Կատալոնիայի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատալոնիայի գրադարան
Biblioteca de Catalunya.svg
WLM14ES - Antic Hospital de la Santa Creu, Raval, Barcelona - MARIA ROSA FERRE (1).jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1][2]
Տեսակազգային գրադարան, ազատ հասանելիության հրատարակություն և main library?
Հիմնվել է1907[3]
ՏեղադրությունԲարսելոնա[2]
Հասցեc/ Hospital, 56[2] և c/ Hospital, 56. Ciutat Vella. 08001-Barcelona
Հավաքածուներ
Չափ4 401 625 unit, 72 Տերաբայթ և 63 800 linear metre
Հասանելիություն և օգտագործում
Այլ տվյալներ
Անձնակազմ152 մարդ (2020)[4]
Կայքbnc.cat(իսպ.)

Կատալոնիայի գրադարան (կատ.՝ Biblioteca de Catalunya), Կատալոնիայի ազգային գրադարան։ Գտնվում է Բարսելոնայում։ Մատենագրական ազգային կենտրոն է, որ պատասխանատու է կատալոնյան մշակութային ժառանգության հավաքման, պահպանման և հանրահռչակման համար։

Գրադարանն զբաղեցնում է 8.820 մ² մակերես։ Նրա ֆոնդերը ներառում են շուրջ երեք միլիոն նմուշ գիրք և այլ նյութեր։ 2000 թվականից սկսվել է գրադարանի ֆոնդերի թվայնացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին Անրիկ դա լա Ռիբա Սարան (կատ.՝ Enric Prat de la Riba) հիմնադրել է Կատալոնյան հետազոտությունների ինստիտուտը, որին կից բացվել է գրադարան։ Ի տարբերություն Եվրոպայի ազգային այլ գրադարանների, որոնք շարունակում էին արքայական գրադարանների ավանդույթը` Կատալոնիայի գրադարանը հիմնվել էր զրոյից` հիմնականում կատալոնյան ազգային բուրժուազիայի հովանավորությամբ։

1914 թվականին` Կատալոնյան համագործակցության ժամանակ, գրադարանը բացվում է լայն հասարակության համար։ Այդ ժամանակ գրադարանի ֆոնդերը պահվում էին Պատգամավորական պալատի (կատ.՝ Palau de la Diputació) շենքում` Կատալոնիայի կառավարության շենքի հարևանությամբ։ 1917 թվականին ստեղծվում են տպագիր գրքերի բաժանմունքներ, հատուկ և երաժշտական հավաքածուներ, իսկ 1923 թվականին` էստամպների, փորագրությունների ու քարտեզների հավաքածուներ։ 1939 թվականին գրադարանը փակվում է, իսկ 1940 թվականին տեղափոխվում Բարսելոնայի Սանտա Կրեու հոսպիտալի շենք[5]։

Պրիմո դե Ռիվերայի և Ֆրանկոյի դիկտատուրայի շրջանում գրադարանը վերանվանվում է Կենտրոնական գրադարան (կատ.՝ Biblioteca Central): Այդպիսով, իսպանական իշխանությունները վերացնում էին Կատալոնիայի գոյության ցանկացած ակնարկ։

1981 թվականին գրադարանը հռչակվում է ազգային։ 1994 թվականին ձևավորվում են գրադարանի 4 մեծ բաժանմունքներ` մատենագրություն, գծապատկերներ, ֆոնոտեկա և գեմերոտեկա (որոշակի ժամանակաշրջանի հրատարակությունների հավաքածուներ)։

Համագործակցություն Google-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի գլխավոր մուտքը

Նպատակ ունենալով լայն հասարակության շրջանում հանրահռչակել կատալոնյան մշակութային ժառանգությունը` 2007 թվականի հունվարի 10-ին Կատալոնիայի գրադարանը և կատալոնյան 4 այլ գրադարաններ հայտարարում են Google Books Library Project-ի` թվայնացման գործընթացին միանալը[6]։ Այս գործընթացում Կատալոնիայի գրադարանը ստանձնում է համակարգողի դերը Google-ի և մասնակից 4 այլ գրադարանների միջև։ Դրանք են`

  • Մոնսարատ մենաստանի գրադարան
  • Բարսելոնայի սեմինարիայի հանրային եպիսկոպոսական գրադարան
  • Բարսելոնայի զբոսաշրջային կենտրոնի գրադարան
  • Բարսելոնյան Ատենեյ գրադարան։

Այդպիսով, կատալոնյան գրադարանների խումբը դառնում է երկրորդը ոչ անգլոսաքսոնական մշակութային հաստատությունների մեջ (Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանից հետո) և երրորդը Եվրոպայում (Օքսֆորդի համալսարանից հետո), որ դառնում է Google Books Library Project ծրագրի գործընկերը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Directorio de bibliotecas españolas (իսպ.)
  3. http://www.bnc.cat/Coneix-nos/Cronologia
  4. 4,0 4,1 4,2 http://www.bnc.cat/Coneix-nos/La-BC-en-xifres
  5. La Biblioteca de Catalunya (Guide in English), p. 6.
  6. BNC Guide in English, p 22 -- "Accord with Google"
  7. La Biblioteca de Catalunya (Guide in English), p. 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]