Ռուդոլֆ Շտայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ռուդոլֆ Շտայներ
Rudolf Steiner
Steiner um 1905.jpg
Ծնվել է փետրվարի 25, 1861({{padleft:1861|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:25|2|0}}) կամ փետրվարի 27, 1861({{padleft:1861|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2] Դոնյի Կրալյեվեց
Մահացել է մարտի 30, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:30|2|0}})[3][2] (64 տարեկանում) Դորնախ[3]
Գերեզման Դորնախ
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն ճարտարապետ, գրականության պատմաբան, փիլիսոփա, դրամատուրգ, պարուսույց, նկարիչ, ինքնակենսագիր, մանկավարժ, երաժշտագետ, բանաստեղծ, ոչ գեղարվեստական գրող և գրող
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[4]
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]
Կայք rudolf-steiner.com
Rudolf Steiner Վիքիպահեստում

Ռուդոլֆ Շտայներ (գերմ.՝ Rudolf Steiner, փետրվարի 25, 1861 կամ փետրվարի 27, 1861[1][2] , Դոնյի Կրալյեվեց - մարտի 30, 1925[3][2] , Դորնախ[3]), ավստրիացի փիլիսոփա, միստիկ գրող, էզոթերիկ, անտրոպոսոֆիա հոգևոր ուսմունքի հիմնադիր։

Սկզբնապես ընդունելություն է գտել որպես Գյոթեի ժառանգությունն ու ճանաչողության տեսությունն ուսումնասիրող[6]: 20-րդ դարի սկզբին հիմնել է անտրոպոսոֆիայի հոգևոր շարժումը՝ էզոթերիկ քրիստոնեական ուսմունք, որը սկիզբ է առնում եվրոպական տրանսցենդալիզմից և աղերսներ ունի թեոսոֆիայի հետ։ Շտայների գլխավորությամբ այս շարժումը մի քանի փուլեր ունեցավ։ Առաջինում՝ ավելի շատ փիլիսոփայորեն կողմնորոշվածում, Շտայները փնտրում էր գիտության և ոգու համադրությունը։ Այդ տարիների նրա փիլիսոփայական աշխատանքը՝ ոգեգիտությունը, ձգտում է միավորել ճանաչողության արևմտյան եղանակը և մարդ արարածի ներքին ու ոգեկան պահանջմունքները[7]։ Երկրորդ շրջանում, որն սկսվում է մոտ 1907 թվականից, Շտայները լայն գործունեություն է ծավալում արվեստի տարբեր ճյուղերում՝ ներառյալ դրաման, շարժման արվեստը (նոր տիպի արվեստի մշակում, որը կոչվեց էվռիթմիա) և ճարտարապետությունը։ Այս աշխատանքի գագաթնակետը բոլոր արվեստների տուն հանդիսացող մշակութային կենտրոնի՝ Գյոթեանումի կառուցումն էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Շտայները համագործակցում է մանկավարժների, գյուղատնտեսների, բժիշկների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների հետ և որպես գործնական բարենորոգիչ դնում է վալդորֆյան մանկավարժության, անտրոպոսոֆիական բժշկության, բուժական մանկավարժության, բոտմերյան գիմնաստիկայի, բիոդինամիկական գյուղատնտեսության հիմքերը, խթանում է էվռիթմիայի և նոր ուղությունների զարգացումը դրամատիկական արվեստում, գեղանկարչության և ճարտարապետության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտայների ծնողները ծագումով Ավստրիայի գերմանացիներից էին։ Հայրը երկաթուղային ծառայող էր, և նրա մասնագիտության բերումով ընտանիքը հաճախ էր փոխում բնակավայրը։ 1863 թվականին Շտայներները տեղափոխվում են Փոթշախի երկաթգծային փոքրիկ կայարան։ Մերձալպյան գեղատեսիլ բնության մեջ նոր-նոր ներխուժող տեխնիկայի հարևանությամբ էլ անցնում են Ռուդոլֆ Շտայների մանկության առաջին տարիները։ 1868 թվականին տեղափոխվում են Նոյդյորֆ։ 1872 թվականին Ռուդոլֆը սկսում է հաճախել Վիներ-Նոյշտադթի ռեալական դպրոցը, որտեղ առնչվում է բնագիտական և տեխնիկական առարկաների հետ։ Զուգահեռաբար ծանոթանում է գերմանական դասական գրականությանը՝ Գյոթե, Շիլլեր, Լեսսինգ։ Տասնվեց տարեկան հասակում սկսում է ուսումնասիրել Կանտի «Զուտ բանականության քննադատությունը»։

Տունը, որտեղ ծնվել է Շտայները, Խորվաթիա

1879 թվականին ավարտելով ռեալական դպրոցը, Շտայներն ընդունվում է Վիեննայի տեխնիկական բարձրագույն դպրոց։ Ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա, անալիտիկ մեխանիկա, կենդանաբանություն, հանքաբանություն, քիմիա, բուսաբանություն, երկրաբանություն, գրականության պատմություն, պետական իրավունք։ Հաճախել է գերմանական գրականության մասին Գյոթեի, մեծ գիտակ Կարլ Յուլիուս Շրյոերի դասախոսություններին։ Զուգահեռաբար համալսարանում լսել է Ռոբերտ Ցիմմերմանի ու Ֆրանց Բրետանոյի փիլիսոփայական դասախոսությունները։ Սկսել է կարդալ Ֆիխտե, ծանոթացել Վիեննայի մշակութային հարուստ կյանքին։ Շփվել է բազմաթիվ նշանավոր անհատականությունների հետ։

Սկզբնական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Կարլ Յուլիուս Շրյոերի միջամտությամբ 21-ամյա Շտայներին առաջարկում են Յոզեֆ Քյուրշների հրատարակած «Գերմանական ազգային գրականության» մոնումենտալ շարքում խմբագրելու և լույս ընծայելու Գյոթեի բնագիտական աշխատությունները։ Շտայների համար սկսվում է Գյոթեի բնագիտության ինտենսիվ ուսումնասիրությունը, որը ծավալուն մեկնություններով ամփոփվում է շարքի հինգ հատորներում։ Հետագայում այս ֆունդամենտալ աշխատանքը զարգանում է և լույս տեսնում Գյոթեի իմացաբանությանը նվիրված առանձին գրքերով («Գյոթեի աշխարհայացքի իմացաբանական հիմնագծերը», 1886, «Գյոթեի աշխարհայացքը», 1897)։ Այս ուսումնասիրությունների շնորհիվ Գյոթեն դառնում է Շտայների կյանքի կարևորագույն տարրը։

Գյոթեի բնագիտական երկերի հրատարակմանը զուգահեռ Շտայները մասնավոր դասեր է տալիս՝ ապրուստը հոգալու համար։ Շտայների մանկավարժական տասնհինգամյա գործունեությունը հետագայում իր պտուղներն է տվել Վալդորֆյան մանկավարժության մեթոդաբանական կառուցվածքում։ 1886 թվականին Շտայներին առաջարկում են աշխատակցել Գյոթեի երկերի Վայմարյան հրատարակությանը։ 1889 թվականին Շտայները մեկնում է Վայմար՝ Գյոթեի արխիվում ծանոթանալու աշխատանքային ծրագրին, իսկ 1890 թվականից սկսում է աշխատանքը, որը ձգվում է մինչև 1897 թվականը։ Չնայած խիստ հետաքրքիր ու դժվարին ուսումնասիրություններին, Շտայներին ճնշում էր արխիվային արխիվի հեղձուցիչ մթնոլորտը։ Այդ ամենով հանդերձ, ընդլայնվում է Շտայների ծանոթությունների շրջանակը, «հայտնագործվում են» Հեկկելը, Նիցշեն, Շտիռները։

1891 թվականին Ռոստոկում պաշտպանում է դոկտորական թեզ՝ «Ճանաչողության տեսության հիմնահարցը, հատուկ ուշադրություն դարձնելով Ֆիխտեի "Գիտության ուսմունքին"» վերնագրով։ Այն լույս է տեսնում 1892 թվականին՝ «Ճշմարտություն և գիտություն. "Ազատության փիլիսոփայության" ներածություն» խորագրով։ Այսպիսով, 1891-1893 թվականներին վայմարյան փորձությունների շրջանում Շտայները ստեղծում է «Ազատության փիլիսոփայությունը», որը լույս է տեսնում 1893 թվականի նոյեմբերին՝ «Ժամանակակից մի աշխարհայեցողության հիմունքներ. Հոգեկան դիտարկման արդյունքներ ըստ բնագիտական մեթոդի» ենթավերնագրով։

Բուն ստեղծագործական և ուսումնասիրողական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին Շտայները Վայմարում ծանոթանում է Նիցշեի քրոջ՝ Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեի հետ, և հնարավորություն է ստանում ծանոթանալ Նիցշեի արխիվին։ 1895 թվականին լույս է տեսնում «Ֆրիդրիխ Նիցշե. իր ժամանակի դեմ պայքարողը» գիրքը։ Նիցշեի ողբերգական կյանքի օրինակով Շտայները ցույց է տալիս ազատության և ինդիվիդուալիզմի ըմբռնման սաղմերը։

1897 թվականին տեղափոխվում է Բեռլին։ Հարթլեբենի հետ համատեղ խմբագրում է «Գրականության ամսագիրը» և «Դրամատուրգիական թղթերը»։ 1899-1904 թվականներին դասավանդում է Բեռլինի «Աշխատավորների կրթության դպրոցում»։

1901-1902 թվականներին լույս են տեսնում «Աշխարհայեցողությունները և կենսահայեցողությունները XIX-րդ դարում» գրքի առաջին և երկրորդ հատորները, որոնք 1914 թվականին հրատարակվում են ընդլայնված տարբերակով՝ «Փիլիսոփայության առեղծվածները» վերնագրով։ Բեռլինի Թեոսոֆիական ընկերության հրավերով սկսում է ոգեգիտական (անտրոպոսոֆական) դասախոսությունների շարքը, որոնք հիմք են դառնում «Միստիկան նոր ժամանակների հոգևոր կյանքի արշալույսին» գրքի համար։

1902 թվականին լույս է տեսնում «Քրիստոնեությունն իբրև միստիկական փաստ և հին աշխարհի միստերիաները» գիրքը, «Բարձրագույն ճանաչողության աստիճանները» գրքերը։ Դասախոսություններով հանդես է գալիս Գերմանիայի և Եվրոպայի տարբեր քաղաքներում։ 1910 թվականին լույս է տեսնում «Գաղտնագիտությունը»։

Առաջին Գյոթեանումը

1913 թվականին Շտայներն իր աշակերտների հետ դուրս է գալիս Թեոսոֆական ընկերությունից և հիմնում է Անտրոպոսոֆական ընկերությունը։ Դոռնախում (Շվեյցարիա) դրվում են անտրոպոսոֆական հոգևոր կենտրոնի՝ «Գյոթեանումի» հիմքերը։ Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհակործան մթնորոլտում, երբ թշնամանքով միմյանց դեմ էին ելել եվրոպական տարբեր ազգություններ, վերջիններիս անհատ ներկայացուցիչները Շտայների նախագծով կառուցում են մի շինություն, որը պիտի խորհրդանշեր կատարյալ մարդու գաղափարը։

Պատերազմից հետո, եվրոպական երկրներում և հատկապես Գերմանիան ստեղծված խիստ ծանր տնտեսական և հոգևոր իրավիճակում, մեծ վերելք է ապրում Շտայների սոցիալական գործունեությունը։ 1919 թվականին լույս է տեսնում «Սոցիալական հարցի գլխավոր կետերը» աշխատությունը։ Սեպտեմբերին Շտուտգարդում հիմնադրվում է առաջին ազատ Վալդորֆյան դպրոցը։ 1920 թվականից եվրոպական տարբեր երկրներում վերսկսում է բնագիտության, բժշկության, տնտեսագիտության, մանկավարժության վերաբերյալ դասախոսությունները։ Շտայների կարդացած դասախոսությունների թիվը հասնում է շուրջ վեց հազարի։

1922 թվականին հրդեհվում է Գյոթեանումի նոր ավարտված շինությունը, ինչին Շտայները պատասխանում է բազմաբնույթ գործունեության նոր ծավալումներով։ 1923 թվականին վերահիմնվում է «Անտրոպոսոֆական ընկերությունը», որպես «Համընդհանուր անտրոպոսոֆական ընկերություն»՝ Շտայների նախագահությամբ։ Նոր նախագիծ է ստեղծում Գյոթեանումի նոր շինության համար։

1925 թվականին լույս է տեսնում Ռուդոլֆ Շտայների վերջին գիրքը՝ «Իմ կյանքի ուղին» վերնագրով։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջական խնդիրներից ելնելով նրա վերջին դասախոսությունը անցկացվում է 1924 թվականին։ Կյանքի վերջին ամիսներին նա աշխատում էր ինքնակենսագրականի վրա։ Մահանում է Գյոթեանումի իր արվեստանոցում՝ 1925 թվականի մարտի 30-ին։

Երկերի լիակատար ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ

Գյոթեի բնագիտական աշխատությունները, Ռուդոլֆ Շտայների ներածականներով ու մեկնություններով (5 հատոր)

  • Գյոթեի աշխարհայացքի իմացաբանական հիմնագծերը
  • Ճշմարտություն և գիտություն. «Ազատության փիլիսոփայության» ներածական
  • Ազատության փիլիսոփայություն
  • Ֆրիդրիխ Նիցշե. իր ժամանակի դեմ պայքարողը
  • Գյոթեի աշխարհայացքը
  • Միստիկան նոր ժամանակների հոգևոր կյանքի արշալույսին
  • Քրիստոնեությունը որպես միստիկական փաստ և հին աշխարհի միստերիաները
  • Թեոսոֆիա. ներածություն վերզգայական աշխարհայաճանաչողության և մարդու կոչման
  • Ինչպե՞ս հասնել բարձրագույն աշխարհների ճանաչողության
  • Աքաշա-քրոնիկայից
  • Բարձրագույն ճանաչողության աստիճանները
  • Գաղտնագիտության ակնարկ
  • Չորս դրամա-միստերիաներ
  • Մարդու և մարդկության հոգևոր առաջնորդություն
  • Անտրոպոսոֆական հոգեօրացույց
  • Մարդու ինքնաճանաչողության ճանապարհը
  • Ոգեկան աշխարհի շեմը
  • Փիլիսոփայության առեղծվածները
  • Մարդու առեղծվածի մասին
  • Հոգու առեղծվածների մասին
  • Գյոթեի ոգետեսակի հայտնակերպությունը իր «Ֆաուստի» և «Հեքիաթի» միջոցով
  • Սոցիալական հարցի էությունը ներկայի և ապագայի կենսաանհրաժեշտություններում
  • Հոդվածներ սոցիալական օրգանիզմի եռանդամության և 1915-1921 թթ. իրադրության մասին
  • Տիեզերագիտություն, կրոն և փիլիսոփայություն
  • Անտրոպոսոֆական հիմնադրույթներ
  • Բուժարվեստի ընդլայնման հիմունքներ՝ ըստ ոգեգիտական իմացությունների
  • Կյանքիս ուղին

Հոդվածների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածներ դրամատուրգիայի վերաբերյալ, 1889-1900
  • Անտրոպոսոֆիայի մեթոդաբանական հիմքերը։ Հոդվածներ փիլիսոփայության, բնագիտության, էսթետիկայի և հոգեբանության վերաբերյալ, 1884- 1901
  • Հոդվածներ մշակույթի և արդի պատմության վերաբերյալ, 1887-1901
  • Հոդվածներ գրականության վերաբերյալ, 1886-1902
  • Կենսագրություններ և կենսագրական էսքիզներ, 1894-1905
  • Լուցիֆեր-Գնոզիս; Հիմնարար հոդվածներ անտրոպոսոֆիայի վերաբերյալ և հաղորդումներ «Լուցիֆեր» ու «Լուցիֆեր-Գնոզիս» պարբերականներից, 1903-1908
  • Փիլիսոփայություն և անտրոպոսոֆիա. հոդվածների ժողովածու, 1904-1918
  • Գյոթեանումի գաղափարը արդի մշակույթի ճգնաժամում։ Հոդվածների ժողովածու «Das Goetheanum» շաբաթաթերթից, 1921-1925

Հրապարակումներ ժառանգությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նամակներ-Ասույթներ-Բեմական մշակումներ-Գծանկարներ չորս դրամա-միստերիաների համար, 1910-1913թթ.-Անտրոպոսոֆիա.1910թ. դրվագ-Էսքիզների և ֆրագմենտների ժողովածու-Հրապարակումներ նոթատետրերից

Դասախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակային դասախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռլինյան դասախոսություններ, 1903,1904-1917,1918 թվականներ
  • Հրապարակային դասախոսություններ, դասախոսական ցիկլեր և բարձրագույն դպրոցի դասընթացներ Եվրոպայի տարբեր վայրերում, 1906-1924թթ

Դասախոսություններ Անտրոպոսոֆական ընկերության անդամների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր-անտրոպոսոֆական բովանդակության դասախոսություններ և դասախոսական ցիկլեր-Ավետարանական դիտարկումեր-Քրիստոսաբանություն-Ոգեգիտական մարդաբանություն-Տիեզերական և մարդկային պատմություն-Սոցիալական հարցի հոգևոր նախահիմքերը-Մարդու կապը տիեզերքի հետ-Կարմայական դիտարկումներ
  • Դասախոսություններ և հոդվածներ, նվիրված Անտրոպոսոֆական շարժման և Անտրոպոսոֆական ընկերության պատմությանը

3. Դասախոսություններ և դասընթացներ կյանքի առանձին բնագավառների վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասախոսություններ արվեստի վերաբերյալ.Ընդհանուր արվեստ-Էվռիթմիա-Խոսքարվեստ և դրամատիկական արվեստ-Երաժշտություն-Շինարարական արվեստ և ճարտարապետություն-Արվեստի պատմություն
  • Դասախոսություններ դաստիարակության վերաբերյալ
  • Դասախոսություններ բժշկության վերաբերյալ
  • Դասախոսություններ բնագիտության վերաբերյալ
  • Դասախոսություններ սոցիալական կյանքի և սոցիալական կյանքի օրգանիզմի եռանդամության վերաբերյալ
  • Դասախոսություններ Գյոթեանումի շինարարների համար

Արվեստի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերատպություններ և հրապարակումներ գեղարվեստական ժառանգությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Շտայների նկարչական և գրաֆիկական ուրվանկարների և էսքիզների վերատպություններ. Գեղանկարչական էսքիզներ առաջին Գյոթեանումի համար-Ուսումնական էսքիզներ նկարիչների համար-Ծրագրային պատկերներ էվռիթմական բեմադրությունների համար-Էվռիթմական ձևեր-Էվռիթմական շարժումների ուրվանկարներ, և այլն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118617443 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Штейнер Рудольф, Штейнер Рудольф // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Record #118617443 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 2-ին 2015:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11925493d Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. Ուսումնասիրություններ, 1883-1897 թվականներ
  7. McDermott R. A. Rudolf Steiner and Anthroposophy // Faivre and Needleman, Modern Esoteric Spirituality. — New York: Crossroad, 1992. — Chapter 10. — ISBN 0-8245-1444-0.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  • Արա Գուրզադյան, «Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը», հրատարակություն՝ Ռուդոլֆ Շտայներ, «Ազատության փիլիսոփայություն», Երևան, Սարգիս Խաչենց, 1998։
  • Ռուդոլֆ Շտայներ, Ինչպե՞ս հասնել բարձրագույն աշխարհների ճանաչողության, Եր., Սարգիս Խաչենց, 2007, գերմաներենից թարգմանեց՝ Տիգրան Աբելյան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хемлебен, Й. Рудольф Штайнер. Биографический очерк. — М: Издательство имени Н. И. Новикова, 2004. — ISBN 5-87991-004-0.
  • Штейнер Р. Мой жизненный путь. - М: Evidentis, 2002. - ISBN 5-94610-012-2.
  • Штейнер Р. Философия свободы. Основные черты одного современного мировоззрения. - Ереван: Ной, 1993. - ISBN 5-8079-0263-7.
  • McDermott R. A. Rudolf Steiner and Anthroposophy // Faivre and Needleman, Modern Esoteric Spirituality. - New York: Crossroad, 1992. - ISBN 0-8245-1444-0.
  • Lachman G. Rudolf Steiner: An Introduction to His Life and Work. - New York: Tarcher/Penguin, 2007. - ISBN 1-58542-543-5.
  • Schneider P. Einführung in die Waldorfpädagogik. - Stuttgart: Klett-Cotta, 1997. - ISBN 978-3-608-93006-1.
  • Vögele W. G. Der andere Rudolf Steiner. Augenzeugenberichte, Interviews, Karikaturen. — Dornach: Pforte, 2005. — ISBN 3-85636-158-8.
  • Белый А. Рудольф Штейнер и Гете в мировоззрении современности. Воспоминания о Штейнере - М: Республика, 2000. - ISBN 5-250-02736-9.
  • Волошина М. Зелёная змея. История одной жизни. - М: Энигма, 1993. - ISBN 5-85747-001-3.
  • Риттельмайер Ф. Встречи с Рудольфом Штайнером. - М: Энигма, 2011. - ISBN 978-5-94698-092-0.
  • Тургенева А. Воспоминание о Рудольфе Штейнере и строительстве первого Гётеанума. - М: Новалис, 2002. - ISBN 5-86951-031-7.
  • Прокофьев С. О. Рудольф Штайнер и краеугольные мистерии нашего времени. - Ереван : Ной, 1992. - 537 с. - ISBN 5-8079-0267-X.
  • Линденберг К. Рудольф Штейнер. - М: Парсифаль, 1995. - 224 стр. - ISBN 5-85251-021-1.
  • Swassjan K. Rudolf Steiner. Ein Kommender. Verlag am Goetheanum, Dornach 2005, ISBN 3-7235-1259-3.
  • Selg P. Rudolf Steiner. 1861-1925: Lebens- und Werkgeschichte. 3 Bände. - Arlesheim: Verlag des Ita Wegman Instituts, 2012. - ISBN 978-3-905919-27-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]