Գերմանիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիայի ազգային գրադարան
DNB.svg
Eingang Deutsche Nationalbibliothek Leipzig.jpg
Երկիր Flag of the German Empire.svg Գերմանիա
Տեսակ ազգային գրադարան
Հիմնվել է 1912
Տեղադրություն Ֆրանկֆուրտ
Այլ տվյալներ
Կայք dnb.de
Deutsche Nationalbibliothek Վիքիպահեստում

Գերմանիայի ազգային գրադարան (գերմ.՝ Deutsche Nationalbibliothek կամ DNB, կենտրոնական արխիվային գրադարան և ազգային մատենագիտական կենտրոն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որի խնդիրն է հավաքագրել, մշտապես արխիվացնել, վավերագրել և արձանագրել 1913 թվականից ի վեր գերմանական, գերմանալեզու, ինչպես նաև Գերմանիայի մասին օտարալեզու հրապարակումները, գերմանական ստեղծագործությունների թարգմանությունները, 1933-1945 թվականների ընթացքում արտերկրում գերմանախոս էմիգրանտների հրատարակումները և ապահովել հանրության համար դրանց հասանելիությունը[1]:

Գերմանիայի ազգային գրադարանը ապահովում է համատեղ արտաքին հարաբերություններ ազգային և միջազգային մակարդակով։ Այն Գերմանիայում հանդիսանում է մատենագիտական կանոնների և ստանդարտների ստեղծման և պահպանման առաջատար գործընկեր և զգալի դեր ունի միջազգային գրադարանային ստանդարտների մշակման գործում։ Հրատարակիչների հետ համագործակցությունը կարգավորվում է օրենքով, «Գերմանական լայպցիգյան գրադարանի մասին օրենքով»՝ 1935 թվականից (գերմ.՝ Deutsche Bücherei Leipzig, 1969 թվականից՝ «Գերմանական ֆրանկֆուրտյան գրադարանային օրենքով» (գերմ.՝ Deutsche Bibliothek Frankfurt:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայպցիգյան գրադարան, 1955, սեպտեմբերի 23

Գերմանական բուրժուադեմոկրատական հեղափոխության ժամանակ գրավաճառներն ու հրատարակիչներն իրենց աշխատանքներն առաջարկեցին Ֆրանկֆուրտի պառլամենտին՝ պառլամենտական գրադարան ունենալու համար։ Յոհան Հենրիխ Պլաֆի կողմից ղեկավարվող գրադարանն անվանվեց Reichsbibliothek («ռեյխ գրադարան»)։ Հեղափոխության տապալումից հետո գրադարանը լքվեց և արդեն գոյություն ունեցող գրքերը պահվեցին Նյուրնբերգի գերմանական ազգային թանգարանում[2]: 1912 թվականին Լայպցիգ քաղաքը, որը համարվում է ամենամյա գրքի տոնավաճառի և Börsenverein der Deutschen Buchhändler (Գերմանացի գրավաճառների ընկերակցություն) կենտրոն, համաձայնվեց հիմնելու գերմանական ազգային թանգարան Լայպցիգում։ 1913 թվականի հունվարի 1-ից սկսած բոլոր գերմանական հրատարակումները համակարգված կերպով հավաքվեցին այստեղ (ներառյալ գրքեր Ավստրիայից և Շվեյցարիայից)։ Նույն տարում Գուստավ Ուալը դարձավ գրադարանի առաջին տնօրենը։

Երկրորդ գրադարանի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկֆուրտի մասնաճյուղ, գրադարակներ, 2008, նոյեմբերի 24

1946 թվականին Գևորգ Կուրտ Շաուերը, Հենրիխ Կոբերտը, Վիտորիո Կլոստերմանը և պրոֆեսոր Հանս Վիլհելմ Էպելշեյմերը՝ Ֆրանկֆուրտի համալսարանական գրադարանի տնօրենը, նախաձեռնեցին Ֆրանկֆուրտում վերստեղծել Գերմանիայի արխիվային գրադարանը։ Ամերիկյան գոտու գրքի առևտրի ներկայացուցիչները համաձայնեցին առաջարկին, իր համաձայնությունը տվեց նաև ԱՄՆ ռազմական իշխանությունը։ Գրադարանն իր գործունեությունն սկսեց Ռոտշիլդ գրադարանի ծխասենյակից, որը ռմբակոծված համալսարանի համար ծառայում էր որպես հարմարավետ սենյակ։

Արդյունքում Գերմանիայում ստեղծվեցին երկու գրադարաններ, որոնք իրականացնում էին ազգային գրադարանի գործառույթները։ Յուրաքանչյուր տարի հրատարկվում էր գրեթե նույն բովանդակությամբ երկու մատենագիտական կատալոգ։

Ժամանակակից շրջան, միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի վերամիավորմամբ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Deutsche Bücherei Leipzig և Deutsche Bibliothek Frankfurt am Main միավորվեցին և ստեղծվեց նոր կառույց՝ Գերմանական գրադարան (Die Deutsche Bibliothek)։ 2006 թվականի հունիսի 29-ին ուժի մեջ մտավ «Գերմանիայի ազգային գրադարանի մասին օրենքը»: Հավաքածուի ընդլայնումը՝ ներառյալ առցանց հրատարակումները, կատալոգները և դրանց պահպանումը համարվում է Գերմանիայի մշակութային ժառանգության մաս։ Գրադարանի կառավարման բարձրագույն մարմինը կառավարման խորհուրդն է, որի կազմում ընդգրկված են երկու ներկայացուցիչ Բունդեսթագից։ Օրենքի համաձայն փոխվել է նաև գրադարանի անվանումը՝ "Deutsche Nationalbibliothek".

Պահոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Murray, Stuart (2009). The Library: An Illustrated History. New York, NY: Skyhorse Pub. 
  2. Fabian, Bernhard, ed։ (2003). «Reichsbibliothek von 1848». Handbuch der historischen Buchbestände in Deutschland. Hildesheim: Olms Neue Medien. http://fabian.sub.uni-goettingen.de/?Reichsbibliothek_Von_1848. 
  3. DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]