eldis։ Վերցված է 10 January 2014 
  24. «African nations embrace e-learning, says new report»։ PC Advisor։ 16 October 2012։ Վերցված է 2012-10-24 
  25. «nabuur.com»։ nabuur.com։ Վերցված է 2013-10-03 
  26. «EDUSAT»։ ISRO։ Վերցված է 2013-01-01