ՅՈՒՆԵՍԿՕ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր վարչական շենքը Փարիզում
,,Ճապոնական,, կամ ,,Բարեկամության,, անվանումը կրող պարտեզը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր վարչական շենքի մոտ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր խորհրդաժողովը /2013 թ. նոյեմբերի 7-ին/

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO[1] ֆր.՝ Organisation des Nations unies pour l'éducation, la science et la culture), Միավորված ազգերի՝ 1945 թվականին հիմնված հատուկ գործակալություն, որի գլխավոր վարչության գրասենյակները գտնվում են Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակներն են՝ կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում պետությունների ու ժողովուրդների համագործակցությունն ընդլայնելու, այդ ասպարեզներում բարեփոխումների իրականացմանը օժանդակելու ճանապարհով աջակցել աշխարհում խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործին, ապահովել արդարությունը, օրենքի գերիշխանությունը, օրինականության պահպանումը, համընդհանուր հարգանքը արդարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ՝ բոլոր ժողովուրդների ու մարդկանց համար՝ անկախ ռասսայական և ազգային պատկանելությունից, սեռից, լեզվից, սեռական կողմնորոշումից, դավանանքից[2].[3]:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բնույթով և էությամբ Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի հետնորդն է:

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության անդամ պետությունների թիվը հասել է 195-ի[4], որոնց գումարվել են ասոցացված տասը անդամներ[5][6]: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության տարբեր բնագավառները համակարգող, ղեկավարող գրասենյակների մեծ մասը այսպես ասած՝ փնջային է, տեղակայված է երեք և ավելի երկրներում: Կան նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ: Ընդհանուր առմամբ՝ աշխարհի տարբեր երկրներում գործում են վաթսունից ավելի բյուրոներ ու ստորաբաժանումներ:

Կազմակերպությունն իր խնդիրների իրականացմանը հետամուտ է լինում հինգ խոշոր ծրագրերի միջոցով, որոնք են՝ կրթությունը, բնական գիտությունները, հասարակական գիտությունները, մշակույթը և հաղորդակցությունը (վերջինս՝ տեղեկատվության հետ միասին): ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերից են գրագիտության ըստ ամենայնի տարածումը, ուսուցիչների պատրաստումն ու վերապատրաստումը, միջազգային գիտական ծրագրերը, անկախ մամուլին և մամուլի ազատությանն աջակցելը, տարածաշրջանների և մշակույթի պատմությանն առնչվող ծրագրերը, մշակութային բազմազանությանն օժանդակելը, համաշխարհային գրականության թարգմանություններին լայն ծավալ հաղորդելը, մշակութային, բնապահպանական ժառանգությունների պահպանության և պրոպագանդման գործում միջազգային համագործակցությանը նպաստելը, մարդու իրավունքների իրացումն ապահովելը, համաշխարհային թվայնացման բաժանումների միջև կամուրջներ գցելուն ուղղված ջանքերի գործադրումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման խմբի անդամ է[7]:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր նպատակներն են՝ "կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության, տեղեկատվության զարգացմանը նպաստելու միջոցով արժանի ներդրում ունենալ աշխարհում խաղաղությունն ապահովելու, աղքատությունը կրճատելու, կայուն զարգացում և միջմշակութային երկխոսություն ծավալելու գործում[8] Առաջնահերթություններից են նաև բոլորի համար որակյալ կրթությունը, հասարակական, բարոյական մարտահրավերների հասցեականությունը, գիտելիքահենք հասարակությունների ստեղծումը, մշակութային բազմազանությանն աջակցելը[9]:Միով բանիվ՝ այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկված են միջազգայնորեն համաձայնեցված «Հազարամյակի զարգացման նպատակներ» փաստաթղթում:

Կազմակերպության գործունեության շրջանակում ընդգրկված հիմնախնդիրներից են խտրականության վերացումը գրագիտության և կրթության բնագավառներում, ազգային մշակույթների ուսումնասիրումն ու ազգային կադրերի պատրաստումը, հասարակական գիտությունների, երկրաբանության, օվկիանոսագրության, կենսոլորտի հիմնախնդիրները[2]: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում են գտնվում Աֆրիկայի զարգացմանն ու գենդերային հավասարությանն առնչվող հիմնահարցերը:

Համագործակցությունը ոչ կառավարական կազմակերպությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական հարաբերություններ ունի ոչ կառավարական 322 կազմակերպությունների հետ[10]: Դրանց մեծ մասն առնչվում է մի որևէ որոշակի գործի հետ, և միայն մի քանիսն են ընտրված, որոնց հետ պահպանվում են ձևակերպված, երկարաժամկետ հարաբերություններ[11] ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հարաբերությունների բարձրագույն եղանակը "ձևակերպված ընկերակցությունն" է, և այդ կարգի հարաբերություններ հաստատած 22 ոչ կառավարական կազմակերպություններ[12] զբաղեցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր գրասենյակներ: Դրանք են.

Հապավ. Կազմակերպությունը
IB International Baccalaureate/Միջազգային բակալավրիատ
CCIVS Co-ordinating Committee for International Voluntary ServiceՄիջազգային կամավոր. ծառայության համակարգ.կոմիտե
EI Education International/Միջազգային կրթություն
IAU International Association of Universities/Համալսարանների միջազգ. ընկերակցություն
IFTC Internat. Council for Film, Televis. and Audiovisual Communic./Կինոոյի, հեռուստատես.և տեսաձայն. հաղորդակց. խորհ.
ICPHS International Council for Philosophy and Humanistic Studies which publishes Diogenes
ICSU International Council for Science/Գիտության միջազգային խորհուրդ
ICOM International Council of Museums/Թանգարանների միջազգային խորհուրդ
ICSSPE International Council of Sport Science and Physical Education
ICA International Council on Archives/Արխիվների միջազգ. խորհուրդ
ICOMOS International Council on Monuments and Sites/Տեսարժ. վայր. միջազգ. խորհուրդ
IFJ International Federation of Journalists/Ժուռնալիստների միջազգային դաշնություն
IFLA International Federation of Library Associations and Institutions/Գրադարանն. միջազգ. դաշն.
IFPA International Federation of Poetry Associations/Բանաստեղծ. միավորումն. միջազգ. դաշն.
IMC International Music Council/Երաժշտ. միջազգ. խորհուրդ
IPA International Police Association/Ոստիկան. միջազգ. ընկերակցութ.
INSULA International Scientific Council for Island Development/Կղզիների զարգացմ. միջազգ. գիտխորհուրդ
ISSC International Social Science Council/Հասարակագիտ. միջազգ. խորհուրդ
ITI International Theatre Institute/Թատրոնի միջազգ. ինստիտուտ
IUCN International Union for Conservation of Nature and Natural Resources
IUTAO International Union of Technical Associations and Organizations/Տեխն. միավորումն. միջազգ. միութ.
UIA Union of International Associations/Միջազգ. միավորումն. միութ.
WAN World Association of Newspapers/Լրագրերի համաշխ. միավորում
WFEO World Federation of Engineering Organizations/Ինժեներ. կազմակերպ. համաշխ. միավ.
WFUCA World Federation of UNESCO Clubs, Centres and Associations/ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբն.,կենտրոնն. և միավ. համաշխ. դաշն.

Ինստիտուտներ և կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտները կազմակերպության մասնագիտացված բաժանմունքները կամ հաստատություններն են, որոնք սատարում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը՝ մասնագիտացված աջակցություն ցույց տալով փնջային և ազգային գրասենյակներին:

Հապավ. Անվանումը Տեղը
IBE International Bureau of Education Geneva[13]
UIL UNESCO Institute for Lifelong Learning Hamburg[14]
IIEP UNESCO International Institute for Educational Planning Paris (headquarters) and Buenos Aires and Dakar (regional offices)[15]
IITE UNESCO Institute for Information Technologies in Education Moscow[16]
IICBA UNESCO International Institute for Capacity Building in Africa Addis Ababa[17]
IESALC UNESCO International Institute for Higher Education in Latin America and the Caribbean Caracas[18]
UNESCO-UNEVOC UNESCO-UNEVOC International Centre for Technical and Vocational Education and Training Bonn[19]
UNESCO-IHE UNESCO-IHE Institute for Water Education Delft[20]
ICTP International Centre for Theoretical Physics Trieste[21]
UIS UNESCO Institute for Statistics Montreal[22]

| 2014–17[23] |

Գլխավոր տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենների ցանկը՝ սկզբից մինչև մեր օրերը.

Անունը Երկիրը Ժամանակահատվածը
1 Julian Huxley Միացյալ Թագավորություն 1946–1947
2 Jaime Torres Bodet {{{2}}} Մեքսիկա 1948–1952
- John Wilkinson Taylor ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1952–1953 (ընդհատվել է)
3 Luther H. Evans ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1953–1958
4 Vittorino Veronese {{{2}}} Իտալիա 1958–1961
5 René Maheu {{{2}}} Ֆրանսիա 1961–1974
6 Amadou-Mahtar M'Bow {{{2}}} Սենեգալ 1974–1987
7 Federico Mayor Zaragoza {{{2}}} Իսպանիա 1987-1999
8 Koichirō Matsuura Ճապոնիա 1999–2009
9 Irina Bokova Flag of Bulgaria.svg Բուլղարիա 2009–2017
10 Audrey Azoulay {{{2}}} Ֆրանսիա 2017- առ այսօր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Librería en Línea - Venta de libros editados o coeditados por la UNESCO
  • Base de datos UNESDOC - Más de 150 000 documentos de la UNESCO en texto completo , así como metadatos de las colecciones de la Biblioteca de la UNESCO y los centros de documentación de Oficinas regionales e Institutos.
  • Angelika Hüfner, Hans Krönner [Berliner Komitee für UNESCO-Arbeit e. V.] (Hrsg.): Kultur des Friedens – Ein Beitrag zum Bildungsauftrag der UNESCO. Berlin 2017 (PDF; 8,79 MB).
  • Klaus Hüfner, Wolfgang Reuther (Hrsg.): UNESCO-Handbuch. Luchterhand, Neuwied/Kriftel/Berlin 1996, ISBN 978-3-472-02489-7. (2. Auflage. UNO-Verlag, Bonn 2005, ISBN 978-3-923904-60-0).
  • Klaus Hüfner: UNESCO – Organisation der Vereinten Nationen für Erziehung, Wissenschaft und Kultur. In: Helmut Volger (Hrsg.): Lexikon der Vereinten Nationen. Oldenbourg Wissenschaftsverlag, München, Wien 2000, ISBN 978-3486247954, S. 553–556.
  • Klaus Hüfner: UNESCO und Menschenrechte. (= Politikwissenschaft, Band 3). Frank & Timme, Berlin 2007, ISBN 978-3865960665.
  • Klaus Hüfner: Wer rettet die UNESCO? (= Politikwissenschaft, Band 6). Frank & Timme, Berlin 2013, ISBN 978-3865965448.
  • Hans-Heinz Krill: Die Gründung der UNESCO. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte. Jahrgang 16 (1968), Heft 3, S. 247–279 (PDF; 1,54 MB).
  • Philipp Winkler: Standard-setting in der UNESCO. In: NVwZ-Extra 38(12), S. 1–6 (PDF; 105 kB).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «UNESCO»։ UNESCO։ Վերցված է 25 September 2015 
  2. 2,0 2,1 Организация Объединённых Наций по вопросам образования, науки и культуры // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).(Ստուգված է 5 Հոկտեմբերի 2017)
  3. «UNESCO history»։ UNESCO։ Վերցված է 23 April 2010 
  4. UNESCO's General Conference voted on 31 October 2011 "to admit Palestine as a member State". However, it notes that, for "its membership to take effect, Palestine must sign and ratify UNESCO's Constitution". «UNESCO " Media Services " General Conference admits Palestine as UNESCO Member State»։ UNESCO 
  5. «Member States | United Nations Educational, Scientific and Cultural Organization»։ UNESCO։ Արխիվացված օրիգինալից-ից 8 September 2010-ին 
  6. «The Faroes become associated <ny specialized institutes and centres throughout the world»։ Արխիվացված օրիգինալից-ից 23 August 2011-ին 
  7. «UNDG Members»։ United Nations Development Group։ Արխիվացված օրիգինալից-ից 11 May 2011-ին։ Վերցված է 8 August 2011 
  8. «Introducing UNESCO»։ UNESCO։ Վերցված է 8 August 2011 
  9. «UNESCO • General Conference; 34th; Medium-term Strategy, 2008–2013; 2007» (PDF)։ Վերցված է 8 August 2011 
  10. «Quoted on UNESCO official site»։ Ngo-db.unesco.org։ Արխիվացված օրիգինալից-ից 25 June 2012-ին։ Վերցված է 1 July 2012 
  11. «Full list of NGOs that have official relations with UNESCO»։ UNESCO։ Վերցված է 1 July 2012 
  12. «UNESCO Headquarters Committee 107th session 13 Feb 2009»։ Ngo-db.unesco.org։ Արխիվացված օրիգինալից-ից 25 June 2012-ին։ Վերցված է 1 July 2012 
  13. «International Bureau of Education»։ UNESCO։ Վերցված է 14 November 2018 
  14. «About the Institute»։ UIL - UNESCO Institute for Lifelong Learning։ Վերցված է 14 November 2018 
  15. «IIEP UNESCO»։ Վերցված է 14 November 2018 
  16. «Contact Us»։ UNESCO IITE։ Վերցված է 14 November 2018 
  17. «Contact Us»։ IICBA։ UNESCO։ Վերցված է 14 November 2018 
  18. «Contact Us»։ IESALC (Spanish)։ UNESCO 
  19. «UNESCO-UNEVOC International Centre»։ Վերցված է 14 November 2018 
  20. «Home»։ IHE Delft Institute for Water Education։ UNESCO։ Վերցված է 14 November 2018 
  21. «Mission & History»։ ICTP - International Centre for Theoretical Physics։ UNESCO։ Վերցված է 14 November 2018 
  22. «Contact Us»։ UNESCO Institute for Statistics։ Վերցված է 14 November 2018 
  23. Table_2013-2015.pdf UNESCO Membership by Electoral Groups. Retrieved 12 November 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]