Գյուղատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսություն (կոչվում է նաև ֆերմերություն կամ հողագործություն) կենդանիների, բույսերի, սունկերի և սննդի համար օգտագործվող այլ կենսաբանական արտադրանքների բազմացումն ու բուծումն է։[1]

Գյուղատնտեսությունը ամենակարևոր ոլորտներից է, որը գործնականորեն առկա է բոլոր երկրներում։ Աշխարհի գյուղատնտեսությունում զբաղված է մոտ 1 մլրդ. տնտեսապես ակտիվ բնակչություն։

Գյուղատնտեսության խնդիրների հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեն այնպիսի գիտություններ, ինչպիսիք են ագրոնոմիան, անասնապահությունը, հողաբարելավումը, բուսաբուծությունը, անտառամշակումը և այլն։

Գյուղատնտեսության առաջացումը կապված է այսպես կոչված արտադրության միջոցների «նեոլիտական հեղափոխության» հետ, որն սկսվել է մոտ 12 հազ. տարի առաջ և բերել է արտադրող տնտեսության առաջացմանը և քաղաքակրթության հետագա զարգացմանը։

Պատմություն[խմբագրել]

Շումերական մանգաղ պատրաստված թրծած կավից (մ.թ.ա 3000 թվական)

Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են ոռոգումը, մշակաբույսերի ռոտացիան, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների կիրառումը և անասունների ընտելացումը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում։ Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում։ Գյուղատնտեսական հասարակության մեջ աշխատանքի բաժանումը ընդհանուր մասնագիտացումը դարձրեց հազվադեպ իրողություն մշակաբույսերի վարել-ցանելու պրոցեսում, որն էլ խթան հանդիսացավ ավելի բարդ հասարակության` քաղաքակրթության ձևավորմանը։

Երբ գյուղատնտեսները կարողացան իրենց ընտանիքների պահանջից ավել մթերք արտադրել, հասարակության մյուս անդամները հնարավորություն ստացան զբաղվել այլ ոլորտներով քան սննդամթերքի արտադրությունն է։ Պատմաբաններն ու մարդաբանները երկար վիճել են քաղաքակրթության զարգացման մեջ գյուղատնտեսության ունեցած ավանդի վերաբերյալ։ Աշխարհի բնակչության քանակը երևի թե երբեք 15 միլոնը չէր հատի, եթե չլիներ գյուղատնտեսական զարգացումը։

Ըստ աշխարհագրագետ Ջերիդ Դայմնդի՝ գյուղատնտեսության բացասական հետևանքները եղել են՝ օրական աշխատաժամանակի երկարացումը, սննդի վատթարացմանը, վարակիչ հիվանդությունների ավելացումը և կյանքի տևողության կրճատումը[2]։

Նախապատմական շրջան[խմբագրել]

Անտառային այգեգործությունը` բուսական մթերքների արտադրության համակարգը, համարվում է աշխարհի ամենահին գոյահամակարգը։ [3] Անտառային այգիները պատմություն են առնում նախապատմական ժամանակներից։ Նրանք գտնվում էին խիտ անտառներով ծածկված գետափերի երկայնքներում և մուսսոնային խոնավ նախալեռնային շրջաններում։ Ընտանիքների անմիջական միջավայրի բարելավման աստճանական ընթացքում առանձնացել են օգտակար ծառերի և որթատունկների տեսակները, պահպանվել և բարելավվել, մինչդեռ անցանկալի տեսակները վերացվել են։ Վերջ ի վերջո, ընտրվել են ամենալավ օտարերկրյա տեսակները և ներառվել ընտանիքի այգում։[4]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]